Անդրեյ Պանին
Անդրեյ Պանին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 28, 1962[1] |
Ծննդավայր | Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 6, 2013 (50 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կրթություն | Kemerovo state university of cutlure and arts? և ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1990) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Նատալյա Ռոգոժկինա |
Պարգևներ և մրցանակներ | Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ, Q4375533?, Նիկա, Նիկա, «Բարեկամության բանալի» շքանշան, Ոսկե խոյ և MTV Russia Movie Awards? |
Անդրեյ Վլադիմիրովիչ Պանին (ռուս.՝ Андрей Владимирович Панин, 28 մայիսի, 1962, Նովոսիբիրսկ – 6 մարտի, 2013, Մոսկվա), կինոյի և թատրոնի ռուս դերասան, կինոռեժիսոր: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1999)[2]: Ռուսաստանի պետական մրցանակի (2001) և «Նիկա» մրցանակի (2003, 2013 - հետմահու) դափնեկիր, բազմիցս ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրեյ Պանինը ծնվել է 1962 թվականի մայիսի 28-ին Նովոսիբիրսկում: Երկու տարի անց ընտանիքը տեղափոխվել է Չելյաբինսկ: Հետագայում, երբ Անդրեյ Պանինը եղել է վեց տարեկան, նա տեղափոխվել է Կեմերովո, որտեղ ապրել է տասնվեց տարի: Կեմերովոն էլ Անդրեյ Պանինը համարում է իր հայրենի քաղաքը, որտեղ անցկացրել է իր մանկությունը:
Անդրեյ Պանինն ընդունվել է Կեմերովոյի սննդի ինստիտուտ, սակայն շուտով հեռացվել է, ինչից հետո սովորել է Կեմերովոյի մշակույթի ինստիտուտում[3]: Որոշ ժամանակ աշխատել է Մինուսինսկի թատրոնում, ապա մեկնել է Մոսկվա: Միայն չորրորդ անգամից է կարողացել ընդունվել Մոսկվայի թատերական ինստիտուտ: Ռեժիսորներն ասում էին, որ Պանինը կդառնա «չնկարահանվող դերասան», սակայն նա ցանկանցել է ապացուցել հակառակը: Պանինն ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան, որտեղ սովորել է Ալեքսանդր Կալյագինի արվեստանոցում[4]: Նա դարձել է Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դերասան: Ամուսնացած է եղել նույն թատրոնի դերասանուհի Նատալյա Ռոգոժկինայի հետ[5]: Նրա թատերական աշխատանքների շարքում են դերերը «Երեք քույր», «Ժլատ ասպետը», «Ամուսնություն», «Մահացու համար», «Ձմեռ» ներկայացումներում: Խաղացել է Օլեգ Տաբակովի գլխավորած թատրոնի ներկայացումներում:
Կինոյում իր առաջին դերերից մեկն Անդրեյ Պանինը խաղացել է ռեժիսոր Սերգեյ Չլիյանցի «По прямой» ֆիլմում: Ճանաչման է արժանացել Մաքսիմ Պեժեմսկու «Մայրիկ, մի՛ վշտացիր» (ռուս.՝ «Мама, не горюй») և Դենիս Եվստիգնեևի «Մայրը» ֆիլմերում կատարած դերերի շնորհիվ: 2000 թվականին կատարել է հարբեցող Գարկուշայի դերը Պավել Լունգինի «Հարսանիք» ֆիլմում, որը նույն թվականին արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի Լավագույն դերասանական կազմի համար[6]:
2000 թվականին թողարկվել է Ալեքսանդր Աթանեսյանի «24 ժամ» ֆիլմը, որում Անդրեյ Պանինը մարմնավորում է քրեական հեղինակություն Լյովա Շալամովին: Դերասանն առավել մեծ ճանաչում ձեռք բերեց Ալեքսեյ Սիդորովի «Բրիգադա» սերիալում նկարահանվելուց հետո, որում նա կատարել է կաշառակեր ոստիկանի դերը: Հետագայում Պանինը նկարահանվել է նաև Ալեքսեյ Սիդորովի «Մարտ ստվերի հետ», «Մարտ ստվերի հետ 2։ Ռևանշ» և «Մարտ ստվերի հետ 3D. Վերջին ռաունդ» ֆիլմերում՝ մարմնավորելով Վագիտ Վալիևին: Պանինի ժողովրդականությանը նպաստել է նաև «Կամենսկայա» ֆիլմում կատարած դերը:
2003 թվականին թողարկվել է Բախտիյար Խուդոյնազարովի «Շուք» (ռուս.՝ «Шик») ֆիլմը, որում Պանինը կատարում է գլխավոր հերոսի հոր դերը («Նիկա» մրցանակ): Նույն թվականին դերասանը նկարահանվել է ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինի «Եռյակ» (ռուս.՝ «Трио») ֆիլմում՝ մարմնավորելով ազնիվ ոստիկան մայոր Ագապովի դերը («Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնի մրցանակ):
Անդրեյ Պանինը նկարահանվել է ռեժիսորներ Պավել Չուխրայի («Վարորդ Վերայի համար»), Կարեն Շահնազարովի («Լիալուսնի օր», «Թույներ, կամ Թունավորումների համաշխարհային պատմություն», «Մահ անունով հեծյալը»), Ալեքսեյ Բալաբանովի («Աչքակապուկ», «Մորֆին»): «Ոճիր և պատիժ» հեռուստասերիալում կատարել է Պորֆիրի Պետրովիչի դերը:
Անդրեյ Պանինը՝ որպես ռեժիսոր, 2005 թվականին նկարահանել է «Полный вперёд» հեռուստասերիալը (1954 թվականի «Հավատարիմ ընկերներ» ֆիլմի ռեմեյքը), իսկ 2007 թվականին՝ «Տիեզերագնացի թոռը» ֆիլմը (Թամարա Վլադիմիրցևայի հետ համատեղ): Նա ձեռք էր բերել Զախար Պրիլեպինի «Այլանդակություններ» (ռուս.՝ Патологии) վեպի էկրանավորման իրավունքները, անցկացրել էր լսումներ և գտել ֆինանսավորում, սակայն քանի որ չէր կարելի նկարահանել ֆիլմ, որի գործողությունները տեղի են ունենում Չեչնիայում, այդ պատճառով աշխատանքները դադարեցվում են[7]:
2005 թվականին Անդրեյ Պանինը եղել է ՈՒՀԱ Բարձրագույն լիգայի ժյուրիի անդամ: Նկարահանվել է «Վերջին զրահագնացքը» ֆիլմում[8]:
2006 թվականին Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում ստեղծել է դերասանական փորձարարական արվեստանոց:
2011 թվականին Անդրեյ Պանինը խաղացել է բժիշկ Վաթսոնի դերը Շերլոկ Հոլմսի մասին ռուսական նոր հեռուստասերիալում: Երբ սերիալը հնչյունավորվել է հետարտադրության փուլում, դերասանն արդեն մահացած էր, սակայն կինոստեղծողները կարողացել են օգտագործել նկարահանումների ժամանակ արված ձայնագրությունները: Սերիալը թողարկվել է 2013 թվականին և արժանացել խառը գնահատականների, սակայն Պանինի աշխատանքը բարձր է գնահատվել:
2013 թվականի մարտին՝ Պանինի մահվանից կարճ ժամանակ առաջ, Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիան հայտարարել է «Նիկա» մրցանակի ներկայացվածների ցանկը, որոնց թվում էր նաև Անդրեյ Պանինը, որ մրցանակի էր ներկայացվել երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում «Քավություն» (ռուս.՝ «Искупление») ֆիլմում կատարած դերի համար[9]: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ապրիլի 2-ին. Անդրեյ Պանինի մրցանակն ստացել է ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինը[10]:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրեյ Պանինը մահացել է 2013 թվականի մարտի 6-ին[11][12]: Դերասանի մարմինը քննած դատաբժշկական փորձագետները եզրակացրել են, որ նմանատիպ վերքերը կարող են լինել սպանության հետևանք[13][14][15]:
Դերասանի մարմինը գտնվել է 2013 թվականի մարտի 7-ին՝ առավոտյան ժամը 11-ին, Մոսկվայի հարավում՝ Բալակլավյան պողոտայում գտնվող նրա տանը: Մահվան պատճառներից մեկը համարվել է դժբախտ պատահարը. Պանինի մարմինը գտնվել է գետնին ընկած, և մասնագետները սկզբում ենթադրել են, թե նա ընկել է սեփական հասակին հավասար բարձրությունից և գլխով հարվածել հատակին[16]: Որպես նրա մահվան նախնական պատճառ նշվել է արյան կորուստը[17], սակայն մահվան հաջորդ օրը դատաբժշկական փորձագետները հանգել են այն եզրակացության, որ մահվանից առաջ Պանինը դաժան ծեծի է ենթարկվել. նրա դեմքն այլանդակված էր, վերքերի մեջ գտնվել են ապակու կտորներ, իսկ ծնկներին՝ արյունազեղ ուռուցքներ[18]: Ըստ դատաբշխկական եզրակացության՝ Պանինը հավանաբար դիմադրել է և վիրավորել մարդասպանին[18]: Հարևանները լսել էին տարօրինակ ձայներ, սակայն ուշադրություն չեն դարձրել[18]:
ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի հայտարարության համաձայն՝ քննիչները քրեական գործ են հարուցել Մոսկվայում դերասան Անդրեյ Պանինի սպանության կապակցությամբ. Գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով (առողջությանը անզգուշությամբ ծանր վնաս հասցնելը, որ հանգեցրել է մահվան)[19]:
Անդրեյ Պանինի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել 2013 թվականի մարտի 12-ին Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում: Քաղաքացիական հոգեհանգստից հետո տեղի է ունեցել հուղարկավորման արարողությունը Նիկոլայ Հրաշագործի եկեղեցում: Թաղվել է Տրոեկուրովյան գերեզմանատանը[20][21]:
Անդրեյ Պանինի մահվանից մեկ տարի անց, ըստ որոշ աղբյուրների, նրա սպանության մասին գործը փակվել է[22], սակայն այլ աղբյուրների համաձայն՝ հետաքննությունը շարունակվել է, սակայն վերջնական որոշում չի կայացվել: Դերասանի մի շարք գործընկերներ, որոնց թվում էին դերասան Ալեքսանդր Յացենկոն, ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինը[23] և Պանինի մտերիմ ընկերը՝ Գենադի Ռուսինը[24], ով հայտնաբերել էր նրա մարմինը, համոզված են, որ դա եղել է սպանություն:
2015 թվականի սկզբին հայտնի է դարձել, որ ՌԴ քննչական կոմիտեն դադարեցրել է Անդրեյ Պանինի մահվան մասին գործը հանցագործության բացակայության պատճառով[25]:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին կինը՝ Տատյանա Ֆրանցուզովա, տնտեսագետ[26][27]
- Դուստր՝ Նադեժդա
- Երկրորդ կինը՝ Նատալյա Ռոգոժկինա, դերասանուհի[5]
- Որդի՝ Ալեքսանդր (ծնվել է 2001 թվականին)
- Որդի՝ Պյոտր (ծնվել է 2008 թվականին)
Պանինի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարեն Շահնազարովը 2005 թվականին «Сеанс» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Անդրեյ Պանինի մասին ասել է[28].
В нём есть харизма, есть личность, есть внутренний конфликт. В глазах есть, не выкинешь. И потому его роли всегда притягивают. Даже те, в которых он вроде как повторяется. Что его отличает? Необыкновенная органика. И при этом — способность к острому рисунку. Он великолепен как в характерных ролях, так и в драматических. Причём в драматических всегда присутствует элемент острой характерности, а в характерных — внутренний смысл. Подтекст, содержание. Именно это сочетание, очень редкое, — его визитная карточка.
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարան Կեմերովոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականին Կեմերովոյի մշակույթի ու արվեստի պետական համալսարանում բացվել է Անդրեյ Պանինի հիշատակին նվիրված թանգարան: Թանգարանի հավաքածուում ներառված են լուսանկարներ դերասանի ուսանողական տարիներից, դերասանի հետ կապված փաստաթղթեր բուհի արխիվից, ներկայացումների ծրագրեր ու այլ նյութեր, ինչպես նաև անձնական իրեր, որոնց մի մասը թանգարանին է նվիրել դերասանի այրին՝ Նատալյա Ռոգոժկինան[29][30]:
Վավերագրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 17 մարտի, 2013 − Առաջին ալիքի վավերագրական ֆիլմ՝ «Андрей Панин. Недоигранная жизнь»[31]
- 17 մարտի, 2013 − ՆՏՎ ալիքի վավերագրական ֆիլմ՝ «Տղամարդու աշխատանք: Անդրեյ Պանինի կյանքը, դերերն ու ողբերգությունը» (ռուս.՝ «Мужская работа: Жизнь, роли и трагедия Андрея Панина»[32]
- 19 մարտի, 2013 − ТВ Центр ալիքի վավերագրական ֆիլմ՝ «Անդրեյ Պանին: Կյանք անունով հեծյալը» (ռուս.՝ Андрей Панин. Всадник по имени Жизнь)[33]
Գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդրեյ Պանինը զբաղվել է նկարչությամբ. նրա աշխատանքներն աչքի են ընկել սյուրռեալիստական սյուժեներով, ծաղրական ու անհեթեթ կերպորներով, փոքր դետալների առատութամբ: 2015 թվականի ապրիլի 18-19-ը Մոսկվայում անցկացվող DOCA-2015 (Days of Contemporary Art) ժամանակակից արվեստի ամենամյա փառատոնի շրջանակներում կայացել է Անդրեյ Պանինի նկարների ցուցահանդեսը, որ նախապատրաստել էին նրա ընտանիքն ու մտերիմ ընկերը՝ Գենադի Ռուսինը[34][35][36]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1992 | ֆ | По прямой | ||
1994 | ֆ | Прохиндиада 2 | տղամարդը բիրժայում | |
1998 | ֆ | Մայրիկ, մի՛ վշտացիր | Мама, не горюй | նավաստի |
1998 | ֆ | Լիալուսնի օր | День полнолуния | կապիտան |
1998 | ս | Չեխով և Կօ | Чехов и Ко | Պյոտր Ռուբլյով (6-րդ սերիա՝ «Тапёр») / Պրուժինա-Պրուժինսկի (7-րդ սերիա՝ «Невидимые миру слёзы») |
1999 | ֆ | Մայր | Мама | Յուրևների ընտանիքի հայրը |
1999 | ֆ | Կանանց վիրավորել խորհուրդ չի տրվում | Женщин обижать не рекомендуется | դպրոցի տնօրեն |
1999-2000 | ս | Կամենսկայա | Каменская | Վլադիսլավ Ստասով, մասնավոր խուզարկու |
2000 | ֆ | Հարսանիք | Свадьба | Գարկուշա |
2000 | ֆ | Սահման: Տայգայական սիրավեպ | Граница. Таёжный роман | մայոր Վյաչեսլավ Վորոն, հատուկ բաժնի ղեկավար |
2000 | ֆ | Նուրբ տարիք | Нежный возраст | ոստիկանության ավագ լեյտենանտ Օկունկով |
2000 | ֆ | Արտիստն ու պատկերման վարպետը | Артист и мастер изображения | Հնարամիտ, Լիկյոր, շեֆի օգնականը |
2000 | ֆ | 24 ժամ | 24 часа | Լյովա Շալամով |
2000 | ֆ | Իմ փոխարեն | Вместо меня | գործարար |
2001 | ֆ | Կյանքը լի է զվարճություններով | Жизнь забавами полна | Վիկտոր |
2001 | ֆ | Ընտանեկան գաղտնիքներ | Семейные тайны | Մաքսիմ Անդրեևիչ Սավին |
2001 | ֆ | Հինգերորդ անկյուն | Пятый угол | Յուրի Պեստրով |
2001 | ֆ | Բուրժույի ծննդյան օրը 2 | День рождения Буржуя 2 | մայոր Մովենկո |
2001 | ֆ | Թույներ, կամ Թունավորումների համաշխարհային պատմություն | Яды, или Всемирная история отравлений | Չեզարե Բորջիա |
2002 | ֆ | Ամառային անձրև | Летний дождь | Ռոմանով |
2002 | ֆ | Սպարտակ և Կալաշնիկով | Спартак и Калашников | Մարատ Իվանովիչ |
2002 | ֆ | Տուրեցկու քայլերգը 2 | Марш Турецкого 2 | Սկունս (ֆիլմ 12՝ «Оборотень») |
2002 | ֆ | Անգամ մի՛ մտածիր | Даже не думай! | Չեռնով |
2002 | ս | Բրիգադա | Бригада | Կավերին |
2002 | ֆ | Շուկշինյան պատմվածքներ | Шукшинские рассказы | Խմիր (նովել՝ «Вянет − пропадает») |
2002 | ֆ | Եռյակ | Трио | Նիկոլայ Եգորովիչ Ագապով, մայոր |
2003 | ֆ | Շուք | Шик | Պլատոն Անդրեևիչ |
2004 | ֆ | Մահ անունով հեծյալը | Всадник по имени Смерть | Ժորժ |
2004 | ֆ | Անգամ մի՛ մտածիր 2. անհայտության ստվերը | Даже не думай 2: Тень независимости | Չեռնով |
2004 | ֆ | Ծովային հրեշ | Морской дьявол | իմպրեսարիո |
2004 | ֆ | Վարորդ Վերայի համար | Водитель для Веры | Սավելև |
2005 | ֆ | Մարտ ստվերի հետ | Бой с тенью | Վալիև |
2005 | ֆ | Մայրիկ, մի՛ վշտացիր 2 | Мама не горюй 2 | Նավաստի |
2005 | ս | Полный вперёд! | Նիկոլայ Կոկարև | |
2005 | ֆ | Աչքակապուկ | Жмурки | Ճարտարապետ |
2005 | ֆ | Բժիշկ Ժիվագո | Доктор Живаго | Անդրեյ Ժիվագո (1 սերիա) |
2006 | ֆ | Սրիկաներ | Сволочи | Վիշնեվեցկի |
2006 | ֆ | Վերջին զրահագնացքը | Последний бронепоезд | Միխայիլ Ռոմանով / Անտառահատ |
2007 | ֆ | Մարտ ստվերի հետ 2։ Ռևանշ | Бой с тенью 2: Реванш | Վալիև |
2007 | ֆ | Տիեզերագնացի թոռը | Внук космонавта | Տոլյան Տիտով |
2007 | ֆ | Ոճիր և պատիժ | Преступление и наказание | Պորֆիրի Պետրովիչ |
2007 | ֆ | Վանեչկա | Ванечка | Գավրիլով |
2008 | ֆ | Կամենսկայա 5 | Каменская 5 | Ստասով |
2008 | ֆ | Մորֆին | Морфий | Անատոլի Լուկիչ Դեմյանենկո |
2008 | ֆ | Դատապարտված են կռվի | Обречённые на войну | Ստեֆան, լեհ |
2008 | ֆ | Համբույր ոչ մամուլի համար | Поцелуй не для прессы | Ալեքսանդր Ալեքսանդրովիչ, նախագահ |
2008 | ֆ | Վախի պատրանք | Иллюзия страха | Իգոր Կորոբ |
2008 | ֆ | Խցան | Пробка | |
2008 | ֆ | Старшая жена[37] | ||
2009 | ֆ | 9 մայիսի. Անձնական վերաբերմունք (կինոալմանախ) | 9 мая. Личное отношение | խորհրդային զինվոր, նախկին ծաղրածու (նովել՝ «В мае 1945-го») |
2009 | ֆ | Գայլեր | Волки | Զինովի Պետրովիչ |
2009 | ս | Ժուրով | Журов | Իվան Իվանովիչ Ժուրով, դատախազության քննիչ |
2009 | ֆ | Ապուշի հետ (անավարտ) | С болваном | |
2010 | ֆ | Կանդագար | Кандагар | ղեկապետ Գոտով |
2010 | ֆ | Արևից կիզվածները 3: Հակամարտութուն | Утомлённые солнцем 2: Предстояние | Կրավեց |
2010 | ֆ | Նարնջի հյութ | Апельсиновый сок | Ստիվեն |
2010 | ֆ | Մոտ թշնամի | Близкий враг | Տյապկին, Վալյոկ, օրենքով գող |
2010 | ս | Ժուրով 2 | Журов 2 | Իվան Իվանովիչ Ժուրով, դատախազության քննիչ |
2010 | ֆ | На измене | Վասիլի Կոշկին | |
2010 | ֆ | Մեկ օղակ (Ղազախստան) | Одно звено | Իվան |
2011 | ֆ | Generation П | Կոլյա | |
2011 | ս | Կամենսկայա 6 | Каменская 6 | Ստասով |
2011 | ֆ | Վիսոցկի: Շնորհակալություն, որ ողջ ես | Высоцкий. Спасибо, что живой | Անատոլի Նեֆյոդով, Վիսոցկու բժիշկը |
2011 | ֆ | Մարտ ստվերի հետ 3D. Վերջին ռաունդ | Бой с тенью 3D: Последний раунд | Վալիև |
2011 | ֆ | Իմ խենթ ընտանիքը | Моя безумная семья! | Վիկտոր Սերգեևիչ |
2011 | ս | Հատում | Отрыв | ճամբարի տնօրեն մայոր Գրումել |
2011 | ֆ | Հորդա | Орда | խան Տինիբեկ |
2011 | ֆ | Քավություն | Искупление | Ֆեոդոր[38] |
2012 | ֆ | Սրբապատկեր (Վրաստան, Ռուսաստան) | Икона | |
2013 | ֆ | Քանի դեռ ողջ է | Пока ещё жива | Վալենտին Պետրովիչ Տյապկին, Վալյոկ[39] |
2013 | ֆ | Մայոր Սոկոլովի հետերաները | Гетеры майора Соколова | մայոր Սոկոլով[40] |
2013 | ֆ | Ռումբ | Бомба | Դան Պերսկի[41] |
2013 | ս | Շերլոկ Հոլմս | Шерлок Холмс | բժիշկ Ջոն Վաթսոն |
Հեռուստաներկայացում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995 - Ողբերգակներ ու կատակերգակներ (ռուս.՝ Трагики и комедианты) - կինոդերասան ուրյադնիկի դերում
Ռեժիսորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2005 - Полный вперёд! (հեռուստասերիալ), Թ. Վլադիմիրցևայի հետ համատեղ
- 2007 - Տիեզերագնացի թոռը, Թ. Վլադիմիրցևայի հետ համատեղ
Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991 – «Олень и шалашовка», Ալեքսանդր Սոլժենիցին
- 1991 — «Պլատոնով» — Բուգրով
- 1992 – «Բակլայահատ» (ռուս.՝ Бобок), Ֆեոդոր Դոստոևսկի — Շաբրին
- 1992 — «Դոդո» — Հենրի
- 1993 – «Плач в пригоршню» — Իվան
- 1994 – «Նոր ամերիկացին» — Խուրիև
- 1995 – «Հոֆման» — Հոֆման
- 1996 – «Փոքրիկ ողբերգություններ», Ալեքսանդր Պուշկին — Ժլատ ասպետ
- 1997 – «Երեք քույր», Անտոն Չեխով — Սոլյոնի
- 1997 — «Ամուսնություն», Նիկոլայ Գոգոլ — Ժևակին
- «Սադափե Զինաիդա» (ռուս.՝ «Перламутровая Зинаида»), Միխայիլ Ռոշչին — Ստուլով
- «Ունդինա», Ժան Ժիրոդու — Օգյուստ
- «Բորիս Գոդունով», Ալեքսանդր Պուշկին — Օտրեպև
- «Кабала святош», Միխայիլ Բուլգակով — Բուտոն
- «Ուրվականներ», Հենրիկ Իբսեն — Օսվալդ Ալվինգ
Մոսկվայի թատրոն-ստուդիա Օլեգ Տաբակովի ղեկավարությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1994 – «Մահացու համար», ըստ Օլեգ Անտոնովի պիեսի— Շիկակարմիր մազերով ծաղրածու, ռեժիսոր՝ Վլադիմիր Մաշկով
Անտրեպրիզ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2000 – «Ձմեռ», Եվգենի Գրիշկովեց, ռեժիսոր՝ Վիկտոր Շամիրով — առաջին զինվոր
Մոսկվայի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2001 – «Ծիծաղի ակադեմիա», ըստ Կոկի Միտանիի պիեսի, ռեժիսոր՝ Ռոման Կոզակ — դրամատուրգ Ցուբակի
- 2003 – «Երեքը ճոճանակների վրա», Լուիջի Լունարի, ռեժիսոր՝ Ռոման Կոզակ — Կապիտան[42]
Ալեքսանդր Աբդուլովի անտրեպրիզ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ընտանեկան հովվերգություն», ըստ Օլեգ Դանիլովի «Դեղին թզուկ» պիեսի, ռեժիսոր՝ Դմիտրի Աստրախան — Վլադիմիր Ժարովսկի
Պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (18 ապրիլի, 1999) – արվեստի բնագավառում ունեցած ներդրման համար[43]
- Կեմերովոյի մարզի պատվավոր քաղաքացի (26 մարտի, 2013, հետմահու)[44][45]
- «Сибиряк года — 2012» (29 մարտի, 2013, հետմահու) — «Сибирь XXI век» հասարակական կայքում անցկացված ամենամյա հարցման հիման վրա[46]
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի Դաշնության 2001 թվականի պետական մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (10 հունիսի, 2002) – «Սահման: Տայգայական սիրավեպ» (ռուս.՝ «Граница. Таёжный роман») հեռուստատեսային բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի համար[47]
- 2001 – «Созвездие-2001» կինոդերասանների XII միջազգային փառատոն – մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Հարսանիք»)[48]
- 2001 – «Ոսկե խոյ» մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Հարսանիք»)
- 2003 – ներկայացվել է «Ոսկե խոյ» մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Շուք»)
- 2003 – «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Եռյակ»)
- 2004 – «Նիկա» մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Շուք»)[49]
- 2004 – ներկայացվել է «Ոսկե խոյ» մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Վարորդ Վերայի համար»)
- 2005 – ներկայացվել է «Նիկա» մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Վարորդ Վերայի համար»)
- 2005 – ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Վարորդ Վերայի համար»)
- 2006 – ներկայացվել է «MTV Russia Movie Awards» մրցանակի «Լավագույն կինոչարագործ» անվանակարգում (ֆիլմ «Մարտ ստվերի հետ»)
- 2008 – «MTV Russia Movie Awards» մրցանակ «Լավագույն կինոչարագործ» անվանակարգում (ֆիլմ «Մարտ ստվերի հետ 2։ Ռևանշ»)
- 2011 – ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Կանդագար»)
- 2012 – ներկայացվել է «Նիկա» մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Վիսոցկի: Շնորհակալություն, որ ողջ ես»)
- 2013 – ներկայացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Հորդա»)
- 2013 – «Նիկա» մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Քավություն») – հետմահու[50][51]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 18 апреля 1999 года № 502»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-15-ին։ Վերցված է 2017-02-04
- ↑ Анна Герасименко. (2008-12-23)։ «Студенты КемГУКИ завалили Панина вопросами»։ Комсомольская правда (ռուսերեն)։ kp.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2012-12-13
- ↑ «Выпускники школы-студии МХАТ 1990-х годов» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-09-ին։ Վերցված է 2013-03-07
- ↑ 5,0 5,1 Наталья Цыганова. (1 июля 2010 г.)։ «Дневник его жены»։ Московский комсомолец (ռուսերեն)։ mk.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-01-05-ին։ Վերցված է 2012-12-31
- ↑ «Awards 2000»։ Festival de Cannes։ Արխիվացված օրիգինալից 2012-09-18-ին։ Վերցված է 2012-07-09
- ↑ Захар Прилепин: Пока писатель не выходит на митинг, власть им не интересуется
- ↑ Интервью с Андреем Паниным, взятое под Вилейкой в 2005 году (+ фото)(բելառուս.) // «Рэгіянальная газета»
- ↑ «Андрея Панина номинировали на премию «Ника» за несколько часов до смерти» (ռուսերեն)։ ТСН։ 7 марта 2013։ Վերցված է 2012-3-7
- ↑ «Андрея Панина посмертно удостоили «Ники»» (ռուսերեն)։ Lenta.ru։ 2 апреля 2013։ Վերցված է 2013-2-4
- ↑ «Актёр Андрей Панин скончался около суток назад» (ռուսերեն)։ Lifenews։ 7 марта 2013։ Վերցված է 2012-3-7
- ↑ Այդ ամսաթիվն է նշված նրա շիրմաքարին (տեսանյութ):
- ↑ «Эксперты ещё раз подтвердили «МК» версию об убийстве Панина»։ Московский комсомолец։ 2013-05-24։ Արխիվացված օրիգինալից 2013-05-24-ին։ Վերցված է 2017-02-05
- ↑ «Эксперты доказали, что Панин был убит»։ Утро.ru։ 2013-05-24։ Արխիվացված օրիգինալից 2013-05-24-ին։ Վերցված է 2017-02-05
- ↑ «Андрей Панин был убит»։ Рамблер Новости։ 2013-05-24։ Արխիվացված օրիգինալից 2013-05-24-ին։ Վերցված է 2017-02-05
- ↑ «Погиб актёр Андрей Панин»։ Lenta.ru։ 2013-03-07։ Վերցված է 2013-03-07
- ↑ Андрей Панин скончался от потери крови
- ↑ 18,0 18,1 18,2 «Новая версия гибели актёра: Панин был зверски избит» (ռուսերեն)։ НТВ։ 2013-03-08։ Վերցված է 2013-03-08
- ↑ В Москве возбудили уголовное дело по факту смерти Панина
- ↑ Поклонники Андрея Панина перекрыли движение в центре Москвы, чтобы пропустить траурную процессию к храму
- ↑ Страна простились с Андреем Паниным
- ↑ Через год после смерти Андрея Панина следствие закрыло дело (8 марта 2014)
- ↑ Кто убил Андрея Панина?
- ↑ «Андрея Панина убили, я не сомневаюсь»
- ↑ Расследование гибели Панина свернули «за отсутствием события преступления»
- ↑ «Андрей Панин: «Женщины любят негодяев»»։ Молодёжная линия (ռուսերեն)։ kostroma.edu.ru։ 3 мая 2007 г.։ Արխիվացված օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է 2013-02-24
- ↑ Погибший актёр Андрей Панин был крещен. Это подтверждают документы и свидетельства близких
- ↑ «Что вы думаете об Андрее Панине?»։ Сеанс։ сентябрь 2005։ Արխիվացված օրիգինալից 2013-03-15-ին։ Վերցված է 2013-03-08
- ↑ Музей Андрея Панина в КемГУКИ
- ↑ В Кемерово открылся музей Андрея Панина
- ↑ Андрей Панин. Недоигранная жизнь
- ↑ Мужская работа: Жизнь, роли и трагедия Андрея Панина
- ↑ Андрей Панин. Всадник по имени Жизнь
- ↑ Андрей Панин — художник, родившийся после смерти
- ↑ В МОСКВЕ ПРОЙДЁТ ВЫСТАВКА РИСУНКОВ ПОКОЙНОГО АКТЁРА АНДРЕЯ ПАНИНА В СТИЛЕ САЛЬВАДОРА ДАЛИ
- ↑ Рисунки актёра Андрея Панина покажут 18-19 апреля в рамках Фестиваля DOCA-2015
- ↑ «"Старшая жена" Ивана Соловова»։ Журнал «Русское кино» (ռուսերեն)։ ruskino.ru։ 2008-07-23։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին։ Վերցված է 2013-04-07
- ↑ Елена Ардабацкая. (8 июня 2012 г.)։ «Цена «Искупления»» (ռուսերեն)։ mk.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2012-12-14
- ↑ Маркевич Надежда (2012-06-08)։ «Панин на яхте попал в бурю в Одессе» (ռուսերեն)։ segodnya.ua։ Արխիվացված օրիգինալից 2013-04-04-ին։ Վերցված է 2013-03-30
- ↑ Никита Карцев. (13 декабря 2012 г.)։ «Андрей Панин ушёл в иностранную разведку» (ռուսերեն)։ mk.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2012-12-14
- ↑ «Режиссёр Бахтиёр Худойназаров: В последний месяц перед смертью Андрей Панин был очень одинок»» (ռուսերեն)։ heat.ru։ 7 марта 2013 года։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-04-ին։ Վերցված է 2013-03-22
- ↑ Роман Должанский, Николай Фоменко (2003-12-26)։ «Шесть раз на троих»։ Коммерсантъ (ռուսերեն)։ kommersant.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-04-17-ին։ Վերցված է 2013-04-07
- ↑ Указ Президента Российской Федерации от 18 апреля 1999 года № 502 «О награждении государственными наградами Российской Федерации»(չաշխատող հղում)
- ↑ «Заслуженному артисту РФ Андрею Панину присвоено (посмертно) звание Почетный гражданин Кемеровской области»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-15-ին։ Վերցված է 2017-02-06
- ↑ Панину посмертно присвоено звание Почётного гражданина Кемеровской области
- ↑ Олимпийская чемпионка и погибший актёр признаны «Сибиряками года»
- ↑ Указ Президента РФ от 10 июня 2002 г. N 572 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 2001 года»(չաշխատող հղում)
- ↑ «Белые ночи «Созвездия»»։ Film.ru։ 28 августа 2001։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-15-ին։ Վերցված է 2013-03-08
- ↑ «Лауреаты Национальной кинематографической премии «НИКА» за 2003 год»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-09-ին։ Վերցված է 2013-03-07
- ↑ Актер Андрей Панин стал лауреатом «Ники» посмертно (02.04.2013)
- ↑ Андрея Панина наградили премией «Ника» посмертно (02.04.2013)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անդրեյ Պանին (անգլ.) Internet Movie Database կայքում
- Андрей Панин на сайте журнала «Сеанс» Archived 2008-08-04 at the Wayback Machine. (ռուս.)
Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Андрей Панин: «Только вперёд!» // Российская газета
- Андрей Панин: «Ах, я вам не нравлюсь? А я ещё приду!» Интервью на сайте // interviewmg.ru
- Фрагмент из интервью на премьере фильма «Кандагар»
- Андрей Панин: «Секс, наркотики, рок-н-ролл!» Archived 2010-03-31 at the Wayback Machine. // журнал-каталог ТурНавигатор
- Интервью Андрея Панина на премьере фильма «Искупление»
- Андрей Панин: «Мой герой Фёдор много знал про жизнь» (30 октября 2012 года)
- Большой артист. Андрей Панин (подборка высказываний из интервью)
- Памяти Андрея Панина. Фрагменты из эксклюзивного интервью Archived 2013-03-18 at the Wayback Machine. телеканалу «Звезда»
- Интервью с Андреем Паниным. Разговор о жизни, литературе и аудиотеатре вчера и сегодня (09.2012)
- Неизвестные факты из жизни Андрея Панина // 7days.ru, 2013 год
Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Учебный фильм «Сценическая речь». Среди студентов мастерской А. Калягина — Андрей Панин (1988)
Программа Бориса Ноткина — Андрей Панин (04.04.2004)
Андрей Панин на саратовском ТВ (часть 1)
(часть 2) (2005)
Андрей Панин в передаче «Кино в деталях» (2005)
Мой серебряный шар. Андрей Панин (2006)
Семья Андрея Панина в программе «Пока все дома» (15.04.2007)
Андрей Панин в передаче «Кинопремьеры» (24.04.2007)
Андрей Панин в передаче «Закрытый показ» (11.05.2007)
Андрей Панин в передаче «Утро России» (2008)
Программа «Доброе утро». В гостях Андрей Панин с сыном Сашей (28.05.2009)
Программа «Встречи на Моховой». В гостях Андрей Панин (06.06.2010)
Владимир Набоков «Пасха» — читает Андрей Панин (2012)
Велимир Хлебников «Поэт» — читает Андрей Панин (2012)
Велимир Хлебников «Осенняя» — читает Андрей Панин (2012)
«Прямой эфир»: Гибель Андрея Панина (07.03.13)
Ученики Панина: «Он был для нас примером!» (08.03.13)
«Очная ставка. Мужская работа». Андрей Панин (17.03.13)
Андрей Панин. Недоигранная жизнь (17.03.13)
Андрей Панин. Всадник по имени Жизнь (19.03.13)
«Пока ещё не поздно»: Андрей Панин (04.04.13)
|
- Մայիսի 28 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Նովոսիբիրսկ քաղաքում ծնվածներ
- Մարտի 6 մահեր
- 2013 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ՄԳԱԹ դպրոց-ստուդիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ռուս դերասաններ
- Ռուս կինոռեժիսորներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Թատրոնի դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ