Jump to content

Արհամարհանք (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արհամարհանք
իտալ.՝ Il disprezzo
Տեսակգրավոր աշխատություն
Ձևվեպ
ՀեղինակԱլբերտո Մորավիա
Երկիր Իտալիա
Բնագիր լեզուիտալերեն
ՀրատարակչությունBompiani?
Հրատարակվել է1954
ՎիքիքաղվածքԱրհամարհանք

Արհամարհանք (իտալ.՝ Il disprezzo), իտալացի գրող Ալբերտո Մորավիայի վեպը, որը հրատարակվել է 1954 թվականին։ Վեպի հիման վրա ֆրանսիացի ռեժիսոր Ժան Լյուկ Գոդարը նկարահանել է համանուն ֆիլմը, որը ցուցադրվել է 1963 թվականին[1][2]։ 1999 թվականին ֆրանսիական «Լը Մոնդ» օրաթերթի հարցման մեջ վեպը զբաղեցրել է 48-րդ տեղը և ընդգրկվել 20-րդ դարի լավագույն 100 գրքերի ցանկում[3]։

Երիտասարդ կինոսցենարիստ Ռիկարդո Մոլտենին, որն իրեն համարում էր ինտելեկտուալ գրող, զբաղվում է մի գործով, որն արհամարհում է։ Նա գրում է սենտիմենտալ և թեթևամիտ սցենարներով կատակերգություններ՝ հոգում երազելով վերադառնալ թատրոնի համար լուրջ աշխատանքի։ Նա ամեն ինչ անում է` պահելու կնոջը՝ Էմիլիային, վճարելու նոր բնակարանի, մեքենայի, սպասուհուհու համար, որը պատրաստում և մաքրություն է անում նրանց համար, և քարտուղարուհու, որը գալիս է՝ իր սցենարները տպելու։ Նա խորապես համոզված է, որ եթե նույնիսկ աշխատանքն իրեն չի գոհացնում, այդ ամենն արդարացված է. նա ունի սիրելի և իրեն սիրող կին։ Ռիկարդոն լավ կրթություն է ստացել, կարողանում է դատողություններ անել Դանթե Ալիգիերիի աշխատանքի մասին. նրա կինը ծնվել է աղքատ ընտանիքում, չի ստացել լավ կրթություն և ստիպված էր աշխատել որպես մեքենագրուհի[4]։

Բայց որոշ ժամանակ անց նրանց սերը մարում է. երկու թվացյալ աննշան դրվագներն արհեստականորեն փլուզում են նրանց միասնությունը։ Նախ Էմիլիան դառնում է Ռիկարդոյի և քարտուղարուհու համբույրի ականատեսը, սակայն նա անտեսում է իր պնդումները՝ նշելով, որ այդ համբույրը իմաստ չունի։ Հաջորդ իրադրությունը տեղի է ունենում պրոդյուսեր Բատտիստայի ամառանոցում, որտեղ գլխավոր հերոսը նրա համար ֆիլմի սցենար է գրում։ Երբ Ռիկարդոն և Էմիլիան ժամանում են, պրոդյուսերը նրանց հանդիպում է իր մեքենայում, և, քանի որ մեքենայում կար միայն մեկ տեղ, նա վերցնում է Էմիլիային՝ ամուսնուն առաջարկելով նրանց հետևից գալ տաքսիով։ Տաքսին ճանապարհին խափանվում է, և երիտասարդ կինը ստիպված է լինում երկար ժամանակ անցկացնել պրոդյուսերի հետ։ Նա կարծում է, որ այդ ամենի հեղինակն իր ամուսինն է, որպեսզի բարձրանա կարիերայի «սանդուղքով» և գումար վաստակի։ Երբ վերջապես Ռիկարդոն գալիս է ամառանոց, կինը հայտարարում է, որ արհամարհում է նրան և այսուհետև միայնակ կքնի[4]։

Շուտով պրոդյուսերն ամուսնական զույգին հրավիրում է Կապրիում գտնվող իր պերճատուն, որտեղ Ռիկարդոն պետք է աշխատի «Ոդիսական» պոեմի հիման վրա նկարահանվող ֆիլմի սցենարի վրա։ Այնտեղ Բատտիստան շարունակում է հետապնդել Էմիլիային, և Ռիկարդոն պատահաբար ականատես է լինում նրա սիրատենչանքի տեսարաններից մեկին։ Ինքնասպանությանը մոտ տրամադրությամբ՝ նրա աչքին երևում է ծովի մոտ կանգնած Էմիլիան, որին նա նախկինում գիտեր, և այն Էմիլիան, որը վերադառնում է իր մոտ՝ ամեն ինչ նորից սկսելու[4]։

Հանգստանալով և ուշքի գալով՝ Ռիկարդոն վերադառնում է պերճատուն և հայտնաբերում, որ Էմիլիան մահացել է Բատտիստայի մեքենայի վթարի հետևանքով[4]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մորավիայի հերոսները ձգտում են անձնական երջանկության, բայց գրողը գրեթե միշտ նրանց տանում է կործանման։ Սա ոչ միայն ապարդյուն սկեպտիցիզմ է, և ոչ էլ՝ պարզապես միզանտրոպիկ պեսիմիզմ, որը հատուկ է որոշ ժամանակակից բուրժուական գրողների. դա մարդկային երջանկության հնարավորության մասին պատրանքների ոչնչացումն է, երբ խոսքը վերաբերում է քաղքենիական բարօրությանը։ Թերևս, այդ ամենն առավել ակներև դրսևորվեց Մորավիայի լավագույն ստեղծագործություններից մեկում՝ «Արհամարհանք» վեպում[5]։
- Ռուֆ Խլոդովսկի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wheeler W. Dixon The Films of Jean-Luc Godard. — SUNY Press, 1997-03-06. — 312 с. — ISBN 9780791432860
  2. Steven Jay Schneider 1001 Movies You Must See Before You Die: You Must See Before You Die 2011. — Octopus, 2011-11-05. — 2671 с. — ISBN 9781844037186
  3. Jean-Claude Polet Auteurs européens du premier XXe siècle: 2. Cérémonial pour la mort du sphynx (1940-1958). — De Boeck Supérieur, 2002. — 914 с. — ISBN 9782804139322
  4. 4,0 4,1 4,2 4,3 John K. Balor The Epic Structure of Space 1999. — Lulu.com, 2018-02-18. — 742 с. — ISBN 9781387360086
  5. «Альберто Моравиа - Римлянка. Презрение. Рассказы». www.e-reading.mobi. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արհամարհանք (վեպ)» հոդվածին։
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են