Արտաշատի ջրանցք, ջրանցք ՀայաստանիԱրարատի մարզում, Արարատյան դաշտում։ Սկիզբ է առնում Հրազդանի ձախ ափից (Երևանի ջրէկի մոտից), հոսում Հրազդանի կիրճով, ապա մարզի կենտրոնական մասով և թափվում Վեդի գետը։ Ջրանցքի մի մասը կառուցվել է 1932 թվականին, ավարտվել 1940 թվականին։ Երկարությունը 61 կմ է (Երևանի տարածքում՝ 4 կմ), ջրի ծախսը սկզբնամասում՝ 16մ³/վ։ Մինչև 1968 թվականը ջրանցքը սնվում էր Հրազդան, Ազատ, Վեդի գետերի ջրերից։ Մխչյանի ջրհան կայանի կառուցումից հետո լրացուցիչ սնվում է Մեծամոր գետի և Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերից։ Ոռոգում է Երևանի մերձքաղաքային, Արարատի մարզի հողատարածքները[1][2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 139)։