Jump to content

Բաբակ Զանջանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբակ Զանջանի
Դիմանկար
Ծնվել էմարտի 12, 1974(1974-03-12) (50 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունձեռնարկատեր և գործարար
 Babak Zanjani Վիքիպահեստում

Բաբակ Զանջանի (պարս.՝ بابک مرتضی زنجانی, անգլ.՝ Babak Morteza Zanjani, մարտի 12, 1974(1974-03-12), Թեհրան, Իրան), իրանցի գործարար, միլիարդատեր։ Իրանական խոշորագույն կոնգլոմերատներից մեկի՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Sorinet Group-ի գործադիր տնօրենն էր։ Նրան են նաև պատկանել Qeshm Airlines ավիաընկերությունը և «Ռահ Ահան» ֆուտբոլային ակումբը[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Qeshm Airlines ընկերության ինքնաթիռը Խոյ քաղաքում

Ծնվել է 1974 թվականի մարտի 21-ին Թեհրանում։

Sorinet Group-ը իր մեջ ներառում է կոսմետիկայի, բանկային բիզնեսի, հյուրանոցային բիզնեսի, առևտրային ավիացիայի, շինանյութերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և անշարժ գույքի միջազգային շուկայի ընկերություններ։ Գործում է Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում, Տաջիկստանում, Մալայզիայում, Չինաստանում և այլ երկրներում[2]։

Հայտնի է դարձել 2012 թվականի վերջին՝ կապված Իրանի նկատմամբ արևմտյան տնտեսական պատժամիջոցների հետ վիճահարույց միջուկային ծրագրի պատճառով և ներառվել է Եվրոպական Միության և ԱՄՆ-ի սև ցուցակներում՝ այդ պատժամիջոցներից խուսափելու գործում իր դերի համար[3]։

2013 թվականի դեկտեմբերի 30-ին Զանջանին ձերբակալվել է իրանական ոստիկանության կողմից՝ իբրև կոռուպցիոն սկանդալում իր մասնակցության համար, որտեղ նա մեղադրվել է ավելի քան 2,7 միլիարդ դոլար յուրացնելու մեջ[4][5]։ Պահվել Է Թեհրանի «Էվին» բանտում։

2016 թվականի մարտի 6-ին Իրանի իշխանությունները կոռուպցիայի մեղադրանքով Բաբակ Զանջանիին կախաղանի միջոցով մահապատժի են դատապարտել[6]։ Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մունտազիրին ասել է, որ Բաբակ Զանջանիի մահապատիժը կիրականացվի միայն գողացված գումարը գանձարան վերադարձնելուց հետո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Zanjani to Rahahan footballers: Raise your self-confidence». Rah Ahan Sorinet F.C. 2013 թ․ հունվարի 18. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  2. «В Иране арестован нефтяной олигарх Бабак Занджани». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  3. «Арестован иранский миллиардер». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
  4. «Zanjani arrested». Radio Farda. 2013 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին. (անգլ.)
  5. «Babak Zanjani was arrested». Khabar Online. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին. (անգլ.)
  6. Иранский миллиардер Бабак Занджани приговорён к смертной казни

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]