Քննարկում:Արծրուն Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նշանակալիություն[խմբագրել կոդը]

Եթե գիտական մենագրությունների հեղինակ է, կարծում եմ բավականաչափ նշանակալի է։ --vacio 20:00, 30 Հունվարի 2014 (UTC)

Որպես ռազմական տեսաբան[խմբագրել կոդը]

Առաջարկում եմ «Որպես ռազմական տեսաբան» բաժինը վերանայել: Գրված է՝ «Արծրուն Հովհաննիսյանի կողմից հետևողականորեն առաջ քաշվող տեսակետը այն մասին, որ մարտական հարվածային անօդաչու թռչող սարքերը արդեն իսկ մեծ դեր ունեն ժամանակակից պատերազմում և նրանց դերը գնալով մեծանալու է, աստիճանաբար իր հաստատումն է գտնում երկրագնդի տարբեր ծայրերում ընթացող ռազմական գործողություններում»: Այսինքն այնպիսի տպավորություն է, որ հենց Արծրուն Հովհաննիսյանին է պատկանում այն տեսակետի առաջադրումը, որի համաձայն մարտական հարվածային անօդաչու թռչող սարքերը մեծ դեր ունեն ժամանակակից պատերազմում: Ինչը ակնհայտ սխալ է: Չի կարելի հանրագիտարանը դարձնել ինչ-որ մեկի մեծարման հարթակ: Գրված է՝ «Հետաքրքիր է նաև Արծրուն Հովհաննիսյանի տեսական այն պնդումը, որ տանկերի զարգացումը մտնում է փակուղի, սակայն դրանք չեն կարող վերանալ ցամաքային թատերաբեմերից: Դրանց փոխարեն այս մեքենաները խիստ կերպարանափոխում կստանան, դեպի օդային գերակայության կանոնները: Եվ այդ տեսակետը իր հաստատումն ստացավ ամերիկյան ռազմատեսական մտքի կողմից» և «Ժամանակի հետ իրենց որոշակի հաստատումը գտան նաև հեղինակի տրված գնահատականները, կապված թուրքական բանակի՝ հաճախ գերագնահատվող մարտական որակների հետ: Մասնավորապես, «Եփրատի վահան» ռազմագործողության առավել քան համեստ արդյունքները, ինչպես նաև այդ ընթացքում թուրքական բանակի կրած կորուստները ցույց տվեցին, որ այս բանակը մեծապես չի տիրապետում այն ռազմական որակներին, որը հայտարարվում է:»: Իմաստը ո՞րն է այս մտքերը հանրագիտարանում գրելու, եթե ոչ տվյալ անձի մեծարելը: Այսինքն Ա.Հովհաննիսյանը ինչի մասին որ ենթադրություն կատարծ, ապա այդ մասին պիտի գրե՞նք: Իհարկե ոչ: Կարելի է գրել նրա այն ենթադրությունների մասին, որոնք էական ազդեցություն են ունեցել ինչ-որ դրսևորմամբ կամ բացառիկ են, բայց ոչ թե նրա ամեն մի ասածը: Գրված է՝ «Ընդհանուր առմամբ Արծրուն Հովհաննիսյանը կարող է համարվել անկախության շրջանի մեր այն նոր ռազմական տեսաբաններից մեկը, որը զերծ է մնացել կաղապարված ռազմական կարծրատիպերին հետևելուց և փորձ է կատարում հասկանալ ու շարադրել ապագայի պատերազմի հնարավորինս իրականին մոտ պատկերը»: Գրված է «կարող է համարվել անկախության շրջանի....», եթե կարողայով լինի, ապա շատերը շատ բան կարող են համարվել: Չի կարելի «կարողաների» հիման վրա հանրագիտարանային բովանդակություն ստեղծել: Այս նախադասությունը նույնպես համարում եմ գովազդային և տվյալ անձի փառաբանմանն ուղղված քայլ: Կարճ ասած, քննարկվող բաժինը ենթակա է հեռացման:--Գարդմանահայ (քննարկում) 07:51, 15 Մարտի 2018 (UTC)

Բաժինը հեռացրել եմ, քանի որ տվյալ անձի՝ որպես ռազմական տեսաբան լինելու մասին վստահելի, երկրորդական աղբյուրներ առկա չեն: Հակիրճ ասած, առկա չէ հանրագիտարանային աղբյուրին համապատասխան հարթակում տեղեկատվությունը այն մասին, որ նա ճանաչված է որպես ռազմական տեսաբան: Որոշակի տեսակետներ ներկայացնելը ինչ-որ հոդվածներում դեռևս անձին չի շնորհում ռազմական տեսաբան լինելու կարգավիճակ:--Գարդմանահայ (քննարկում) 06:41, 21 Մարտի 2018 (UTC)

Մի քանի բաժնի հեռացում, ձուլում[խմբագրել կոդը]

Հոդվածից հեռացնում եմ «Աշխատություններ», «Մենագրություններ», «Հոդվածներ», «Ռեցենզիաներ», «Այլ ծրագրեր», «Հարցազրույցներ» բաժինները, քանի որ դրանք ներկայացված չեն հանրագիտարանային ձևաչափով, իրենցից ներկայացնում են հարցազրույցների, մենագրությունների, աշխատությունների և այլնի թվարկում, շուրջ 57 կետ։ Բացի այդ, «Այլ ծրագրեր» բաժնի բովանդակությունը ռուսերեն է գրված։ «Հարցազրույցներ» բաժնում թվագրվող կետերը, ըստ հանրագիտարանային կարևորության, կտեղափոխեմ Արտաքին հղումներ բաժին։ Ընդհանուր առմամբ նշված ամբողջական բովանդակության մասին այլ բաժիններում կգրեմ որոշակի ծավալով։--Գարդմանահայ (քննարկում) 08:27, 13 Հունվարի 2021 (UTC)