Աքշամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքշամ
Akşam
Տեսակօրաթերթ
Լեզութուրքերեն
Գլխավոր խմբագիրFalih Rıfkı Atay?
Հիմնադրվել է1918
ՀիմնադիրFalih Rıfkı Atay?
ՀրատարակիչIlıcak Holding (1971—1997)
Çukurova Holding (1997—2013)
TMSF (2013)
Türkmedya Yayın Grubu (2013—2016)
Esmedya (2016- մինչ մեր օրերը)
Երկիր{{{2}}} Թուրքիա
Հրատարակման վայրՍտամբուլ
Տպաքանակ103 297[1]
Կայքaksam.com.tr
 Akşam Newspaper Վիքիպահեստում

Աքշամ (թուրքերեն՝ Akşam — «Երեկո, երեկոյան (թերթ)»), թուրքական օրաթերթ։ Օրաթերթի առաջին համարը լույս է տեսել 1918 թվականի սեպտեմբերի 20-ին Ստամբուլում` լրագրողներ Քյազիմ Շինասի Դերսանի, Ֆալիխ Ռըֆկը Աթայի, Ալի Նադջի Կարաջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար քաղաքագետ Նեդջեթ Սադաքի կողմից[2]։ Կարգախոսն է` «Türkiye’nin gazetesi» (թուրք. Թուրքիայի թերթ

Մինչ 1920 թվականը թերթը լույս էր տեսնում միայն երեկոները։ 1957 թվականին թերթի սեփականատեր Մալիկ Յոլաչը այն վաճառեց և մինչ 1971 թվականը թերթը ունեցել է մի քանի սեփականատերեր, մինչև որ այն գնեց Ըլըջակ ընտանիքը։ Ընտանիքի ավագ Քեմալ Ըլըջաքի մահվանից հետո` 1993 թվականին այն գնեց բիզնեսմեն Ահմեդ Օզալը։ 1997 թվականից սկսած Akşam-ը պատկանում է Çukurova Holding-ին։ 2013 թվականի հունիսին թերթի գլխավոր խմբագիր դարձավ Բուրսա քաղաքից մեջլիսի նախկին պատգամավոր Մեհմեդ Օջակտանը։ 2013 թվականի նոյեմբերի 21-ին Çukurova Holding-ը և Sancak Medya Grubu վաճառեցին թերթը Türkmedya Yayın Grubu-ին, որը 2016 թվականին վերանվանվեց Esmedya և պատկանում է բիզնեսմեն Էթեմ Սանջաքին, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից մեկն է[3]։

Akşam համարվում է այն Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խոսափողներից մեկը[4]։

Akşam օրաթերթը հիշատակվում է Օրհան Փամուկի «Ստամբուլ։ Հիշողությունների քաղաք» աշխատության մեջ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tiraj - MedyaTava - Yazmadıysa Doğru Değildir». medyatava.com. 2015 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  2. John M. VanderLippe, The politics of Turkish democracy։ İsmet İnönü and the formation of the multi-party system, 1938—1950, SUNY Press, 2005 ISBN 0-7914-6435-0, стр. 40
  3. «Akşam’da Küçükkaya gitti, Ocaktan geldi»
  4. КАТАЛОГ ИЗДАНИЙ Akşam
  5. Стамбул.: Город воспоминаний. Стр.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքշամ» հոդվածին։