Բենիդորմ
Բնակավայր և մունիցիպալիտետ | |||||
---|---|---|---|---|---|
Բենիդորմ | |||||
Benidorm | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Ինքնավար համայնք | Վալենսիա | ||||
Նահանգ | Ալիկանտե | ||||
Համայնք | Մարինա Բախա | ||||
Քաղաքապետ | Ագուստին Նավարո Ալվադո | ||||
Հիմնադրված է | 1325 թ. | ||||
Մակերես | 38,51 կմ² | ||||
ԲԾՄ | 15 մ | ||||
Կլիմայի տեսակ | Միջերկրածովյան կլիմա տաք ամառներով | ||||
Պաշտոնական լեզու | կատալաներեն | ||||
Խոսվող լեզուներ | Իսպաներեն Կատալոներեն | ||||
Բնակչություն | 73 768 մարդ (2013) | ||||
Խտություն | 1900 մարդ/կմ² | ||||
Տեղաբնականուն | Benidormense | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 03501-03508 | ||||
Ավտոմոբիլային կոդ | A | ||||
Պաշտոնական կայք | benidorm.org(իսպ.) | ||||
| |||||
Բենիդորմ (իսպ.՝ Benidorm [beniˈðor], կատ.՝ Benidorm [beniˈðɔɾm]), մունիցիպալիտետ և քաղաք Իսպանիայում։ Մտնում է Վալենսիա պրոնվիցիայի մեջ՝ Ալիկանտե ինքնավար համայնքում։ Մունիցիպալիտետը գտնվում է Մարինա Բախա շրջանում։ Նրա տարածքը գրավում է 38,51 կմ², իսկ բնակչությունը կազմում է 73 768 մարդ 2013 թվականի մարդահամարի տվյալների համաձայն։ Բենիդորմը գտնվում է Playa de Levante և Playa de Poniente ավազուտ լողափերի միջև։
Բենիդորմը որպես տուրիստական կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ական թվականներից սկսած քաղաքը դարձել է խոշոր տուրիստական կենտրոն։
Բենիդորմը զբոսաշրջության, հանգստի «մայրաքաղաքն» է[1], Եվրոպայի ամենաբարձրադիր քաղաքն է։ Այն համարվում է ոչ միայն Իսպանիայի ամենաառաջատար ամառային հանգստավայրը, այլ նաև շնորհված է «Եվրոպական զբոսաշրջության ֆենոմեն» կոչումը։
Բենիդորմը սիրված և գեղատեսիլ վայր է համարվում ոչ միայն զբոսաշրջիկների համար, այլև՝ հենց իսպանացիների համար։
Բենիդորմում գիշերային և ցերեկային զբոսանքի համար լավագույն տարածքը համարվում է մոտ 6 կմ երկարությամբ նավամատույցը։ Բազմատեսակ ռեստորանները, սրճարանները և բարերն առաջարկում են ավանդական ճաշատեսակներ աշխարհի գրեթե ցանկացած խոհանոցից։ Քաղաքում գործում են ավելի քան 100 հյուրանոց, որոնց մեծ մասը տեղակայված է ծովափնյա շրջաններում։ Գիշերային Բենիդորմը Կոստա Բլանկա ծովափի զվարճանքի կենտրոն է։
Կոստա Բլանկայի իրական գունավորում է հաղորդում Բենիդորմին սահմանակից Terra Mitica զվարճանքի և հանգստի պուրակ-այգին։ Այստեղ այցելուներին սպասում է հետաքրքիր ջրային ատրակցիոնները։
2011 թվականի օգոստոսի 20-ին այստեղ մեկնարկել է 66-րդ Վուելտայի մի քանի օր շարունակվող հեծանվավազքը։
Քաղաքը, չնայած իր տարածքային և բնակչության թվի, հայտնի է իր երկնաքերներով։ Իսպանիայի 20 ամենաբարձր երկնաքերերից 8-ը գտնվում են Բենիդորմում
Դեմոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1857 | 1887 | 1910 | 1930 | 1950 | 1991 | 1996 | 2001 | 2005 | 2010 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
3,720 | 3,183 | 3,498 | 3,113 | 25,544 | 42,442 | 50,044 | 51,873 | 67,492 | 71,198 |
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռավորությունը Բենիդորմից
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաք | Հեռավորություն կմ-ով |
---|---|
Մադրիդ | 372 |
Սևիլյա | 531 |
Մուրսիա | 107 |
Բիլբաո | 576 |
Բարսելոնա | 373 |
Սարագոսա | 353 |
Պալմա | 266 |
Ալիկանտե | 37 |
Վալենսիա | 106 |
Մալագա | 429[2] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [Л.Филатова - Коста Бланка, Москва, ИД "Марлена", 1995, 28]
- ↑ Բենիդորմի մասին տվյալներ http://hy.db-city.com կայքում
Արտաքին հղում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բենիդորմի քաղաքապետի պաշտոնական կայք Արխիվացված 2011-02-22 Wayback Machine
- Բենիդորմի զբոսաշրջության մասին տվյալներ Արխիվացված 2019-04-04 Wayback Machine
- Índice estadístico municipal de Benidorm Արխիվացված 2007-11-13 Wayback Machine
- Datos y cifras de los municipios de la provincia de Alicante
- Web de Turismo de Benidorm en la Comunidad Valenciana
- Google maps Benidorm
- Federación Valenciana de Municipios y Provincias - Guía Turística
- Информационный сайт о Бенидорме - новости, описание отелей и достопримечательностей Արխիվացված 2011-04-15 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենիդորմ» հոդվածին։ |
|