Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Կարապետի Հովհաննիսյան | |
---|---|
2012-2020 թթ. Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար | |
հունվարի 30, 1980 (44 տարեկան) | |
Ծննդավայր | Ցողամարգ, Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Զորատեսակ | ՀՕՊ, Հրետանի, Օդուժ |
Ծառայության տարիներ | 1997 - մինչ օրս |
Կոչում | 30px ՀՀ ԶՈՒ գնդապետ |
Կրթություն | Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և ՀՀ ԳԱԱ |
Պարգևներ | Մարտական ծառայության մեդալ Վազգեն Սարգսյան մեդալ Նելսոն Ստեփանյան մեդալ Անբասիր ծառայության համար մեդալ |
Արծրուն Կարապետի Հովհաննիսյան (հունվարի 30, 1980, Ցողամարգ, Ղուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ), Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի նախկին քարտուղար (2012-2020)[1], ռազմական վերլուծաբան-փորձագետ[2]։ 2020 թվականի մարտից մինչև հուլիս ամիսը զբաղեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ) Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի, իսկ նույն թվականի հուլիս ամսից մինչև 2021 թվականի ապրիլը՝ ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը[3]։ Բազմաթիվ հոդվածների, մենագրությունների, աշխատությունների, ռեցենզիաների հեղինակ է։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ղեկավարել է «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի ամենօրյա մամլո ասուլիսները, ներկայացրել Հայաստանի պաշտոնական տեսակետը[4][5]։
Զինվորական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականից ծառայում է Հայաստանի զինված ուժերում[2]։ 2001 թվականին, ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստանալով ՀՀ ԶՈՒ լեյտենանտ զինվորական կոչում, նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար[2]։
2002 թվականին նույն զորամասում նշանակվել է հակատանկային մարտկոցի հրամանատար։ 2004 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար[2]։ 2010 - 2011 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությոuնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ[2]։ 2012 թվականին աշխատել է ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար[2]։
2020 թվականի մարտ ամսին նշանակվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի (ՀՇՖ) պետ։ 2020 թվականի հուլիս ամսին նշանակվել է ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ։
2023 թվականի սեպտեմբեր ամսին նշանակվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի (ՀՇԻ) պետ։
2010 - 2012 թվականներին սովորել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան[2]։ 2013 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա պատմության ինստիտուտի հայցորդ է։ 2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ինստիտուտում[2]։ 2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում[2][7][8]։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորելու տարինեին մշակել է ինքնաձիգ զենք, որը ներկայումս դրված է նշյալ համալսարանի թանգարանում[9]։
Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանին 2020 թվականին Արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում հանրությանը մոլորեցնելու և գործին վատ տիրապետելու համար. «ամենաբարձր պաշտոնը, որը նա Զինված ուժերում զբաղեցրել է, մարտկոցի հրամանատարն է՝ վաշտի հրամանատար»,- նշել է Հակոբյանը[4]։
Որպես ռազմական տեսաբան
[խմբագրել | խմբագրել կոդը]Արծրուն Հովհաննիսյանն իր աշխատություններում փորձ է կատարում նորովի իմաստավորել քսաներորդ դարի պատերազմներն ու ռազմական գործողությունները։ Նրա մոտ հստակ շեշտադրվում է որակական հատկանիշների, փոքր ուժերով մեծ խնդիրների կատարման, թվային կառավարման, գերճշգրիտ զենքերի, հարձակողական մարտավարության և այլ գործոնների կարևորությունը։ Ըստ նրա կայսերական ու մասնավորապես ԽՍՀՄ ռազմական դոկտիրիները չի կարելի կուրորեն օգտագործել ՀՀ նորաստեղծ զինված ուժերում, քանի որ դրանք նախատեսված են գործնականում անսահմանափակ միջոցներ ունեցող երկրների համար և չեն համապատասխանում հայաստանյան իրականությանը։ Որպես տեսաբան ուշագրավ են իր մի քանի թեզերն ու տեսական հիմնավորումները, մասնավորապես.
* Արծրուն Հովհաննիսյանը ունի պատերազմասերունդների իր տեսական բացատրությունը։ Ըստ նրա գերճշգրիտ միջոցներով, ավտոմատ կառավարման համակարգերով պատերազմները հինգերորդ սերնդի են։ Ըստ Արծրուն Հովհաննիսյանի տեսության պատերազմասերունդների հիմքում դրված են ավելի խորքային տնտեսաքաղաքական, սոցիալական և կրթական գործոնները[10]։
Նրա պնդմամբ նոր արդյունաբերական հեղափոխությունը բերել է նոր տեսակի ու բնույթի պատերազմի։
* Արծրուն Հովհաննիսյանը առաջ է քաշել "ցանցահարթակակենտրոն", (ՑՀԿ) պատերազմների տեսությունը[11][12]։
* Նա առաջ է քաշել օպերատիվ արվեստի ճգնաժամի հարցը, էլեկտրակրակային մարտի և օպերացիայի գաղափարները։
* Նա իր տեսության մեջ հիմնավորել է օդային գերակայության վեց կանոնները, իր կանոնները[13]։
* Արծրուն Հովհաննիսյանը անկանոն մարտական գործողությունների, “հիբրիդային պատերազմների” մասին ունի սեփական, յուրօրինակ հիմնավորումներ։ Նրա հիմնավորմամբ այժմ ռազմական գիտությունը անցնում է տրանսֆորմացիոն փուլ, որը իր հետ բերել է հիբրիդային լուծումներ
* Ըստ նրա պնդման ապագայում մարտավարական մակարդակում նախընտրությունը մեծապես տրվելու անկանոն ռազմական գործողություններին, օպերատիվ մակարդակում գերիշխող են լինելու էլեկտրոկրակային խոցման միջոցները, իսկ ընդհանուր մակարդակում էլ առաջնային է լինելու օդուժի դերը։ Հենց Արծրուն Հովհաննիսյանն էր, որ, ըստ էությանը առաջինը մեր իրականության մեջ, դեռևս 2010 թվականին պնդեց, որ մեզ հզոր օդուժ է հարկավոր և կոնկրետ նշեց Սու-30 կործանիչների ձեռք բերման անհրաժեշտության մասին[14], ինչպես նաև ԱԹՍ-ների կարևորությունը[15]։
* Հատկապես իր վերջին աշխատանքներում Արծրուն Հովհաննիսյանը փորձում է վերլուծել և համակարգել Օդային գերակայության դերը, օդուժի և ՀՕՊ զորքերի միավորման անհրաժեշտությունը, անկանոն ռազմագործողությունների և այսպես կոչված քսաներորդ դարի "հիբրիդային պատերազմի" տեսական ու գործնական բաղադրիչները, օդային գերակայության հարցերը և փոքրաքանակ բանակների կիրառման մարտավարական առանձնահատկությունները։
- Արծրուն Հովհաննիսյանը քննադատական հոդվածով հանդես է եկել տանկաշինության ապագայի մասին, նշելով տանկաշինությանը հստակ ուղղություն, որը ենթադրում է չափերի փոքրություն, կառուցվածքի և սպառազինության մոդուլյարություն, անձնակազմի բացակայություն և այլն[16]։ Հոդվածից երեք-չորս տարի անց արևմուտքում հայտնվում են նշված հատկանիշներով NGCV OMT, Type-X և այլ հայեցակարգերը։
- Արծրուն Հովհաննիսյանը իր աշխատություններում, հոդվածներում վերջին տարիներին առանձին քննարկել է մի շարք արդիական ռազմագիտական խնդիրներ, որոնք հատկապես սուր դրսևորվեցին Արցախյան վերջին պատերազմում, մասնավորապես.
- ռազմավարական օբյեկտներին հասցվող հարվածների արդյունավետության խնդիրը,
- պաշտպանական բնագծերի ճեղքման խնդիրները,
- նոր մարտավարական ստորաբաժանումների, մասնավորապես գումարտակային մարտավարական խմբերի կիրառման մասին,
- ժամանակակից պատերազմներում ուժերի լրահամալրման ժամանակի խնդիրը և այլն։
Գիտամանկավարժական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արծրուն Հովհաննիսյանը 2013 թվականից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ է, նույն թվականից դասավանդում է ԵՊՀ-ում, իսկ 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտում (ՀՇԻ)։
Ռազմագիտական հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովսեփյան Լ.; Հովհաննիսյան Ա.; Մինասյան Ս.; Տարածաշրջանի Ռազմական տեղեկագիրք։ "Գիտություն" Երևան։ 2016թ. 203 էջ։
- Ռազմական Լրագրություն։ Ուսումնամեթոդկան Ձեռնարկ։ Կազմող Ա. Հովհաննիսյան։ Երևան 2018թ. 188 էջ։
Մենագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամենահայտնի ռազմական ինքնաթիռները։ Երևան 2005 թ.[17][18]
- Ավիացիան Արցախյան պատերազմում։ Երևան 2006 թ.[19]
- Մի քանի հարցեր Ավիացիայից։ Երևան 2009 թ.[20]
- Օդային գերակայություն։ Երևան 2010[21][22]
- Ցողամարգ։ Երևան 2010 թ.[23]
- Տարաշարջանի ռազմականացումը և Հայոց Բանակը։ 2013 г. Ереван[24][25]
- Բանակաշինությունը Հայաստանի երրորդ Հանրապետությունում. Երևան, ՀՀ ԳԱ. 2015 թ.[26]
- ՌԱԶՄԱՐՎԵՍՏ, Հատոր Առաջին, Օդային գերակայություն, Երևան, Զանգակ։ Հեղինակային հրատարակություն 2016 թ., երկրորդ հրատարակություն 2017թ.:
- Ռազմարվեստի զարգացումը 20-րդ դարում, հեռանկարները, Երևան, ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտ, Երևան 2017 թ.
- Հարձակման «Սիմֆոնիան» կամ ջախջախման պատերազմի հասունացումը ռազմարվեստում։ Երևան։ ՀՀ ՊՆ 2019թ.:
- ՌԱԶՄԱՐՎԵՍՏ, Հատոր Երկրորդ, Ցամաքային Ճեղքում, Երևան, Ոսկան Երևանցի։ Հեղինակային հրատարակություն 2020թ.:
- THE MAIN DETERMINANT OF NETWORK-PLATFORM-CENTRIC WARFARE. Los Angeles. 2021.
- Ռազմարվեստի տեսության հիմունքները 20-րդ դարասկզբին։ Ռազմական գիտության և օպերատիվ արվեստի օրինաչափությունները 1900-1945թթ․ Երևան 2024թ․ 252 էջ։
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թուրքիայի ՀՕՊ-ի և ՀՀՊ համակարգերի արդիականացման ռազմավարական նախագծերի շուրջ/ Լ. Ս. Հովսեփյան, Ա. Կ. Հովհաննիսյան/ «Հայկական բանակ» 1.2010, էջ 115-122։
- Անօդաչու թռչող սարքերի կիրառության հեռանկարները մեր տարածաշրջանում. «21-րդ ԴԱՐ», # 1, 2010, էջ 60-72[27]։
- Արդյո՞ք պետք է միավորել ՌՕՈւ-երն ու ՀՕՊ զորքերը. «21-րդ ԴԱՐ», # 2, 2010, էջ 88-101
- Ավիացիոն բեռնափոխադրումները Հայաստանում «21-րդ ԴԱՐ», # 3, 2010, էջ 46-55[28]։
- Արցախյան պատերազմում ադրբեջանական ավիացիայի գործողությունների և հայկական ՀՕՊ հակազդեցության վերլուծություն. «21-րդ ԴԱՐ», # 4, 2010, էջ 23-36։
- Ադրբեջանի ռազմականացումը. «21-րդ ԴԱՐ», # 3, 2011, էջ 46-60[29]։
- ԻԻՀ ռազմական ներուժը հավանական պատերազմի դեպքում. «Ժամանակակից Եվրասիա». I(1). 2012, էջ 112-118։
- ՀՀ, ԼՂՀ և ԱՀ որոշ ռազմական ցուցանիշների համեմատական վերլուծություն. Աշխատանքային տետրեր, Հայկական բանակ ռազմագիտական հանդեսի հավելված 1-2 (21-22) 2012 (գաղտնի)[30]
- Հայաստանի առաջին հանրապետության ԶՈւ-երի սպառազինությունը. ՀՀ ԳԱԱ ՊԻ Հայոց պատմության հարցեր 13. 2012, էջ 170-183։
- Ռազմականացման նոր խնդիրներն Ասիայում և Ամերիկյան նոր հայեցակարգը։ «Ժամանակակից Եվրասիա». II(2). 2013, էջ 81-99[31]։
- Некоторые аспекты военного искусства в период Арцахской войны 1993-1994гг. 21-й ВЕК, 1/2014, стр. 33-59. [32]
- Левон Овсепян. Турецкая армия: Между стеретипами и реальностью. 21-й ВЕК, 4/2014, стр. 31-50. [33]
- Պատմահամեմատական մեթոդի կիրառման որոշ հարցեր։ Հայկական բանակ 3-4 (81-82) 2014. Էջ. 226-235:
- Տեղեկատվական հարձակումները ՊՆ օրինակով։ Կոնֆլիկտային հաղորդակցություն և տեղեկատվական անվտանգություն 2014։ էջ 73-82։
- 20-րդ դարի վերջին պատերազմների դասերը։ «21-րդ ԴԱՐ», # 4, 2015, էջ 104-117։
- Influence of Aerial Combat on the Development of Armoured Fighting Vehicles. Jul-Sep 2015, Vol. 30 (3) indian defence review. p 110-114.
- Гибридные войны: традиции и новации // Пути к миру и безопасности. 2016. № 1(50). С. 111-119.[34]
- Հայաստանի ԶՈւ-երի զարգացման ներկայիս փուլը։ Պատմություն և մշակույթ 2016. Էջ. 99-113:
- Հիբրիդային պատերազմների որոշարկման և դասակարգման որոշ հարցեր. Հայկական բանակ 2 (88) 2016. Էջ. 62-72:
- About Wars of the Future; Jul-Sep 2016. Vol. 31.3 Indian defence review, Issue . p. 69-79.
- Ապրիլյան պատերազմի ռազմավարական վերլուծություն. Որոշ նկատառումներ “Ազգ-Բանակ” համակարգում ՀՀ պաշտապանությա կատարելագործման լույսով։ Հայկական բանակ 1-2 (91-92) 2017. Էջ. 34-47:
- Ոչ կանոնավոր ռազմական գործողությունների ժամանակ օդածովային գերազանցությամբ հաղթանակի ապահովումը իրաքյան (2003) և սիրիական (2015–2017) պատերազմների օրինակով։ Հայկական բանակ 4 (94). 2017, Էջ. 88-96:
- Ռազմավարական օբյեկտներին ՕՀՄ-ներով հասցվող հարվածների արդյունավետության հարցի շուրջ։ Հայկական բանակ 1-2 (95-96). 2018, Էջ. 185-203:
- ԱԹՍ-ների դերն ու կիրառությունն արդի պատերազմներում։ Ստրատեգ 1(I) 2018թ., էջ 49-69։
- Տեղեկատվական գործողությունների դերը ժամանակակից պատերազմներում։ Ռազմական լրագրություն։ Ուսումնամեթոդական ձեռնարկ։ 2018թ., էջ 50-78։
- Ադրբեջանի ԶՈւ-երը. Ռազմական ներուժի գնահատում։ Ռազմական լրագրություն։ Ուսումնամեթոդական ձեռնարկ։ 2018թ., էջ 100-131։
- Ճկուն և ստատիկ պաշտպանության խնդիրները նոր սերնդի պատերազմներում. Դիտարկում ՀՀ ՊՆ տեսլականի համատեքստում։ Հայկական բանակ 4 (98). 2018, Էջ 55-75։
- Ա.Հովհաննիսյան, Ա.Գրիգորյան։ Մեր տեղանքում գումարտակային մարտավարական խմբերի կիրառման առավելությունները։ Հայկական բանակ 4 (98). 2018, Էջ 86-94։
- Asia-Pacific theater in focus: Comparison of weapons systems of near-peer competitors, current issues. CONTEMPORARY EURASI. Vll(1,2) 2018 p. 4-21.
- Ռազմարվեստը Արցախյան պատերազմում։ Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում։ Միջազգային գիտաժողով։ 2018թ. էջ 203-211։
- Ժամանակակից պատերազմներում ուժերի լրահամալրման ժամանակային խնդիրները։ Հայկական Բանակ 1 (99). 2019, էջ 17-26։
- The Six rules of breaking air defense tested in the Middle East. The Countries and peoples of the near and Middle East. volume XXXII, part 2. Yerevan. 2019. p. 325-334.
- Historical Notes on the Armenian-British Military Collaboration. 1918-1920, REVIEW OF ARMENIAN STUDIES. 2019 N 3 (21). p. 17-31.
- ԱԹՍ-ՆԵՐԻ ՊԱՐՍԵՐԻ ԵՎ ԵՐԱՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ։ ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐ ՀԱՏՈՐ XXXIII, ՊՐԱԿ 1։, էջ 425-455։
- Generation of warfare and the future of hybrid wars. BULLETIN. Of the institute of oriental studies. Volume I(34), p 102-119.
- The Introduction of NET-PLATFORM-CENTRIC warfare in the Chinese Army (PLA), BULLETIN. Of the institute of oriental studies. Volume I,II 2021,p 185-200.
- TROOPS MANAGEMENT SYSTEMS AND THE DIFFERENCE OF CULTURES pp. 22–39. FUNDAMENTAL ARMENOLOGY № № 2 (18) 2023.
- TROOPS MANAGEMENT SYSTEMS AND THE DIFFERENCE OF CULTURES. Part II pp․44-58. (Variants and Lessons of Russian, Soviet and Other Models for Us)/ Artsrun Hovhannisyan, Vachagan Davoyan․ FUNDAMENTAL ARMENOLOGY 1 (19) 2024․
Ռեցենզիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Армен Арутюнян: Арцрун Ованнисян: «Авиация в арцахской войне», «АВИАМАНИЯ» Научно-спортивная общественная организация, 2006 г.(ռուս.)
- «Несколько вопросов об авиации» о книге; фонд Нораванк.(ռուս.)
- М. Т. Акобян: Арцрун Ованнисян, Милитаризация региона и армянская армия. Вестник общественных наук, 1/2014, стр. 304—306.(ռուս.)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արծրուն Հովհաննիսյանն արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության», Հայաստանի Հանրապետության զինված ուժերի «Վազգեն Սարգսյան», «Նելսոն Ստեփանյան», «Անբասիր ծառայության համար» մեդալներով։
Այլ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Արծրուն Հովհաննիսյանը որպես խորհրդատու մասնակցել է Ա․Մարգարյանի հեղինակած «Նելսոն Ստեփանյան» փաստավավերագրական ֆիլմի աշխատանքներին։ 2010 թվականին որպես հեղինակ Արծրուն Հովհաննիսյանը «Զինուժ» հաղորդման շրջանակներում նկարահանել է «Երկնքի միջանցքներում» փաստավավերագրական ֆիլմը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարցազրույց Ա1+ լրատվամիջոցին, 26․07․2011թ․,
- Հարցազրույց «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդմանը, 03․07․2012թ․, մաս 1, մաս 2,
- Հարցազրույց «Սիվիլնեթ» լրատվամիջոցին, 18․09․2012թ․, «Ենթադրությունները բերում են խուճապի»,
- Տարածաշրջանի ռազմականացումը և Հայաստանը, 27․02․2013թ․ Երևան,
- Հարցազրույց ԳԱԼԱ Հեռուստաընկերության «Կարևորի մասին» հաղորդմանը, 22․01․2014թ․,
- Հարցազրույց Ա1+ լրատվամիջոցին, 31․03․2015թ․,
- «Օդային գերակայությունը որպես ապագա հաղթանակների գրավական» թեմայով սեմինար, հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան, Երևան 2019 թ․։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ մամուլի քարտուղար». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 LLC, ZOOM GRAPHICS. «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Մամուլի քարտուղար». www.mil.am. Վերցված է 2019-14-02-ին.
- ↑ «Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն». armenpress.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ 4,0 4,1 «Ամենաբարձր պաշտոնը, որ զբաղեցրել է, մարտկոցի հրամանատարն է եղել»․ - գեներալ Հակոբյանն Արծրուն Հովհաննիսյանի մասին, (արխիվացված)։
- ↑ «Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է ՊՆ ներկայացուցչի աշխատանքից հեռանալու մասին»։
- ↑ «Փաստեր Արծրուն Հովհաննիսյանի մասին», (արխիվացված):
- ↑ «ՀԱՅԿԱԿԱՆ ՓԻ ԱՐ ԱՍՈՑԻԱՑԻԱ». ՀԱՅԿԱԿԱՆ ՓԻ ԱՐ ԱՍՈՑԻԱՑԻԱ. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ One, Studio. «ՀՀ ՊՆ ՌՀ-ի թանգարանում ցուցադրվում է Արծրուն Հովհաննիսյանի պատրաստած զենքը». www.yerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Ռազմարվեստի զարգացումը 20-րդ դարում, հեռանկարները, Երևան, ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտ, Երևան 2017 թ., էջ 535-544; ՌԱԶՄԱՐՎԵՍՏ, Հատոր Երկրորդ, Ցամաքային ճեղքում, Երևան, Ոսկան Երևանցի։ Հեղինակային հրատարակություն 2020թ., էջ 70-86։
- ↑ ՌԱԶՄԱՐՎԵՍՏ, Հատոր Առաջին, Օդային գերակայություն, Երևան, Զանգակ։ Հեղինակային երկրորդ հրատարակություն 2017 թ., էջ 274-280։
- ↑ ՌԱԶՄԱՐՎԵՍՏ, Հատոր Երկրորդ, Ցամաքային ճեղքում, Երևան, Ոսկան Երևանցի։ Հեղինակային հրատարակություն 2020թ., էջ 909-1123։
- ↑ The Six rules of breaking air defense tested in the Middle East. The Countries and peoples of the near and Middle East. volume XXXII, part 2. Yerevan. 2019. p. 325-334.
- ↑ Ա.Հովհաննիսյան։ Օդային գերակայություն, Երևան 2010թ. ՔՀԻ, Էջ 220-222.
- ↑ Անօդաչու թռչող սարքերի կիրառության հեռանկարները մեր տարածաշրջանում. «21-րդ ԴԱՐ», # 1, 2010, էջ 60-72
- ↑ Hovhannisyan, Artsrun (19 January, 2021). «Influence of Aerial Combat on the Development of AFV». Indian Defence Review (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Yerevan, Antares, 2005». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Yervan, Antares, 2005» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Ереван, Авиамания, 2006». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Ереван, А. О., 2009». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Ереван, Институт политических исследований, 2010». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Ереван, Институт политических исследований, 2010» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Ереван, Авт. публ., 2010». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Ереван, А. О., 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Ереван, Авт. публ., 2013» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Երևան, ՀՀ ԳԱԱ ՊԻ, 2015» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Noravank, «21-st century», # 1, 2010թ.
- ↑ Norabank, «21-st century», # 3, 2010թ
- ↑ Ադրբեջանի Ռազմարդյունաբերության Ձեռքբերումները
- ↑ «"Modern Eurasia ". I(1). 2012» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «The new problems of militarization in Asia and the American new militarization. «Modern Eurasia», II(2), 2013, page 81 — 98» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ 21-й ВЕК. 1/2014, стр 33-59(չաշխատող հղում)
- ↑ «21-й ВЕК. 4/2014, стр 31-47» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «ГИБРИДНЫЕ ВОЙНЫ: ТРАДИЦИИ И НОВАЦИИ» (PDF).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծրուն Հովհաննիսյան» հոդվածին։ |
|