Արմեն Գոդել
Արմեն Գոդել | |
---|---|
Ծնվել է | 1941[1][2] |
Ծննդավայր | Ժնև, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կրթություն | Ժնևի կոնսերվատորիա, Կալվեն քոլեջ, Ժնևի համալսարան և L'École Internationale de Théâtre Jacques Lecoq? |
Մասնագիտություն | դերասան, գրող, թարգմանիչ և լուսանկարիչ |
Ծնողներ | հայր՝ Robert Godel? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | armengodel.ch |
Արմեն Գոդել (ֆր.՝ Armen Godel, 1941[1][2], Ժնև, Շվեյցարիա), հայկական արմատներով շվեյցարացի դերասան, ռեժիսոր և գրող, ճապոներենի մասնագետ, թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Գոդելը ծնվել է 1941 թվականի հոկտեմբերի 6-ին Ժնևում, շվեյցարացի լեզվաբան-հայագետ Ռոբեր Գոդելի և բնիկ պոլսեցի հայուհի Մելինե Փափազյանի ընտանիքում։ Եղբայրը՝ Վահե Գոդելը, ֆրանսագիր բանաստեղծ, թարգմանիչ է[3]։
Դասական կրթություն ստանալուց հետո ուսանել է Ֆրանսուա Սայմոնի, Ռոժե Բլինի և Ֆիլիպ Մենթայի մոտ Théâtre de Carouge-ում, այնուհետև Փարիզի Ժակ Լեկոյի դպրոցում։ Մեծ թվով դերեր է կատարել թատրոնում և կինոյում՝ հեղինակավոր անունների հետ կամ ղեկավարությամբ։ Որպես դերասան Արմեն Գոդելը նկարահանվել է մոտ երեսուն ֆիլմում՝ երկրորդական դերերում։ 2004 թվականին Les Choristes-ում խաղացել է բժշկի դերում։
Դասավանդել է Ժնևի և Լոզանի կոնսերվատորիաների դրամատիկական արվեստի դպրոցում[4]։
1977 թվականից հաճախակի է լինում Ճապոնիայում, Noh թատրոնի մասնագետ է։ 2011 թվականին արժանացել է «Ծագող արևի շքանշանի սպա» կոչման։
Գրական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 - Le Maître de nô (առաջաբանը՝ Միշել Բյուտորի), Ալբին Միշել, 2004,
- 1990 - Mes algues d'Osaka, Անդելին Փիթթարի մրցանակ 1992[5]
- 1994 - Isola Bella, Շվեյցարական Լիփ մրցանակ, 1995
- 2010 - Joyaux et fleurs du nô
- 2010 - La Maison Kizuki et autres rencontres théâtrales, Ed.
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974 - L'Escapade, ռեժիսոր՝ Միշել Սուտեր,
- 1977 - Repérages, ռեժիսոր՝ Միշել Սուտեր,
- 1991 - Jacques & Françoise, ռեժիսոր՝ Ֆրանսիս Ռոյսեր
- 2001 - La Plage noire, ռեժիսոր՝ Միշել Պիկկոլի
- 2004 - Les Choristes, ռեժիսոր՝ Քրիստոֆ Բարատիե,
- 2012 - À perdre la raison, ռեժիսոր՝ Ժոաքիմ Լաֆոս,
- 2016 - Sept Jours (Sette Giorni), ռեժիսոր՝ Ռոլանդո Կոլա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Société des auteurs dans les arts graphiques et plastiques Liste des auteurs au 07/01/2019 — Société des auteurs dans les arts graphiques et plastiques, 2024.
- ↑ 2,0 2,1 Catalogue of the Unione Romana Biblioteche Scientifiche
- ↑ Armen Godel
- ↑ Արմեն Գոդելի մասին en.ovations.ch կայքում
- ↑ «Prix Pittard de l'Andelyn». fondationpittard.ch. Վերցված է 23-12-2021-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Érismann, Éric: Armen Godel, in: Kotte, Andreas (Ed.): Dictionnaire du théâtre en Suisse, Chronos Verlag Zurich 2005, vol. 1, p. 728–729, voir figure p. 728.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|