Բազեի երգը
Բազեի երգը ռուս.՝ Песня о Соколе | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արձակ պոեմ |
Հեղինակ | Մաքսիմ Գորկի |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1895 |
Թարգմանիչ | Եղիշե Չարենց |
Վիքիդարան | Բազեի երգը |
«Բազեի երգը» (ռուս.՝ «Песня о Соколе»), Մաքսիմ Գորկու ստեղծագործությունը։ Առաջին անգամ տպագրվել է 1895 թվականի մարտի 5-ին «Սամարասկայա գազետա» (ռուս.՝ «Самарская газета») թերթում[1]։ Առաջին հրատարակության ժամանակ տեքստը կազմել է «Սև ծովում» պատմվածքի մի մասը, որը մտնում էր «Ստվերային նկարներ» ժողովածուի մեջ։ «Ակնարկներ և պատմություններ» ժողովածուում (1898) հեղինակը կատարել է մի շարք փոփոխություններ, իսկ ժողովածուի երկրորդ հրատարակության համար 1899 թվականին զգալիորեն վերանայել է այն և տվել վերջնական անվանումը[2]։ «Բազեի երգը» ստեղծագործությունը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ մալայերեն[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուժեղ թշնամու հետ հակամարտության ժամանակ վիրավորվելուց հետո Բազեն երկնքից ընկնում է ժայռերին և լորտուի չարախինդ հարցին պատասխանում է. «Այո, մեռնում եմ, ես լավ ապրեցի, ես գիտեմ ինչ է երջանկությունը, ես տեսել եմ երկինքը, դու այն չես կարող տեսնել այդքան մոտիկից, հե՜յ դու, խղճուկ»։ Իսկ հետո բղավեց տառապանքով և ցավով՝ հավաքելով իր բոլոր ուժերը. «Օ՜, եթե միայն մեկ անգամ կարողանամ բարձրանալ երկինք»։ Օձի խորհրդով («Թերևս թևերդ քեզ կբարձրացնեն և դու կապրես մի քիչ քո տարերքի մեջ») նա անդունդի եզրից նետվեց կիրճ, բայց հարվածելով ժայռերին գլորվեց ներքև, որտեղ մոլեգին հեղեղը բռնեց նրա մարմինը։ «Նա երկար մտածում էր թռչնի մահվան և նրա սիրո մասին դեպի երկինքը» և որոշեց փորձել իր վրա՝ «երկնքում թռչել գոնե մի փոքր», պարզելու համար թե ի՞նչ է երկնային թռիչքը, ինչո՞ւ են թռչունները դա համարում երջանկություն։ Նա նույնպես նետվեց ժայռերից, սակայն ի տարբերություն Բազեի՝ չվնասվեց, այլ ծիծաղեց. «Ահա թե ինչում է երկնային թռիչքի գեղեցկությունը։ Այն անկման մեջ է։ Ծիծաղելի թռչուններ»։
Մինչդեռ ալիքների բախման ժամանակ «թնդում էր երգը Բազեի մասին», «խոլ-խիզախների խենթությանը վեհ երգում ենք փառք մենք»։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային հրապարակախոսությունը և գրական քննադատությունը մեծ ուշադրություն են դարձրել «Բազեի երգը» ստեղծագործության վրա։ Եմելյան Յարոսլավսկին իր հուշերում նշել է, որ «Գորկու կոչերը և նրա կրակոտ զինվորական երգերը՝ «Մրրկահավի երգը», «Բազեի երգը», ունեին ավելի շատ հեղափոխական ազդեցություն ժողովրդի վրա, քան կուսակցական կազմակերպությունների անհատական հեղափոխական հանձնաժողովների հռչակագրերը»[4]։ Մեկ այլ հեղափոխական՝ Պյոտր Զալոմովը, հիշում է.
Բազեի երգը մեզ համար տասնյակ հռչակագրերից ավելի արժեքավոր էր։ ՄԵնք ցնցվեցինք ցարական գրաքննության հիմարությունից, որը թույլ տվեց, որ այն անցնի։ Եթե միայն մահացածը կամ անսահմանորեն ցածր և վախկոտ ստրուկը չեն կարողանում արթնանալ պայքարի ծավալը և բարկությունը զարգացնելով։ <…> Այն համահունչ էր մեր տրամադրության հետ, այն մեզ արցունքն աչքերին հիացմունքի հասցրեց[5]:
Վլադիմիր Լենինը իր բաց նամակը` հղված Մաքսիմ Գորկուն, որը հրատարակվել է 1914 թվականին, անվանել է ««Բազեի երգը» հեղինակին»[6]։
Մաքսիմ Գորկու կենսագրության հեղինակ Իլյա Գրուզդևի կարծիքով «Նշանավոր մարդկանց կյանքը» շարքում (1960) նշվում է.
Այս «Երգը» լույսի, ազատության կոչն է, որը ուղղակիորեն ուղղված էր հեղափոխական աշխատողներին, ովքեր դեմ էին կապիտալիստական ուժերին և ինքնավարությանը[7]։
Գորկու ստեղծագործությունը գնահատվել է նաև աջ թևի քննադատության կողմից, օրինակ՝ Միխայիլ Մենշիկովը 1900 թվականին պնդել է.
Այս «Բազեի երգը» շատ-շատերին դուր է գալիս, շատ երիտասարդներ հիացած են, բայց ինձ համար այն թվում է անսովոր կեղծ և թույլ։ Այն նույնիսկ դժվար է հասկանալ և սովորել։ Չխոսելով այն մասին, որ ստեղծագործությունը վատ է գրված, ճչացող գույներով՝ այն ներքուստ կեղծ է բարոյական գաղափարների համաձայն։ Լավն է այլաբանությունը. թռչել երկնքում, որպեսզի այնտեղ պայքարեն, ոչնչացնեն և՛ իրենց, և՛ թշնամուն, միմյանց փետուրերը հավաքեն, թևերը կոտրեն։ Նախկին բանաստեղծները երկնքին տալիս էին այլ իմաստ։ Հիշեք. «Կեսգիշերին հրեշտակը թռչում էր երկնքում և մի հանգիստ երգ էր երգում»։ Այդ հին երգը ոչ թե Բազեի, կամ այլ թռչնի մասին էր, այլ «Մեծ Աստծու» մասին[8]։
Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեհ կոմպոզիտոր Գժեգեժ Ֆիտելբերգը Գորկու ստեղծագործության հիման վրա գրել է «Բազեի երգը» սիմֆոնիկ պոեմը (լեհ.՝ Pieśń o sokole, 1905): Գորկու խոսքերի հիման վրա գրված են խորհրդային կոմպոզիտորների՝ Ռուվիմ Պերգամենտի (1942), Գրիգորի Ֆինարովսկիի (1946, 2-րդ հրատարակությունը՝ 1966), Ալեքսանդր Կլեյնի (1948), Յուրի Չիչկովի (1953) համանուն ստեղծագործությունները։
- 1967 թվականին ռեժիսոր մուլտիպլիկատոր Բորիս Ստեպանցևի կողմից նկարահանվել է «Բազեի երգը» մուլտիպլիկացիոն մուլտֆիլմը։ Ըստ ռեժիսորի խոսքերի.
Մեր ֆիլմով մենք ցանկանում էինք ընդգծել որ մեր արվեստը, ինչպես պնդում էր Գորկին, պետք է ակտիվորեն հանդես գա անտարբերության, քաղքենիության, երևույթների քաղքենիության մեջ, որոնք անհամատեղելի են ապագայի հասարակությունում՝ հարմարավետ և լիարժեք փիլիսոփայության, գրավիչ և սայթաքուն, օձերի փիլիսոփայության հետ։ Այսպես էլ առաջացել է լորտուն՝ մեր քաղքենիների պատկերում, որը ի վերջո դատապարտված էր մահվան։ Մեզ թվում էր, որ «Երգ Բազեի մասին» ստեղծագործության նման ընթերցանությունը չի խեղաթյուրի հեղինակի մտադրությունը, այլ հակառակը՝ կստիպի «Երգին» հնչել նոր ուժով, սուր և չարակամ...— Э. Тадэ. Песня о соколе // "Смена", 1968, № 980.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Этот день в истории края. Горький в «Самарской газете»
- ↑ «О соколе и уже». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Maxim Gorky. Nyanyian Burung Helang (Максим Горький. Песня о соколе). – “Dewan Sastera”. Kuala Lumpur: DBP, Jilid 43, bil. 7, Julai 2013, hlm. 68-71
- ↑ Ем. Ярославский. Путь пролетарского писателя в подполье // Революционный путь Горького: Сборник. — М.—Л.: Центрархив, 1933. — С. 10.
- ↑ Цит. по: Касторский С. В., Балухатый С. Д. Творчество Горького 90-х годов // История русской литературы: В 10 т. / АН СССР. Ин-т рус. лит. (Пушкин. Дом). — Т. X. Литература 1890—1917 годов. — 1954. — С. 229.
- ↑ В. И. Ленин. Автору «Песни о соколе» // В. И. Ленин. Полное собрание сочинений: В 55 тт. — Том 26 (Июль 1914 — август 1915). — М.: Издательство политической литературы, 1969. — С. 96-97.
- ↑ И. А. Груздев. Горький. — М.: Молодая гвардия, 1960. — С. 108.
- ↑ M. Меньшиков. Красивый цинизм // Максим Горький: pro et contra / Вступ. ст., сост. и примеч. Ю. В. Зобнина. — СПб.: РХГИ, 1997.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Антонченков П. Т. Изучение «Песни о Соколе» М. Горького в VII классе средней школы // Учёные записки Якутского государственного педагогического института. — Якутск, 1955. — Вып. IV, с. 87–104.
|