Բդելոստոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բդելոստոմա
Բդելոստոմա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Բոլորաբերանավորներ
Կարգ Լորձուններ
Տեսակ Բդելոստոմա
Լատիներեն անվանում
Eptatretus stoutii
Հատուկ պահպանություն
Տվյալների անբավարարություն
Տվյալների անբավարարություն
IUCN Data Deficient : ???


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Բդելոստոմա (լատին․՝ Eptatretus stoutii), բոլորաբերանավորների դասի լորձունների կարգին պատկանող քորդավոր կենդանի։ Չափազանց մեծ նմանություն ունի բոլորաբերանավորների դասի ներկայացուցիչ սովորական լորձունին։

Արդյունաբերական կամ տնտեսական որևէ նշանակություն չունի և սննդի համար միսը բոլորովին պիտանի չէ։ Մակաբուծությունը բդելոստոմայի կենսակերպի անբաժանելի մասն է։ Այս բոլորաբերանավորները լուրջ վնաս են հասցնում հատկապես ձկնաբուծությանը[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բդելոստոմաները տարածված են Ամերիկայի հյուսիսային և կենտրոնական հատվածներում՝ Կանադայից մինչև Մեքսիկա։

Բնակվում են հիմնականում տիղմի մեջ։ Ապրում են ծովի մակարդակից 16-ից մինչև 966 մետր բարձրություններում։ Իր բնակության արեալներում տեսակը տարածված է մեծ քանակությամբ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բդելոստոման մակաբույծ կյանք վարող երկար և մերկ մարմնով կենդանի է՝ որդի նմանությամբ։ Սովորական լորձունից տարբերվում է միայն ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական կառուցվածքով։

Լողակներ ունի միայն մեջքի և պոչի հատվածներում։ Բդելոստոմայի մաշկը հարուստ է լորձային գեղձերով։ Լինելով մակաբույծ կենդանի` բդելոստոմաները լուրջ վնաս են հասցնում ձկնային տնտեսություններին։ Նա գլխով խրվում է ճառագայթալողակավոր ձկների մարմնի մեջ և լափում նրա բոլոր ներքին օրգանները[1]։

Մարմնի ընդհանուր երկարությունը կազմում է 50 սմ։ Մարմինն ունի համաչափ կառուցվածք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 39 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բդելոստոմա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բդելոստոմա» հոդվածին։