Արթուր Ռեան
Արթուր Ռեան | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1957[1] (67 տարեկան) Ուֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | հոգեբան և գիտնական |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գործունեության ոլորտ | հոգեբանություն |
Ալմա մատեր | Բաշկորտոստանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | հոգեբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Արթուր Ալեքսանդրովիչ Ռեան (ռուս.՝ Арту́р Алекса́ндрович Реан, մարտի 8, 1957[1], Ուֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հոգեբան, հասարակական գործիչ, անձի հոգեբանության, սոցիալական և մանկավարժական հոգեբանության մասնագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1994), Ռուսական հեղինակային հանրության (РАО) անդամ (1996), հոգեբանության և տարիքային ֆիզիոլոգիայի բաժնի ակադեմիկոս (2016)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականին ավարտել է Բաշկորտոստանի պետական համալսարանը և ընդունվել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան՝ որպես ստաժյոր-հետազոտող։ Մեկ տարի ստաժավորումից հետո՝ 1980 թվականին, ընդունվել է նույն համալսարանի ասպիրանտուրա և 1983 թվականին պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը։ Դրանից հետո որպես ասիստենտ աշխատել է Բաշկորտոստանի պետական համալսարանում, ապա եղել է հոգեբանության ամբիոնի դոցենտ, այնուհետև ավագ գիտաշխատող, որից հետո՝ Լենինգրադի մանկավարժական հոգեբանության լաբորատորիայի ղեկավար։ 1992 թվականին Լենինգրադի համալսարանի հոգեբանության ֆակուլտետում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա։ Հետագայում եղել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ընդհանուր հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, գիտական աշխատանքների գծով հոգեբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ։ 1996 թվականին ընտրվել է РАО-ի անդամ-թղթակից։ 1998 թվականին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում բացել է անձնային և մասնագիտական աճի հոգեբանության և մանկավարժության ամբիոն և ընտրվել դրա առաջին ղեկավարը։ 2000-2004 թվականներին եղել է Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիայի մասնագիտական գործունեության ակմեոլոգիայի և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր։ 2004 թվականից ՌԴ Ներքին գործերի նախարարության հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր է, միաժամանակ (2006 թվականից) Դաշնային սոցիալական նախագծի տնօրեն և գիտական ղեկավար[2]։ 2016 թվականին ընտրվել է որպես РАО-ի ակադեմիկոս։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեանի աշխատությունները հիմնականում վերաբերում են անձի և մանկավարժական հոգեբանությանը, հակասոցիալական և դելինկվենտ վարքագծին և դրանց կանխարգելմանը, ագրեսիայի հոգեբանությանը, սոցիալական օտարացման բացասական հետևանքների հաղթահարմանը, անձի սոցիալականացման և սոցիալական հասունացման հոգեբանությանը, անձի սոցիալական ադապտացիայի հոգեբանությանը։
Հանդիսանում է գիտական նոր ուղղության՝ սոցիալ-մանկավարժական հոգեբանության հիմնադիրներից մեկը (Յա․Լ․Կոլոմինսկու հետ)։
Հեղինակել է անձի, սոցիալական, իրավաբանական և մանկավարժաան հոգեբանության վերաբերյալ ավելի քան 330 աշխատություն, այդ թվում՝ շուրջ 20 մենագրություն, գիրք և դասագիրք։
Մշակել և ղեկավարել է մի շարք գիտագործնական ծրագրեր, որոնց մեջ առավել կարևոր են «Երիտասարդների թմրամոլության և հակասոցիալական վարքագծի կանխարգելում» (1998-2001), «Ագրեսիվ վարքագծի հոգեբանություն» (նախագահական գրանտ, 1997-1999), «Մանկության սոցիալական պաշտպանություն» (2000-2002), «Ռիսկի խմբի երեխաներ և ընտանիքներ» (2002-2006), «Ամուր ընտանիք» (2006-2011) նախագծերը։
Մոսկվայի պետական համալսարանի (սոցիալական և զարգացման հոգեբանություն) և ՌԴ Ներքին գործերի նախարարության Մոսկվայի համալսարանի (աշխատանքի հոգեբանություն և մանկավարժություն) թեկնածուական խորհրդի անդամ է։ Դժվար կենսական իրավիճակներում գտնվող երեխաների պաշտպանության համառուսաստանյան ֆոնդի փորձագիտական խմբի անդամ է։ Տևական ժամանակի ընթացքում եղել է ՌԴ բարձրագույն որակավորման հանձնաժողովի մանկավարժության և հոգեբանության խորհրդի աանդամ, ապա տեղակալ։
Տարբեր տարիներին եղել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի մանկավարժական հոգեբանության դոկտորական թեկնածուական խորհրդի ներկայացուցիչ, ինչպես նաև սոցիալական հոգեբանության խորհրդի ներկայացուցչի տեղակալ, Ա․Ի․Հերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարանի, ռուսական գիտությունների ակադեմիայի հոգեբանության ինստիտուտի և Պետական ծառայության ռուսական ակադեմիայի դոկտորական թեկնածուական խորհուրդների անդամ։
Ռեանը անձի հոգեբանության և սոցիալ-մանկավարժական հոգեբանության գիտական դպրոցի հիմնադիրն է։ Այդ դպրոցի առավել հեղինակավոր ներկայացուցիչներն են՝ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա․Ա․Բարանով, Ս․Ն․Կոստրոմինա, Ա․Ռ․Կուդաշև, Վ․Մ․Մինյարով, Վ․Լ․Սիտտնիկով, Ի․Ն․Սիմաևա, Վ․Լ․Ցվետկով։
2000-2004 թվականներին եղել է «Մանկության աշխարհ» ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Общая психология и психология личности / Под ред. А. А. Реана. — М.; СПб., 2007.
- Психология подростка / Под ред. А. А. Реана. — М.; СПб., 2003, 2007.
- Психология человека от рождения до смерти / Под ред. А. А. Реана. — М.; СПб., 2001, 2004.
- Реан А. А. Психология изучения личности. — СПб., 1999.
- Реан А. А. Психология личности : Социализация, поведение, общение. — М.; СПб., 2004.
- Реан А. А., Бордовская Н. В., Розум С. И. Психология и педагогика. — СПб., 2000, 2008.
- Реан А. А., Коломинский Я. Л. Социальная педагогическая психология. — СПб., 1999, 2008.
- Реан А. А., Кудашев А. Р., Баранов А. А. Психология адаптации личности. — СПб., 2002. || . — М.; СПб., 2006.
- Семья: психология, педагогика, социальная работа / Под ред. А. А. Реана. — М., 2009.
- Реан А. А. Психология личности. — СПб., 2013.
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- սոցիալապես անբարենպաստ երեխաների հետ աշխատանքի եվրոպական ասոցիացիայի վարչության մասնագետ և անդամ (ENSCW, Բրյուսել, Բելգիա, 1998-2004),
- ՌԴ դաշնության խորհրդի սպորտի և երիտասարդության վարչության խորհրդատվական խորհրդի անդամ (2003-2004),
- ՌԴ կրթության հոգեբանների դաշնության նախագահության անդամ (2003 թվականից),
- ՌԴ կրթության հոգեբանների դաշնության անչափահասների սոցիալ-հոգեբանական խնդիրների բաժնի ղեկավար (2004 թվականից),
- Մոսկվայի պետական համալսարանի որակավորման պետական հանձնաժողովի նախագահ (2002-2007),
- կենսական դժվար իրավիճակներում գտնվող երեխաների օգնության դաշնային ֆոնդի փորձագիտական խորհրդի անդամ (2009 թվականից),
- ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալի օգնական (2006-2009),
- երեխաների և ընտանիքների հարցերով РАО դաշնային գիտակոորդինացիոն խորհրդի նախագահ (2014 թվականից)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (2007)
- Գ․Չ․Իվանովի անվան առաջին կարգի մեդալ «Հոգեբանական գիտության զարգացման մեջ ունեցած ներդրման համար» (2007)
- ՌԴ Ներքին գործերի նախարարության մեդալ (2012)
- «Ոսկե Փսիխեա» ազգային հոգեբանական մրցույթի դափնեկիր 2002, 2003, 2006 թվականներին[3] «Հոգեբանական կրթության լավագույն նախագիծ», «Հոգեբանական գիտության լավագույն նախագիծ», «Հոգեբանական կրթության տարվա մարդ» անվանակարգերում
- «Հոգեբանության լավագույն դափնեկիր» անվանակարգի դափնեկիր «Психология детства» գրքի համար (2007)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ «Крепкая семья»
- ↑ Архив конкурса «Золотая Психея» 2006(Ստուգված է 9 Մարտի 2012)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա․Ա․Ռեանը РАО կայքում Արխիվացված 2016-02-03 Wayback Machine
- «Ամուր ընտանիք» Արխիվացված 2020-07-14 Wayback Machine
- «Ոսկե Փսիխեա» մրցույթի արխիվը, 2006
|
- Մարտի 8 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ուֆա քաղաքում ծնվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Բաշկորտոստանի պետական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս հոգեբաններ
- Ռուս հասարակական գործիչներ
- Հոգեբանական գիտությունների դոկտորներ
- Ռուս գիտնականներ
- ՌԴ գիտության վաստակավոր գործիչներ