Արծրուն Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արծրուն Կարապետի Հովհաննիսյան
Arcrun.jpg
2012-2020 թթ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար
հունվարի 30, 1980 (41 տարեկան)
ԾննդավայրՑողամարգ, Հայկական ԽՍՀ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԶորատեսակArmenianAirDefenseForces3.svg ՀՕՊ,

ArmenianArtilleryTroops3.svg Հրետանի,

Roundel of Armenia.svg Օդուժ
Ծառայության տարիներ1997 - մինչ օրս
Կոչում30px ՀՀ ԶՈՒ գնդապետ
Պարգևներ Մարտական ծառայության մեդալ

Վազգեն Սարգսյան մեդալ

Նելսոն Ստեփանյան մեդալ

Անբասիր ծառայության համար մեդալ
ԿրթությունՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտ և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա

Արծրուն Կարապետի Հովհաննիսյան (հունվարի 30, 1980(1980-01-30), Ցողամարգ, Ղուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի նախկին քարտուղար (2012-2020)[1], ռազմական վերլուծաբան-փորձագետ[2]։ 2020 թվականի մարտից մինչև հուլիս ամիսը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ) Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի, իսկ նույն թվականի հուլիս ամսից մինչև 2021 թվականի ապրիլը՝ ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը[3]։ Բազմաթիվ հոդվածների, մենագրությունների, աշխատությունների, ռեցենզիաների հեղինակ է։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ղեկավարել է «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի ամենօրյա մամլո ասուլիսները, ներկայացրել ՀՀ պաշտոնական տեսակետը[4][5]։

Զինվորական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականից ծառայում է Հայաստանի զինված ուժերում[2]։ 2001 թվականին, ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստանալով ՀՀ ԶՈՒ լեյտենանտ զինվորական կոչում, նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար[2]։

2002 թվականին նույն զորամասում նշանակվել է հակատանկային մարտկոցի հրամանատար։ 2004 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար[2]։ 2010 - 2011 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությոuնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ[2]։ 2012 թվականին աշխատել է ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար[2]։

Արծրուն Հովհաննիսյանի կողմից մշակված ինքնաձիգը[6]

2020 թվականի մարտ ամսին նշանակվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի (ՀՇՖ) պետ։ 2020 թվականի հուլիս ամսին նշանակվել է ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ։

2010 - 2012 թվականներին սովորել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան[2]։ 2013 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա պատմության ինստիտուտի հայցորդ է։ 2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում[2]։ 2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում[2][7][8]։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորելու տարինեին մշակել է ինքնաձիգ զենք, որը ներկայումս դրված է նշյալ համալսարանի թանգարանում[9]։

Որպես ռազմական տեսաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծրուն Հովհաննիսյանն իր աշխատություններում փորձ է կատարում նորովի իմաստավորել քսաներորդ դարի պատերազմներն ու ռազմական գործողությունները։ Նրա մոտ հստակ շեշտադրվում է որակական հատկանիշների, փոքր ուժերով մեծ խնդիրների կատարման, թվային կառավարման, գերճշգրիտ զենքերի, հարձակողական մարտավարության և այլ գործոնների կարևորությունը։ Ըստ նրա կայսերական ու մասնավորապես ԽՍՀՄ ռազմական դոկտիրիները չի կարելի կուրորեն օգտագործել ՀՀ նորաստեղծ զինված ուժերում, քանի որ դրանք նախատեսված են գործնականում անսահմանափակ միջոցներ ունեցող երկրների համար և չեն համապատասխանում հայաստանյան իրականությանը։ Որպես տեսաբան ուշագրավ են իր մի քանի թեզերն ու տեսական հիմնավորումները, մասնավորապես.
* Արծրուն Հովհաննիսյանը ունի պատերազմասերունդների իր տեսական բացատրությունը։ Ըստ նրա գերճշգրիտ միջոցներով, ավտոմատ կառավարման համակարգերով պատերազմները հինգերորդ սերնդի են։ Ըստ Արծրուն Հովհաննիսյանի տեսության պատերազմասերունդների հիմքում դրված են ավելի խորքային տնտեսաքաղաքական, սոցիալական և կրթական գործոնները[10]։ Նրա պնդմամբ նոր արդյունաբերական հեղափոխությունը բերել է նոր տեսակի ու բնույթի պատերազմի։
* Արծրուն Հովհաննիսյանը առաջ է քաշել "ցանցահարթակակենտրոն", (ՑՀԿ) պատերազմների տեսությունը[11] [12]:
* Նա առաջ է քաշել օպերատիվ արվեստի ճգնաժամի հարցը, էլեկտրակրակային մարտի և օպերացիայի գաղափարները։
* Նա իր տեսության մեջ հիմնավորել է օդային գերակայության վեց կանոնները, իր կանոնները[13]։
* Արծրուն Հովհաննիսյանը անկանոն մարտական գործողությունների, “հիբրիդային պատերազմների” մասին ունի սեփական, յուրօրինակ հիմնավորումներ։ Նրա հիմնավորմամբ այժմ ռազմական գիտությունը անցնում է տրանսֆորմացիոն փուլ, որը իր հետ բերել է հիբրիդային լուծումներ
* Ըստ նրա պնդման ապագայում մարտավարական մակարդակում նախընտրությունը մեծապես տրվելու անկանոն ռազմական գործողություններին, օպերատիվ մակարդակում գերիշխող են լինելու էլեկտրոկրակային խոցման միջոցները, իսկ ընդհանուր մակարդակում էլ առաջնային է լինելու օդուժի դերը։ Հենց Արծրուն Հովհաննիսյանն էր, որ, ըստ էությանը առաջինը մեր իրականության մեջ, դեռևս 2010 թվականին պնդեց, որ մեզ հզոր օդուժ է հարկավոր և կոնկրետ նշեց Սու-30 կործանիչների ձեռք բերման անհրաժեշտության մասին[14], ինչպես նաև ԱԹՍ-ների կարևորությունը [15]։
* Հատկապես իր վերջին աշխատանքներում Արծրուն Հովհաննիսյանը փորձում է վերլուծել և համակարգել Օդային գերակայության դերը, օդուժի և ՀՕՊ զորքերի միավորման անհրաժեշտությունը, անկանոն ռազմագործողությունների և այսպես կոչված քսաներորդ դարի "հիբրիդային պատերազմի" տեսական ու գործնական բաղադրիչները, օդային գերակայության հարցերը և փոքրաքանակ բանակների կիրառման մարտավարական առանձնահատկությունները։

  • Արծրուն Հովհաննիսյանը քննադատական հոդվածով հանդես է եկել տանկաշինության ապագայի մասին, նշելով տանկաշինությանը հստակ ուղղություն, որը ենթադրում է չափերի փոքրություն, կառուցվածքի և սպառազինության մոդուլյարություն, անձնակազմի բացակայություն և այլն[16]։ Հոդվածից երեք-չորս տարի անց արևմուտքում հայտնվում են նշված հատկանիշներով NGCV OMT, Type-X և այլ հայեցակարգերը։
  • Արծրուն Հովհաննիսյանը իր աշխատություններում, հոդվածներում վերջին տարիներին առանձին քննարկել է մի շարք արդիական ռազմագիտական խնդիրներ, որոնք հատկապես սուր դրսևորվեցին Արցախյան վերջին պատերազմում, մասնավորապես.

- ռազմավարական օբյեկտներին հասցվող հարվածների արդյունավետության խնդիրը,

- պաշտպանական բնագծերի ճեղքման խնդիրները,

- նոր մարտավարական ստորաբաժանումների, մասնավորապես գումարտակային մարտավարական խմբերի կիրառման մասին,

- ժամանակակից պատերազմներում ուժերի լրահամալրման ժամանակի խնդիրը և այլն։

Գիտամանկավարժական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծրուն Հովհաննիսյանը 2013 թվականից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ է, նույն թվականից դասավանդում է ԵՊՀ-ում, իսկ 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետում (ՀՇՖ)։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանը քննադատել է Արծրուն Հովհաննիսյանին 2020 թվականին Արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում հանրությանը մոլորեցնելու և գործին վատ տիրապետելու համար. "ամենաբարձր պաշտոնը, որը նա Զինված ուժերում զբաղեցրել է, մարտկոցի հրամանատարն է՝ վաշտի հրամանատար",- նշել է Հակոբյանը[4]։

Ռազմագիտական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովսեփյան Լ.; Հովհաննիսյան Ա.; Մինասյան Ս.; Տարածաշրջանի Ռազմական տեղեկագիրք։ "Գիտություն" Երևան։ 2016թ. 203 էջ։
  2. Ռազմական Լրագրություն։ Ուսումնամեթոդկան Ձեռնարկ։ Կազմող Ա. Հովհաննիսյան։ Երևան 2018թ. 188 էջ։

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ամենահայտնի ռազմական ինքնաթիռները։ Երևան 2005 թ.[17][18]
  2. Ավիացիան Արցախյան պատերազմում։ Երևան 2006 թ.[19]
  3. Մի քանի հարցեր Ավիացիայից։ Երևան 2009 թ.[20]
  4. Օդային գերակայություն։ Երևան 2010[21][22]
  5. Ցողամարգ։ Երևան 2010 թ.[23]
  6. Տարաշարջանի ռազմականացումը և Հայաստանը։ 2013 г. Ереван[24][25]
  7. Բանակաշինությունը Հայաստանի երրորդ Հանրապետությունում. Երևան, ՀՀ ԳԱ. 2015 թ.[26]
  8. ՌԱԶՄԱՐՎԵՍՏ, Հատոր Առաջին, Օդային գերակայություն, Երևան, Զանգակ։ Հեղինակային հրատարակություն 2016 թ., երկրորդ հրատարակություն 2017թ.:
  9. Ռազմարվեստի զարգացումը 20-րդ դարում, հեռանկարները, Երևան, ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտ, Երևան 2017 թ.
  10. Հարձակման «Սիմֆոնիան» կամ ջախջախման պատերազմի հասունացումը ռազմարվեստում։ Երևան։ ՀՀ ՊՆ 2019թ.:
  11. ՌԱԶՄԱՐՎԵՍՏ, Հատոր Երկրորդ, Ցամաքային Ճեղքում, Երևան, Ոսկան Երևանցի։ Հեղինակային հրատարակություն 2020թ.:

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1.  Թուրքիայի ՀՕՊ-ի և ՀՀՊ համակարգերի արդիականացման ռազմավարական նախագծերի շուրջ/ Լ. Ս. Հովսեփյան, Ա. Կ. Հովհաննիսյան/ «Հայկական բանակ» 1.2010, էջ 115-122։
  2. Անօդաչու թռչող սարքերի կիրառության հեռանկարները մեր տարածաշրջանում. «21-րդ ԴԱՐ», # 1, 2010, էջ 60-72։ [27]
  3. Արդյո՞ք պետք է միավորել ՌՕՈւ-երն ու ՀՕՊ զորքերը. «21-րդ ԴԱՐ», # 2, 2010, էջ 88-101   
  4. Ավիացիոն բեռնափոխադրումները Հայաստանում  «21-րդ ԴԱՐ», # 3, 2010, էջ 46-55[28]։
  5. Արցախյան պատերազմում ադրբեջանական ավիացիայի գործողությունների և հայկական ՀՕՊ հակազդեցության վերլուծություն. «21-րդ ԴԱՐ», # 4, 2010, էջ 23-36։
  6. Ադրբեջանի ռազմականացումը. «21-րդ ԴԱՐ», # 3, 2011, էջ 46-60[29]։
  7. ԻԻՀ ռազմական ներուժը հավանական պատերազմի դեպքում. «Ժամանակակից Եվրասիա». I(1). 2012, էջ 112-118։
  8. ՀՀ, ԼՂՀ և ԱՀ որոշ ռազմական ցուցանիշների համեմատական վերլուծություն. Աշխատանքային տետրեր, Հայկական բանակ ռազմագիտական հանդեսի հավելված 1-2 (21-22) 2012 (գաղտնի)[30]
  9. Հայաստանի առաջին հանրապետության ԶՈւ-երի սպառազինությունը. ՀՀ ԳԱԱ ՊԻ Հայոց պատմության հարցեր 13. 2012, էջ 170-183։
  10. Ռազմականացման նոր խնդիրներն Ասիայում և Ամերիկյան նոր հայեցակարգը։  «Ժամանակակից Եվրասիա». II(2). 2013, էջ 81-99[31]։
  11. Некоторые аспекты военного искусства в период Арцахской войны 1993-1994гг. 21-й ВЕК, 1/2014, стр. 33-59.  [32]
  12. Левон Овсепян. Турецкая армия: Между стеретипами и реальностью. 21-й ВЕК, 4/2014, стр. 31-50.  [33]
  13. Պատմահամեմատական մեթոդի կիրառման որոշ հարցեր։ Հայկական բանակ 3-4 (81-82) 2014. Էջ. 226-235:
  14. Տեղեկատվական հարձակումները ՊՆ օրինակով։ Կոնֆլիկտային հաղորդակցություն և տեղեկատվական անվտանգություն 2014։ էջ 73-82։
  15. 20-րդ դարի վերջին պատերազմների դասերը։ «21-րդ ԴԱՐ», # 4, 2015, էջ 104-117։   
  16. Influence of Aerial Combat on the Development of Armoured Fighting Vehicles. Jul-Sep 2015, Vol. 30 (3) indian defence review. p 110-114.
  17. Гибридные войны: традиции и новации // Пути к миру и безопасности. 2016. № 1(50). С. 111-119. [34]
  18. Հայաստանի ԶՈւ-երի զարգացման ներկայիս փուլը։ Պատմություն և մշակույթ 2016. Էջ. 99-113:
  19. Հիբրիդային պատերազմների որոշարկման և դասակարգման որոշ հարցեր. Հայկական բանակ 2 (88) 2016. Էջ. 62-72:
  20. About Wars of the Future; Jul-Sep 2016. Vol. 31.3 Indian defence review, Issue . p.  
  21. Ապրիլյան պատերազմի ռազմավարական վերլուծություն. Որոշ նկատառումներ “Ազգ-Բանակ” համակարգում ՀՀ պաշտապանությա կատարելագործման լույսով։ Հայկական բանակ 1-2 (91-92) 2017. Էջ. 34-47:   
  22. Ոչ կանոնավոր ռազմական գործողությունների ժամանակ օդածովային գերազանցությամբ հաղթանակի ապահովումը իրաքյան (2003) և սիրիական (2015–2017) պատերազմների օրինակով։ Հայկական բանակ 4 (94). 2017, Էջ. 88-96:
  23. Ռազմավարական օբյեկտներին ՕՀՄ-ներով հասցվող հարվածների արդյունավետության հարցի շուրջ։ Հայկական բանակ 1-2 (95-96). 2018, Էջ. 185-203:
  24. ԱԹՍ-ների դերն ու կիրառությունն արդի պատերազմներում։ Ստրատեգ 1(I) 2018թ., էջ 49-69։
  25. Տեղեկատվական գործողությունների դերը ժամանակակից պատերազմներում։ Ռազմական լրագրություն։ Ուսումնամեթոդական ձեռնարկ։ 2018թ., էջ 50-78։
  26. Ադրբեջանի ԶՈւ-երը. Ռազմական ներուժի գնահատում։ Ռազմական լրագրություն։ Ուսումնամեթոդական ձեռնարկ։ 2018թ., էջ 100-131։
  27. Ճկուն և ստատիկ պաշտպանության խնդիրները նոր սերնդի պատերազմներում. Դիտարկում ՀՀ ՊՆ տեսլականի համատեքստում։ Հայկական բանակ 4 (98). 2018, Էջ 55-75։
  28. Ա.Հովհաննիսյան, Ա.Գրիգորյան։ Մեր տեղանքում գումարտակային մարտավարական խմբերի կիրառման առավելությունները։ Հայկական բանակ 4 (98). 2018, Էջ 86-94։
  29. Asia-Pacific theater in focus: Comparison of weapons systems of near-peer competitors, current issues. CONTEMPORARY EURASI. Vll(1,2) 2018 p. 4-21. 
  30. Ռազմարվեստը Արցախյան պատերազմում։ Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում։ Միջազգային գիտաժողով։ 2018թ. էջ 203-211։
  31. Ժամանակակից պատերազմներում ուժերի լրահամալրման ժամանակային խնդիրները։ Հայկական Բանակ 1 (99). 2019, էջ 17-26։
  32. The Six rules of breaking air defense tested in the Middle East. The Countries and peoples of the near and Middle East. volume XXXII, part 2. Yerevan. 2019. p. 325-334.
  33. Historical Notes on the Armenian-British Military Collaboration. 1918-1920, REVIEW OF ARMENIAN STUDIES. 2019 N 3 (21). p. 17-31.
  34. ԱԹՍ-ՆԵՐԻ ՊԱՐՍԵՐԻ ԵՎ ԵՐԱՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ։ ՄԵՐՁԱՎՈՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐ ՀԱՏՈՐ XXXIII, ՊՐԱԿ 1։ , էջ 425-455։

Ռեցենզիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Армен Арутюнян: Арцрун Ованнисян: «Авиация в арцахской войне», «АВИАМАНИЯ» Научно-спортивная общественная организация, 2006 г.(ռուս.)
  2. «Несколько вопросов об авиации» о книге; фонд Нораванк.(ռուս.)
  3. М. Т. Акобян: Арцрун Ованнисян, Милитаризация региона и армянская армия. Вестник общественных наук, 1/2014, стр. 304—306.(ռուս.)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծրուն Հովհաննիսյանն արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության», Հայաստանի Հանրապետության զինված ուժերի «Վազգեն Սարգսյան», «Նելսոն Ստեփանյան», «Անբասիր ծառայության համար» մեդալներով։

Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Արծրուն Հովհաննիսյանը որպես խորհրդատու մասնակցել է Ա․Մարգարյանի հեղինակած «Նելսոն Ստեփանյան» փաստավավերագրական ֆիլմի աշխատանքներին։ 2010 թվականին որպես հեղինակ Արծրուն Հովհաննիսյանը «Զինուժ» հաղորդման շրջանակներում նկարահանել է «Երկնքի միջանցքներում» փաստավավերագրական ֆիլմը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ մամուլի քարտուղար»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2017-04-09 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 LLC ZOOM GRAPHICS։ «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | Մամուլի քարտուղար»։ www.mil.am։ Վերցված է 2019-14-02 
  3. «Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2021-04-06 
  4. 4,0 4,1 «Ամենաբարձր պաշտոնը, որ զբաղեցրել է, մարտկոցի հրամանատարն է եղել»․ - գեներալ Հակոբյանն Արծրուն Հովհաննիսյանի մասին, (արխիվացված
  5. «Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է ՊՆ ներկայացուցչի աշխատանքից հեռանալու մասին»։
  6. «Փաստեր Արծրուն Հովհաննիսյանի մասին», (արխիվացված):
  7. «ՀԱՅԿԱԿԱՆ ՓԻ ԱՐ ԱՍՈՑԻԱՑԻԱ»։ ՀԱՅԿԱԿԱՆ ՓԻ ԱՐ ԱՍՈՑԻԱՑԻԱ։ Վերցված է 2017-04-09 
  8. «Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ»։ ysu.am։ Վերցված է 2017-04-09 
  9. One Studio։ «ՀՀ ՊՆ ՌՀ-ի թանգարանում ցուցադրվում է Արծրուն Հովհաննիսյանի պատրաստած զենքը»։ www.yerkir.am։ Վերցված է 2019-12-17 
  10. Ռազմարվեստի զարգացումը 20-րդ դարում, հեռանկարները, Երևան, ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտ, Երևան 2017 թ., էջ 535-544; ՌԱԶՄԱՐՎԵՍՏ, Հատոր Երկրորդ, Ցամաքային ճեղքում, Երևան, Ոսկան Երևանցի։ Հեղինակային հրատարակություն 2020թ., էջ 70-86։
  11. ՌԱԶՄԱՐՎԵՍՏ, Հատոր Առաջին, Օդային գերակայություն, Երևան, Զանգակ։ Հեղինակային երկրորդ հրատարակություն 2017 թ., էջ 274-280։
  12. ՌԱԶՄԱՐՎԵՍՏ, Հատոր Երկրորդ, Ցամաքային ճեղքում, Երևան, Ոսկան Երևանցի։ Հեղինակային հրատարակություն 2020թ., էջ 909-1123։
  13. The Six rules of breaking air defense tested in the Middle East. The Countries and peoples of the near and Middle East. volume XXXII, part 2. Yerevan. 2019. p. 325-334.
  14. Ա.Հովհաննիսյան։ Օդային գերակայություն, Երևան 2010թ. ՔՀԻ, Էջ 220-222.
  15. Անօդաչու թռչող սարքերի կիրառության հեռանկարները մեր տարածաշրջանում. «21-րդ ԴԱՐ», # 1, 2010, էջ 60-72
  16. Hovhannisyan Artsrun (19 January, 2021)։ «Influence of Aerial Combat on the Development of AFV»։ Indian Defence Review (en-US)։ Վերցված է 2021-01-19 
  17. Yerevan, Antares, 2005
  18. Yervan, Antares, 2005
  19. Ереван, Авиамания, 2006
  20. «Ереван, А. О., 2009»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին։ Վերցված է 2014-11-15 
  21. Ереван, Институт политических исследований, 2010
  22. Ереван, Институт политических исследований, 2010
  23. Ереван, Авт. публ., 2010
  24. Ереван, А. О., 2013
  25. Ереван, Авт. публ., 2013
  26. Երևան, ՀՀ ԳԱԱ ՊԻ, 2015
  27. Noravank, «21-st century», # 1, 2010թ.
  28. Norabank, «21-st century», # 3, 2010թ
  29. Ադրբեջանի Ռազմարդյունաբերության Ձեռքբերումները
  30. "Modern Eurasia ". I(1). 2012
  31. The new problems of militarization in Asia and the American new militarization. «Modern Eurasia», II(2), 2013, page 81 — 98
  32. 21-й ВЕК. 1/2014, стр 33-59(չաշխատող հղում)
  33. 21-й ВЕК. 4/2014, стр 31-47
  34. «ГИБРИДНЫЕ ВОЙНЫ: ТРАДИЦИИ И НОВАЦИИ»