Բոբբի Մուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոբբի Մուռ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոբերտ Ֆրեդերիկ Չելսի (Բոբբի) Մուռ
Ազգությունը Անգլիա
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 12, 1941(1941-04-12)[1][2][3][…]
Ծննդավայր Լոնդոն, Անգլիա
Մահվան ամսաթիվ փետրվարի 24, 1993(1993-02-24)[1][2] (51 տարեկան)
Մահվան վայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1956-1958 Անգլիա Վեստ Հեմ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1958-1974 Անգլիա Վեստ Հեմ 544 (24)
1974-1977 Անգլիա Ֆուլհեմ 124 (1)
1977 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Անտոնիո Տանդեր 24 (1)
1978 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիետլ Սաունդերս 7 (0)
1978 Դանիա Հերնինգ Ֆրեմադ 9 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռոբերտ Ֆրեդերիկ Չելսի (Բոբբի) Մուռ[5] (անգլ.՝ Robert Frederick Chelsea «Bobby» Moore, ապրիլի 12, 1941(1941-04-12)[1][2][3][…], Barking, London Borough of Barking and Dagenham, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - փետրվարի 24, 1993(1993-02-24)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում։ Ավելին քան 10 տարի եղել է անգլիական «Վեսթ Հեմ Յունայթեդ»-ի ավագը։ Եղել է Անգլիայի ազգային հավաքականի ավագը 1966 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, որտեղ Անգլիայի հավաքականը գրավեց առաջին հորիզոնականը։ Մուռը Անգլիայի հավաքականի կազմում 108 խաղ է խաղացել։

Պելեն ասել է, թե Բոբբի Մուռն աշխարհի լավագույն պաշտպանն է, ում հետ ինքը երբևիցե խաղացել է[6]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբբի Մուռը ծնվել է 1941 թվականին Բարկինգում, Մեծ Լոնդոնի հյուսիս-արևելքում։ Երեխա ժամանակ հաճախել է ֆուտբոլային դպրոց, 15 տարեկանում գնացել է «Վեստ Հեմ»-ի մանկապատանեկան ակադեմիա։ 1958 թվականի սեպտեմբերին Մուռը իր առաջնախաղն է անցկացրել «Վեստ Հեմ»-ի կազմում, ընդդեմ «Մանչեսթեր Յունայթեդ»[7]։ Մուռը խաղում էր 6-րդ համարով, որով ժամանակին հանդես է եկել «Վեստ Հեմ»-ի լեգենդ Մակոլմ Էլիսոնը, կենտրոնական պաշտպան, որը իր ամբողջ կարիերան անկացրել է «Վեստ Հեմ»-ի կազմում[8]։ Էլիսոնը, ով Բոբբիին ուղղորդել է դեպի ֆուտբոլ, ավարտել է կարիերան 1957 թվականին, քանի որ ուներ տուբերկուլոզ հիվանդությունը[8]։ Մուռը ամեն մրցաշրջանի ավելի ու ավելի շատ խաղերի էր մասնակցում[9]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստ Հեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. Sports Personality Roll of Honour
  5. Распространённая передача фамилии в русских текстах; более точная передача — Мор
  6. «Bobby Moore fact file» (անգլերեն). BobbyMoore.co.uk.
  7. «Bobby Moore» (անգլերեն). WestHamStats. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  8. 8,0 8,1 Tony Hanna (2014 թ․ մայիսի 30). «Nostalgia Series: Bobby Moore. Part 1/3» (անգլերեն). West Ham Till I Die. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  9. Steven Lynch (2005 թ․ մայիսի 2). «Test centuries against all nations, and plain sailing» (անգլերեն). ESPN. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբբի Մուռ» հոդվածին։