Բոլեխով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բոլեխով

Болехів

Church of the Assumption, Bolekhiv (1).jpg
Դրոշ Զինանշան

ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ենթարկումմարզային նշանակության քաղաք
ՄարզԻվանո-Ֆրանկովսկի մարզ
Հիմնադրված է1612 թ.
Մակերես300,36 կմ²
ԲԾՄ365 մետր
Բնակչություն21 541 (1 ապրիլի, 2013 թ․) մարդ
Տեղաբնականունբոլեխովցի, բոլեխովցիներ (боле́ховец, боле́ховцы)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ3437
Փոստային դասիչ77200 — 77204
Ավտոմոբիլային կոդAT / 09
Պաշտոնական կայքww2.gov.if.ua/bolehivskiy/
Բոլեխով (Ուկրաինա)##
Բոլեխով (Ուկրաինա)
Բոլեխով (Իվանո-Ֆրանկովսկի մարզ)##
Բոլեխով (Իվանո-Ֆրանկովսկի մարզ)

Բոլեխով (ուկրաիներեն՝ Боле́хів, գերմ. Bolechau, լեհ.՝ Bolechów), մարզային նշանակության քաղաք Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզում, Բոլեխովի քաղաքային խորհրդի կենտրոն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մակերեսը 3669 հա է։ Տեղակայված է Դնեստրի ջրավազան հանդիսացող Սուկիլի գետի Կարպատների նախալեռներում, Լվով-Չերնովցի մայրուղու վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլեխովը գրավոր ձևով առաջին անգամ հիշատակել է 1371 թվականին։ 1546 թ.–ին կառուցվել է առաջին աղի գործարանը։ 1603 թվականին քաղաքը ստացել է Մագդեբուգյան իրավունք։ Լեհաստանի բաժանումից հետո 1772 թ.–ին Բոլեխովը մտնում է Ավստրիական կայսրության կազմի մեջ։ Այդ ժամանակահատվածի ընթացքում քաղաքը դատարկվում է։

1918 թ.–ին Բոլեխովը նորից դառնում է Լեհաստանի մի մասը և միայն 1939 թ.–ին է մտնում ՈւԽՍՀ–ի կազմի մեջ[1]։

Քաղաքի զինանշանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլեխովի առաջին հայտնի զինանշանը, Ա. Գրեչիլոյի, Յու. Սավչուկի և Ի. Սվարնիկի հեղինակած «Ուկրաինայի քաղաքների զինանշանները» (ուկրաիներեն՝ Герби міст Украіни (XIV-Іпол.XX ст.) գրքի համաձայն, եղել է արծաթագույն խորապատկերի վրա Սուրբ Հովհաննեսի նկարը, ով աջ ձեռքով բռնել է մանուկ Հիսուսին, իսկ ձախ ձեռքով՝ արմավենու ճյուղեր։

Վլադիմիր Պանչենկոյի «Ուկրաինայի քաղաքների և ավանների զինանշանները» (ուկրաիներեն՝ Міські та містечкові герби Украіни) գրքում ասվում է, որ 1603 թ. Բոլեխովայի զինանշանը ունեցել է հետևյալ տեսքը՝ զինանշանի ընդհանուր խորապատկերը կարմիր։ Հերալդիկ վահանը ուղղահայաց գծով բաժանվում է երկու հավասար մասերը։ Ձախ մասում պատկերված է քաղաքային պատի քարե շարվածք, որի վրա առյուծ է առաջանում։ Աջ կողմում շուշան է պատկերված[2]։ Այս տարբերակը անուղղակիորեն հաստատվում է նաև այլ աղբյուրների կողմից, որոնցում ներկայացված են վաղ ժամանակներում թողարկված Բլոխեվի 1603 թ. զինանշանի տեսքով հուշանվերներ հանդիսացող պիտակների լուսանկարները։

1991 թվականին Բոլեխովի քաղաքային Խորհուրդի կողմից հաստատվեց քաղաքի նոր, առ այսօր գործածվող զինանշանը։ Նոր զինանշանը իրենից նորկայացնում է շագանակագույն մարտական վահան՝ զարդարված կաղնու վառ կանաչ տերևներով, որոնք վերին մասում ձևավորում են թագ։ Թագի երկու կողմերում պատկերված են աղավնիներ՝ երկնային արքայության խորհրդանիշերը։ Վահանը բաժանվում է 4 մասի։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բոլեխով(չաշխատող հղում) — Ուկրաինայի քաղաքներն ու մարզերը (ուկր.)
  2. Բոլեխով քաղաքի զինանշանը (1603) (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլեխով» հոդվածին։