Արտաշատի ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտաշատի ջրանցք
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Կոորդինատներ: 39°54′6.1200000999934″ հս․ լ. 44°42′34.272000099992″ ավ. ե. / 39.901700000027773285° հս․. լ. 44.70952000002777282° ավ. ե. / 39.901700000027773285; 44.70952000002777282

Արտաշատի ջրանցք, ջրանցք ՀՀ Արարատի մարզում։ Սկիզբ է առնում Հրազդանի ձախ ափից (Երևանի ջրէկի մոտից), հոսում Հրազդանի կիրճով, ապա մարզի կենտրոնական մասով և թափվում Վեդի գետը։ Ջրանցքի մի մասը կառուցվել է 1932 թվականին, ավարտվել 1940 թվականին։ Երկարությունը 61 կմ է (Երևանի տարածքում՝ 4 կմ), ջրի ծախսը սկզբնամասում՝ 16մ³/վ։ Մինչև 1968 թվականը ջրանցքը սնվում էր Հրազդան, Ազատ, Վեդի գետերի ջրերից։ Մխչյանի ջրհան կայանի կառուցումից հետո լրացուցիչ սնվում է Մեծամոր գետի և Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերից։ Ոռոգում է Երևանի մերձքաղաքային, Արարատի մարզի հողատարածքները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 145-146 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։