Jump to content

Բարդի ձյունասպիտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարդի ձյունասպիտակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Ուռազգիներ (Salicaceae)
Ցեղ Բարդի (Populuspollancrus)
Տեսակ Բարդի ձյունասպիտակ (P. nivea)
Միջազգային անվանում
Populus nivea

Բարդի ձյունասպիտակ (լատին․՝ Populus nivea), ուռազգիների ընտանիքի, բարդի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառ է՝ մինչև 30-35 մ բարձրությամբ, 1,5-2 մ բնի տրամագծով և վրանաձև սաղարթով։ Արտաքին տեսքով շատ է նման սպիտակ բարդուն։ Երկարացած ընձյուղների տերևները 3-5 խոր թաթանման բլթակներ ունեն, ծածկված խիտ, սպիտակ աղվամազով։ Պահպանվում են մինչև ուշ աշուն։ Կարճացած ընձյուղների տերևները էլիպսաձև են, սակավաթիվ ատամնավոր։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Բալկանյան թերակղզում, Միջին Ասիայում Փոքր Ասիայում։ Հայաստանում հանդիպում է Մեղրիում, նախալեռնային և ստորին լեռնային գոտիներում, ծովի մակերևույթից մինչև 1500 մ բարձրության վրա, գետահովիտներում, ջրատար առուների եզրերին, հզոր, խոնավ հողերում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակարգ դեկորատիվ տեսակ է, որն աչքի է ընկնում ձյունասպիտակ, գեղեցիկ տերևներով և հրաշալի սաղարթով։ Պիտանի է հանրապետության ստորին և միջին լեռնային գոտիների համար։ Այն հաջողությամբ կարելի է օգտագործել որպես սոլիտեր խմբերում և ծառուղիներում, քանի որ ձյունասպիտակ սաղարթը հրաշալի հակադրություն է առաջացնում այլ ծառատեսակների ընդհանուր ֆոնի վրա[1]։

Կյանքի տևողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է 80-100, քաղաքների պայմաններում՝ 60-70 տարի։ Հաջողությամբ կարելի է օգտագործել նաև անտառապատման բնագավառում, փլվածքների, ձորակների, հողալիցքերի, սողքերի, ավազների ամրացման համար, քանի որ մեծ քանակությամբ արմատային մացառներ է առաջացնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 271։