Բեդիա Մուվահհիթ
Բեդիա Մուվահհիթ թուրքերեն՝ Bedia Muvahhit | |
---|---|
Ծնվել է | 1896[1] |
Ծննդավայր | Քադըքյոյ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունվարի 20, 1994[1] |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Աշյան գերեզմանատուն |
Կրթություն | Նոտր դամ դը Սիոն դպրոց |
Քաղաքացիություն | Թուրքիա և Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Ֆրիդրիխ Ստատցեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Բեդիա Մուվահհիթ (ծննդյան անոնը՝ Էմինե Բեդիա Շեկիպ) (1896[1], Քադըքյոյ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն - հունվարի 20, 1994[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասանուհի։ Համարվում է առաջին մուսուլման-դերասանուհիներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1897 թվականի հունվարի 16-ին դատախազ Շեկիպ-բեյի և նրա կնոջ՝ Ռեֆիկի-հանըմի ընտանիքում, Ստամբուլի Քադըքյոյ շրջանում։ Նախնական կրթությունը ստացել է Սուրբ Անտուան դպրոցում՝ Բյույուկադա կղզում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստամբուլի ֆրանսիական Նոտր Դամ դե Սիոն վարժարանը[2]։ Բացի թուրքերենից և ֆրանսերենից, Բեդիան տիրապետում էր նաև հունարենին[3][4]։
1914 թվականին աշխատանքի է ընդունվել պետական հեռախոսային ընկերությունում՝ հեռախոսավարուհի աշխատելով։ 1921 թվականից աղջիկների համար նախատեսված Էրենքեյ դպրոցում դասավանդել է ֆրանսերեն։ Մոտավորապես հենց այդ ժամանակ նա հանդիպել է դերասան Ահմեդ Ռեֆետ Մուվահհիթին։ Նրանք ծանոթանում են, երբ Բեդիան դերասանից ինքնագիր է վերցնում։ 1923 թվականին նրանք ամուսնանում են։ 1922 թվականին Բեդիան և Ահմեդը որդի են ունենում՝ Շուայիպ Սինա Արբելը (1922-1991)։ 1923 թվականին Բեդիային հեռացնում են Էրենքեյից և նա սկսում է իր դերասանուհու կարիերան։ 1927 թվականին մահանում է նրա ամուսինը։
1933 թվականին Բեդիան ամուսնացել է Ֆրիդրիխ Ստատցերի հետ (1906-1974, հայտնի էր նաև որպես Ֆերդի Ստատցեր)։ Բեդիայի երկրորդ ամուսնությունը տևել է 18 տարի. 1951 թվականին ամուսինները բաժանվել են։ Ամուսնալուծությունից հետո Բեդիան վերցրել է առաջին ամուսնու ազգանունը։
Բեդիա Մուվահհիթը մահացել է 1994 թվականի հունվարի 20-ին Ստամբուլի համալսարանի հոսպիտալում։ Թաղված է Աշիյան գերեզմանատանը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականին առաջին անգամ նկարահանվել է «Pençe» կինոյում։
1923 թվականին՝ Բեդիայի Ահմեդի հետ ամուսնությունից անմիջապես հետո, նրանց ընդհանուր ընկեր ռեժիսոր Մուհսին Էրթուղրուլը հրավիրել է Բեդիային նկարահանվելու իր «Հրե վերնաշապիկ» ֆիլմում, որը նկարահանվել է Հալիդե Էդիբի համանուն ստեղծագործության հիման վրա։ Բեդիան խաղացել է նաև թատրոնում։ Ընդհանուր առմամբ իր դերասանական կարիերան տևել է ավելի քան հիսուն տարի։ 1975 թվականին Բեդիան ավարտել է իր դերասանական կարիերան։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրե վերնաշապիկ (1923)
- İstanbul Sokaklarında (1931)
- Karım Beni Aldatırsa (1933)
- Beklenen Şarkı (1953)
- Paydos (1954)
- Yaşlı Gözler (1955)
- Son Beste (1955)
- Gülmeyen Yüzler (1955)
- Çapkınlar (1961)
- Gönül Ferman Dinlemez (1962)
- Bir Gecelik Gelin (1962)
- Belalı Torun (1962)
- Barut Fıçısı (1963)
- Genç Kızlar (1963)
- İstanbul Kaldırımları (1964)
- Kaynana Zırıltısı (1964)
- Manyaklar Köşkü (1964)
- Gençlik Rüzgarı (1964)
- Halk Çocuğu (1964)
- Anasının Kuzusu (1964)
- Gel Barışalım (1964)
- Sarı Kızla Kopuk Ahmet (1964)
- Hizmetçi Dediğin Böyle Olur (1964)
- Hep O Şarkı (1965)
- Sevinç Gözyaşları (1965)
- Bozuk Düzen (1966)
- Aşkın Gözyaşları (1966)
- Çalıkuşu (1966)
- Sokak Kızı (1966)
- O Kadın (1966)
- Sevgilim Artist Olunca (1966)
- Şoförün Kızı (1966)
- Evlat Uğruna (1967)
- Sen Benimsin (1967)
- Zehirli Hayat (1967)
- Dünyanın En Güzel Kadını (1968)
- Katip (1968)
- Ateşli Çingene (1969)
- Esmerin Tadı Sarışının Adı (1969)
- Lekeli Melek (1969)
- Son Mektup (1969)
- Tatlı Sevgilim (1969)
- Yumurcak (1970)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ «Bedia Muvahhit». İstanbul Kadın Müzesi. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Bedia Muvahhit Biyografi» (Turkish). Biyografi İnfo. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Bedia Muvahhit (Sanatçı 15.ölüm yıldönümü)» (Turkish). Kültür ve Turizm Bakanlğı. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)