Բարդո թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարդո թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Թունիս[1]
ՏեղագրությունԲարդո և Թունիս
Մասն էpalais du Bardo?
Հասցե2000 Le Bardo
Հիմնադրվել է1885
Մակերես20 000 քառակուսի մետր
Այցելուներ39 501 մարդ (2015)[2]
Կայքbardomuseum.tn(ֆր.)(անգլ.)(արաբ.)
Քարտեզ
Քարտեզ

Բարդո ազգային թանգարան (ֆր.՝ Le musée national du Bardo, արաբ․՝ المتحف الوطني بباردو‎‎‎), հռոմեական խճանկարի և կերպարվեստի այլ (առավելապես անտիկ) արտեֆակտների թանգարան։ Գտնվում է Բարդոյում, որը Թունիս քաղաքի արվարձանն է։

Տեղակայված է նախկին դղյակում, որը կառուցվել է XIII դարում՝ Հաֆսիդների համար։ 1885 թվականին թանգարանի ստեղծման մասին որոշում կայացվեց, որը հանրային այցելությունների համար բացվեց 1888 թվականին Ալաուի անվամբ։

Բարդոն Կահիրեի եգիպտական թանգարանից հետո ամենախոշոր հնագիտական թանգարանն է Աֆրիկայում։

Էքսպոզիցիան ներառում է 6 բաժին՝ նախապատմական ժամանակաշրջան, փյունիկյան ժամանակաշրջան, նամիբյան քաղաքակրթության ժամանակաշրջան, Մահդիայի ստորջրյա գանձերը, անտիկ աշխարհի ավելի ուշ ժամանակաշրջան և հեթանոսական ժամանակաշրջան։

Դղյակի շինություններում ներկայացված են Կալլադինից բերված կերամիկական պաննոներ (մեծ չափերի նկար քաթանի վրա), ծառերի վրա մավրիտիանական ոճով արված զարդանկարներ և հին արտեֆակտներ։

Ահաբեկչություն 2015 թվականի մարտի 18-ին[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտի 18-ին թանգարանը ենթարկվեց ահաբեկչական հարձակման, որտեղ 21 հոգի զոհվեց։

Ցուցասրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարդո թանգարան» հոդվածին։