Բդելոստոմա
Բդելոստոմա | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Eptatretus stoutii | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
|
Բդելոստոմա (լատին․՝ Eptatretus stoutii), բոլորաբերանավորների դասի լորձունների կարգին պատկանող քորդավոր կենդանի։ Չափազանց մեծ նմանություն ունի բոլորաբերանավորների դասի ներկայացուցիչ սովորական լորձունին։
Արդյունաբերական կամ տնտեսական որևէ նշանակություն չունի և սննդի համար միսը բոլորովին պիտանի չէ։ Մակաբուծությունը բդելոստոմայի կենսակերպի անբաժանելի մասն է։ Այս բոլորաբերանավորները լուրջ վնաս են հասցնում հատկապես ձկնաբուծությանը[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բդելոստոմաները տարածված են Ամերիկայի հյուսիսային և կենտրոնական հատվածներում՝ Կանադայից մինչև Մեքսիկա։
Բնակվում են հիմնականում տիղմի մեջ։ Ապրում են ծովի մակարդակից 16-ից մինչև 966 մետր բարձրություններում։ Իր բնակության արեալներում տեսակը տարածված է մեծ քանակությամբ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բդելոստոման մակաբույծ կյանք վարող երկար և մերկ մարմնով կենդանի է՝ որդի նմանությամբ։ Սովորական լորձունից տարբերվում է միայն ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական կառուցվածքով։
Լողակներ ունի միայն մեջքի և պոչի հատվածներում։ Բդելոստոմայի մաշկը հարուստ է լորձային գեղձերով։ Լինելով մակաբույծ կենդանի` բդելոստոմաները լուրջ վնաս են հասցնում ձկնային տնտեսություններին։ Նա գլխով խրվում է ճառագայթալողակավոր ձկների մարմնի մեջ և լափում նրա բոլոր ներքին օրգանները[1]։
Մարմնի ընդհանուր երկարությունը կազմում է 50 սմ։ Մարմինն ունի համաչափ կառուցվածք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 39 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բդելոստոմա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բդելոստոմա» հոդվածին։ |
|