Բալենի մահալեբյան
Բալենի մահալեբյան | |
Բալենի մահալեբյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Սալորայիններ (Amygdaloideae) |
Տրիբա | Amygdaleae |
Ցեղ | Սալորենի (Prunus) |
Տեսակ | Բալենի մահալեբյան (P. mahaleb) |
Միջազգային անվանում | |
Prunus mahaleb | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Բալենի մահալեբյան (լատին․՝ Cerasus mahaleb), ցածրաճ թուփ է՝ մինչև 6-8 մ բարձրությամբ, երբեմն աճում է որպես խոշոր թուփ։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաղարթը խիտ է, ձվաձև կամ գնդաձև։ Տերևները նեղ կամ լայն ձվաձև են։ Ծաղիկները սպիտակ են՝ հավաքված ողկույզ ծաղկաբույլերում։ Ծաղկում է մայիսին։ Պտուղները դառն են, սև, հասունանում են հուլիս-օգոստոսին։ Աճում է միջին և ստորին լեռնային գոտիների չոր, քարքարոտ թեքություններին՝ մինչև 1600-1800 մ բարձրություններում։ Ցրտադիմացկուն է, երաշտադիմացկուն և չորադիմացկուն, լուսասեր է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Առաջացնում է արմատային առատ մացառներ։ Պիտանի է չոր, քարքարոտ լեռնալանջերը անտառապատելու, ինչպես նաև լավագույն ու դիմացկուն պատվաստակալ է բալենու և կեռասենու բարձրորակ սորտերի համար։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնականորեն աճում է Կովկասում, Եվրոպայի մեծ մասում, Բալկաններում, Փոքր Ասիայում և Միջին Ասիայում։ Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան և կենտրոնական ու հարավարևելյան (Վայք, Զանգեզուր) շրջաններում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալենի մահալեբյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալենի մահալեբյան» հոդվածին։ |
|