Jump to content

Բժիշկ Ժիվագո (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բժիշկ Ժիվագո
Երկիր Ռուսաստան
Ժանրվեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ՀիմքԴոկտոր Ժիվագո
ՌեժիսորԱլեքսանդր Պրոշկին
Սցենարի հեղինակՅուրի Արաբով
ԴերակատարներՕլեգ Մենշիկով, Չուլպան Խամատովա, Օլեգ Յանկովսկի և Անդրեյ Կրասկո
ՕպերատորԳենադի Կարյուկ և Alexander Karyuk?
Տևողություն44 րոպե

«Դոկտոր Ժիվագո» (ռուս.՝ «Доктор Живаго»), ռուսական սերիալ[1], Բորիս Պաստեռնակի համանուն վեպի էկրանավորումը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնմեկ սերիայից բաղկացած ֆիլմը ներկայացնում է մի քանի տասնամյակ Յուրի Ժիվագոյի՝ Բորիս Պաստեռնակի համանուն վեպի հերոսի կյանքից։ Հիմնական սյուժեն մնացել է անփոփոխ, բայց հանվել են մի շարք սյուժետային գծեր, այդ թվում՝ գլխավոր հերոսի եղորը վերաբերող։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլեգ ՄենշիկովՅուրի Ժիվագո
  • Վարվառա Անդրեևա – Տոնյա
  • Չուլպան ԽամատովաԼարա
  • Օլեգ ՅանկովսկիՎիկտոր Կոմարովսկի
  • Սերգեյ ԳորոբչենկոՊատուլյա
  • Վլադիմիր Իլյին – Ալեքսանդր Գրոմեկո
  • Կիրիլ Պիրոգով – Միխայիլ Գորդոն
  • Ինգա Շել – Շուրոչկա Շլեզինգեր
  • Անդրեյ ԿրասկոՄարկել
  • Ալեքսեյ ՊետրենկոՖադեյ Կազիմիրովիչ
  • Անդրեյ Պանին- Անդրեյ Ժիվագո
  • Սերգեյ Գարմաշ- Անտիպով ավագ
  • Նատալյա Կոլյականովա – Ամալյա Գիշար
  • Անտոն Խաբարով – Ռոդիոն Գիշար
  • Սերգեյ Միգիցկո – Գորդոն
  • Իրինա Բրազգովկա – Աննա Իվանովնա Գրոմեկո
  • Յուլիա Կելչևսկայա – Լիզա
  • Կոնստանտին Ստրելնիկով – քարտուղար
  • Վիլլի Մելնիկով – Վոլդեմար
  • Դմիտրի Մուլյար – երիտասարդ վիրաբույժ
  • Անդրեյ Կուզիչև – Գինցե
  • Վիկտոր Սոլովյով – նախագահ
  • Բորիս Ռոմանով – քահանա
  • Իգոր Յացկո – Բլաժեյկո
  • Եվգենի Մունդում – դպրոցի տնօրեն
  • Վիկտոր Ստեպանով – Ավերկի
  • Գալինա Պոլսկիխ — Ելենա, Մարֆա և Սերաֆիմա Միկուլիցիններ
  • Օլեգ Մալախով – Լիվերիա
  • Մաքսիմ Ավերին – մարդ-թուփ
  • Արտյոմ Գրիգորև – Ռանցևիչ
  • Մարիա Զվոնարյովա – Ագաֆյա
  • Լյուդմիլա Պոլյակովա – դատարանի նախագահ
  • Սերգեյ Ցեպով – մեղադրող
  • Վիկտորյա ԻսակովաՄարինկա
  • Սերգեյ ԳազարովԱլավերդու
  • Անդրեյ Ի – գլխավոր բժիշկ
  • Յուլիա Իկոնոպիսցևա – աղջիկ երաժշտական երեկոյում
  • Սերգեյ Զաբոտին – դրվագ

Նկարահանման խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարիստ՝ Յուրի Արաբով՝ Բորիս Պաստեռնակի վեպի մոտիվներով
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Պրոշկին
  • Բեմադրող օպերատորներ՝ Գենադի Կարյուկ, Ալեքսանդր Կարյուկ
  • Կոմպոզիտոր՝ Էդուարդ Արտեմև
  • Գլխավոր նկարիչ՝ Վիկտոր Յուշին
  • Բեմադրող նկարիչ՝ Վլադիմիր Երմակով

Սերիայի ստեղծման և ցուցադրման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ֆիլմը աշխարհում վեպի չորրորդ էկրանավորումն է և Ռուսաստանում առաջին էկրանավորումը։ Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2005 թվականի վերջին, սակայն անհասկանալի պատճառներով ֆիլմը միանգամից եթեր չի հեռարձակվել։ Նյութերը գողացվել են և թողարկվել DVD-ով՝ վատ որակով։ Մի փոքր ուշ թողարկվել է ֆիլմի DVD-ի լիցենզավորված տարբերակը։

Միայն 2006 թվականի մայիսին սերիալն սկսել է ցուցադրվել НТВ ալիքով, ընդ որում՝ այն ծանրաբեռնված էր գովազդով․ ֆիլմի մեկ սերիայի 44 րոպեի համար բաժին էր ընկնում 18 րոպե գովազդ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե արծիվ» մրցանակ (2007)
  • Լավագույն հեռուստատեսային սերիալ (11 սերիա և ավելի)
  • Հեռուստատեսության լավագույն դերասան (Օլեգ Յանկովսկի)
  • Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք
  • Լավագույն երաժշտություն
  • «Ոսկե արծիվ» մրցանակի անվանակարգեր․
  • Հեռուստատեսության լավագույն դերասանուհի (Չուլպան Խամատովա)
  • ՏԵՖԻ մրցանակ - 2006
  • Տղամարդու լավագույն դերկատարում հեռուստատեսային ֆիլմում/սերիալում (Օլեգ Յանկովսկի)
  • Լավագույն դերասանուհի հեռուստատեսային ֆիլմում/սերիալում (Չուլպան Խամատովա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դոկտոր Ժիվագո» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]