Բաց զվարճալի ֆուտբոլի դպրոցներ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/8/8e/%D4%B2%D5%A1%D6%81_%D5%A6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB_%D6%86%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%AB_%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80.jpg/200px-%D4%B2%D5%A1%D6%81_%D5%A6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%AC%D5%AB_%D6%86%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%AB_%D5%A4%D5%BA%D6%80%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80.jpg)
Բաց զվարճալի ֆուտբոլի դպրոցներ (Open fun football schools, OFFS), մարդասիրական նախագիծ, որի նպատակն է օգտագործել մանկական ֆուտբոլի զարգացումը որպես քաղաքական նպատակների հասնելու միջոց, այն է՝ խաղաղ գոյակցություն, ժողովրդավարություն և քաղաքացիական հասարակության զարգացում[1]։
Նպատակները և պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
ԲԶՖԴ-ն սկիզբ է առել Դանիայի ֆուտբոլի ասոցացիայի ամառային ֆուտբոլային դպրոցներից։ Նպատակն է հակամարտող տարածաշրջանների երեխաներին զվարճանալու հնարավորություն տալ ֆուտբոլի միջոցով։ Ծրագիրն առաջին անգամ 1998 թվականին իրագործվել է Բոսնիայում։ 2009 թվականի դրությամբ ծրագիրը կիրառվում է Մակեդոնիայում, Սերբիայում, Խորվաթիայում, Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Հորդանանում, Սիրիայում և Լիբանանում։ Ծրագիրն իրականացնում են Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունները և ՈՒԵՖԱ-ն[2]։
ԲԶՖԴ-ն Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՖՖ-ն 2003 թվականին առաջարկություն է ստանում ԲԶՖԴ-ի դանիացի ղեկավար Անդերս Լևինսենից՝ ծրագրին մասնակցելու համար։ Նույն թվականին փորձնական ծրագիր է անցկացվում Մալաթիայի և «Փյունիկի» մարզադպրոցներում։ 2004 թվականին մասնակից մարզադպրոցների թիվը հասնում է 8-ի՝ ներառելով նաև մարզերի դպրոցները։ Արդեն 2005 թվականին ծրագրին մասնակցեցին 15 դպրոցներ, որոնցից միայն երկուսն էին մայրաքաղաքը ներկայացնում։ Նույն թվականից ծրագրի հայաստանյան ղեկավար է նշանակվում Մարինա Թաշչյանը[3]։ 2009 թվականին ևս մասնակցել են տասնհինգ դպրոցներ։