Բաց զվարճալի ֆուտբոլի դպրոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաց զվարճալի ֆուտբոլի դպրոցներ (Open fun football schools, OFFS), մարդասիրական նախագիծ, որի նպատակն է օգտագործել մանկական ֆուտբոլի զարգացումը որպես քաղաքական նպատակների հասնելու միջոց, այն է՝ խաղաղ գոյակցություն, ժողովրդավարություն և քաղաքացիական հասարակության զարգացում[1]։

Նպատակները և պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԶՖԴ-ն սկիզբ է առել Դանիայի ֆուտբոլի ասոցացիայի ամառային ֆուտբոլային դպրոցներից։ Նպատակն է հակամարտող տարածաշրջանների երեխաներին զվարճանալու հնարավորություն տալ ֆուտբոլի միջոցով։ Ծրագիրն առաջին անգամ 1998 թվականին իրագործվել է Բոսնիայում։ 2009 թվականի դրությամբ ծրագիրը կիրառվում է Մակեդոնիայում, Սերբիայում, Խորվաթիայում, Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Հորդանանում, Սիրիայում և Լիբանանում։ Ծրագիրն իրականացնում են Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունները և ՈՒԵՖԱ[2]։

ԲԶՖԴ-ն Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՖՖ-ն 2003 թվականին առաջարկություն է ստանում ԲԶՖԴ-ի դանիացի ղեկավար Անդերս Լևինսենից՝ ծրագրին մասնակցելու համար։ Նույն թվականին փորձնական ծրագիր է անցկացվում Մալաթիայի և «Փյունիկի» մարզադպրոցներում։ 2004 թվականին մասնակից մարզադպրոցների թիվը հասնում է 8-ի՝ ներառելով նաև մարզերի դպրոցները։ Արդեն 2005 թվականին ծրագրին մասնակցեցին 15 դպրոցներ, որոնցից միայն երկուսն էին մայրաքաղաքը ներկայացնում։ Նույն թվականից ծրագրի հայաստանյան ղեկավար է նշանակվում Մարինա Թաշչյանը[3]։ 2009 թվականին ևս մասնակցել են տասնհինգ դպրոցներ։

Խաղերի կազմակերպումն ու խաղերի բնույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բաց զվարճալի ֆուտբոլի դպրոցներ. Երևան: «Լուսակն». 2008. էջ 3.
  2. Ֆուտբոլ՝ բաց ու զվարճալի. Երևան: «Կանչ» մանկապատանեկան պարբերական. 2009, թիվ 9. էջ 1.
  3. OFFS-ն Հայաստանում. Երևան: «Մեծ ֆուտբոլ» ամսագիր. 2006, թիվ 2. էջ 7.