Բեդիա Մուվահհիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեդիա Մուվահհիթ
թուրք.՝ Bedia Muvahhit
Ծնվել էհունվարի 16, 1897(1897-01-16)[1]
ԾննդավայրՔադիքյոյ, Ստամբուլի նահանգ, Թուրքիա
Մահացել էհունվարի 20, 1994(1994-01-20)[1] (97 տարեկանում)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԿրթությունՆոտր դամ դը Սիոն դպրոց
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Ֆրիդրիխ Ստատցեր
Պարգևներ և մրցանակներՊետական արտիստ

Բեդիա Մուվահհիթ (ծննդյան անոնը՝ Էմինե Բեդիա Շեկիպ) (հունվարի 16, 1897(1897-01-16)[1], Քադիքյոյ, Ստամբուլի նահանգ, Թուրքիա - հունվարի 20, 1994(1994-01-20)[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասանուհի: Համարվում է առաջին մուսուլման-դերասանուհիներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1897 թվականի  հունվարի 16-ին դատախազ Շեկիպ-բեյի և նրա կնոջ՝ Ռեֆիկի-հանըմի ընտանիքում, Ստամբուլի Քադըքյոյ շրջանում: Նախնական կրթությունը ստացել է Սուրբ Անտուան դպրոցում՝ Բյույուկադա կղզում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստամբուլի ֆրանսիական Նոտր Դամ դե Սիոն վարժարանը[2]: Բացի թուրքերենից և ֆրանսերենից, Բեդիան տիրապետում էր  նաև հունարենին[3][4]:

1914 թվականին աշխատանքի է ընդունվել պետական հեռախոսային ընկերությունում՝ հեռախոսավարուհի աշխատելով: 1921 թվականից աղջիկների համար նախատեսված Էրենքեյ դպրոցում դասավանդել է ֆրանսերեն: Մոտավորապես հենց այդ ժամանակ նա հանդիպել է դերասան Ահմեդ Ռեֆետ Մուվահհիթին: Նրանք ծանոթանում են, երբ Բեդիան դերասանից ինքնագիր է վերցնում: 1923 թվականին նրանք ամուսնանում են: 1922 թվականին Բեդիան և Ահմեդը որդի են ունենում՝ Շուայիպ Սինա Արբելը (1922-1991): 1923 թվականին Բեդիային հեռացնում են Էրենքեյից և նա սկսում է իր դերասանուհու կարիերան: 1927 թվականին մահանում է նրա ամուսինը:

1933 թվականին Բեդիան ամուսնացել է Ֆրիդրիխ Ստատցերի հետ (1906-1974, հայտնի էր նաև որպես Ֆերդի Ստատցեր): Բեդիայի երկրորդ ամուսնությունը տևել է 18 տարի. 1951 թվականին ամուսինները բաժանվել են: Ամուսնալուծությունից հետո Բեդիան վերցրել է առաջին ամուսնու ազգանունը:

Բեդիա Մուվահհիթը մահացել է 1994 թվականի հունվարի 20-ին Ստամբուլի համալսարանի հոսպիտալում: Թաղված է Աշիյան գերեզմանատանը:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին առաջին անգամ նկարահանվել է «Pençe» կինոյում:

1923 թվականին՝ Բեդիայի Ահմեդի հետ ամուսնությունից անմիջապես հետո, նրանց ընդհանուր ընկեր ռեժիսոր Մուհսին Էրթուղրուլը հրավիրել է Բեդիային նկարահանվելու իր «Հրե վերնաշապիկ» ֆիլմում, որը նկարահանվել է Հալիդե Էդիբի համանուն ստեղծագործության հիման վրա: Բեդիան խաղացել է նաև թատրոնում։ Ընդհանուր առմամբ իր դերասանական կարիերան տևել է ավելի քան հիսուն տարի: 1975 թվականին Բեդիան ավարտել է իր դերասանական կարիերան:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրե վերնաշապիկ (1923)
  • İstanbul Sokaklarında (1931)
  • Karım Beni Aldatırsa (1933)
  • Beklenen Şarkı (1953)
  • Paydos (1954)
  • Yaşlı Gözler (1955)
  • Son Beste (1955)
  • Gülmeyen Yüzler (1955)
  • Çapkınlar (1961)
  • Gönül Ferman Dinlemez (1962)
  • Bir Gecelik Gelin (1962)
  • Belalı Torun (1962)
  • Barut Fıçısı (1963)
  • Genç Kızlar (1963)
  • İstanbul Kaldırımları (1964)
  • Kaynana Zırıltısı (1964)
  • Manyaklar Köşkü (1964)
  • Gençlik Rüzgarı (1964)
  • Halk Çocuğu (1964)
  • Anasının Kuzusu (1964)
  • Gel Barışalım (1964)
  • Sarı Kızla Kopuk Ahmet (1964)
  • Hizmetçi Dediğin Böyle Olur (1964)
  • Hep O Şarkı (1965)
  • Sevinç Gözyaşları (1965)
  • Bozuk Düzen (1966)
  • Aşkın Gözyaşları (1966)
  • Çalıkuşu (1966)
  • Sokak Kızı (1966)
  • O Kadın (1966)
  • Sevgilim Artist Olunca (1966)
  • Şoförün Kızı (1966)
  • Evlat Uğruna (1967)
  • Sen Benimsin (1967)
  • Zehirli Hayat (1967)
  • Dünyanın En Güzel Kadını (1968)
  • Katip (1968)
  • Ateşli Çingene (1969)
  • Esmerin Tadı Sarışının Adı (1969)
  • Lekeli Melek (1969)
  • Son Mektup (1969)
  • Tatlı Sevgilim (1969)
  • Yumurcak (1970)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. «Bedia Muvahhit»։ İstanbul Kadın Müzesi։ Վերցված է 2013-03-08 
  3. «Bedia Muvahhit Biyografi» (Turkish)։ Biyografi İnfo։ Վերցված է 2013-03-08 
  4. «Bedia Muvahhit (Sanatçı 15.ölüm yıldönümü)» (Turkish)։ Kültür ve Turizm Bakanlğı։ Վերցված է 2013-03-08