Բաշկորտոստանի պետական համալսարան
Բաշկորտոստանի պետական համալսարան ռուս.՝ Башкирский государственный университет և բաշկիրերեն՝ Башҡорт дәүләт университеты | |
---|---|
![]() | |
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1909 |
Անվանված է | Կլիմենտ Տիմիրյազև |
Ռեկտոր | Nikolay Morozkin? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ուֆա |
Կայք | bashedu.ru |
![]() |
Բաշկորտոստանի պետական համալսարան (ռուս.՝ Башкирский государственный университет), 1909 թվականին հիմնադրված Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆայում գործող համալսարան։ Համարվում է Ռուսաստանի 10 առաջատար դասական համալսարաններից մեկը։ Բաշկորտոստանի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունն է[1]։ Ռուսաստանի առաջատար համալսարանների վարկանիշով 2013 թվականին զբաղեցրել է 89-90-րդ տեղը[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուֆայում առաջին մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատություն ստեղծելու հարցը բարձրացվել է 1905 թվականին, երբ Օրենբուրգի ուսումնական շրջանի կենտրոնը, որը սպասարկում էր Օրենբուրգի, Ուֆաի, Պերմի մարզերը և Ուրալի շրջանը, Օրենբուրգից տեղափոխվել էր Ուֆա։
1909 թվականի հուլիսի 2-ին Ռուսաստանի ազգային կրթության նախարար Ա. Ն. Շվարցը թույլատրել է Ուֆայում բացել եռամյա ուսուցիչների համար նախատեսված ինստիտուտ։ Միաժամանակ, կրթության նախարարությունը հանձնարարել է Օրենբուրգի ուսումնական շրջանի հոգաբարձուներին գտնել տնօրենի հարմար թեկնածու։ Ընտրվել է Ուֆայի շրջանի գիմնազիայի ուսուցիչ Ալեքսանդր Նիկոլաևիչ Լիսովսկին։
1909 թվականի հոկտեմբերի 4-ին[3] Տելեգրաֆնոե փողոցի 9 շենքում սկսեց գործել Ուֆայի մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Ուֆա գեղարվեստի ակադեմիայի մասնաշենքերից մեկն է)։
1912 թվականին համալսարանը տվել է իր առաջին շրջանավարտները. 24 մարդ ավարտել է ուսումնառության լիարժեք դասընթացը։ Համաձայն մանկավարժական խորհրդի 1912 հունիսի 4-ի որոշման՝ նրանց շնորհվել է քաղաքի դպրոցների ուսուցիչների որակավորում։ Ինստիտուտը ոսկե մեդալով են ավարտել Միխայիլ Բորտկևիչը և Նիկոլայ Սամարինը, արծաթե մեդալով՝ Իոսիֆ Անտոնյուկը, Նիկիտա Մլադենցևը, Իոսիֆ Պանկովը, Նիկոլայ Պրոսկուրյանկովը և Դմիտրի Տոլմաչովը։
1917 թվականի սեպտեմբերին 2-րդ կուրսի դասընթացները բաժանվել են երկու հոսքերի՝ ֆիզիկա-մաթեմաթիկական և բնական-աշխարհագրական։ Առաջին կուրսի ընդունելությունը կատարվել է յուրաքանչյուր բաժնի համար առանձին՝ գրական-պատմական, ֆիզիկա-մաթեմատիկական և բնական-աշխարհագրական։
1919 թվականին Ուֆայի մանկավարժական ինստիտուտը վերակազմավորվել է Ազգային կրթության ինստիտուտի[4]։ 1923 թվականին ինստիտուտը դարձել է գործնական և սկսել է պատրաստել գյուղատնտեսության գծով մասնագետներ։ 1929 թվականին դրա հիման վրա ստեղծվել է Բաշկորտոստանի Տիմիրյազևի անվան պետական մանկավարժական ինստիտուտը (БГПИ)։ 1930 թվականի ներքին վերակազմակերպման արդյունքում ամբիոնները վերանվանվել են ֆակուլտետներ (Ֆիզիկա-մաթեմատիկան, բնական գիտությունների, աշխարհագրության, պատմության և բանասիրության), որոնցում գործել են 15 բաժիններ։ Նույն տարում բացվել է հեռակա, իսկ հաջորդ տարում՝ երեկոյան դասընթացներ։
ԽՍՀՄ նախարարների խորհրդի 1957 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ մանկավարժական ինստիտուտը վերակազմավորվել է Բաշկորտոստանի պետական համալսարանի։ Նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել համալսարանի հանդիսավոր բացման արարողությունը։ Համալսարանի ռեկտոր է նշանակվել Շայխուլա Չանբարիսովը[5]։
2014 թվականին «Эксперт РА» գործակալության կողմից համալսարանն ընդգրկվել է ԱՊՀ լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկում և արժանացել է վարկանիշային "E" դասի[6]։
Ինստիտուտներ և ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաշկորտոստանի պետական համալսարանը ունի մի քանի ֆակուլտետներ[7]՝
- Բաշկորտոստանի համապարփակ բիզնես անվտանգության և ապահովության ակադեմիա[8]
- Իրավագիտության ինստիտուտ[9]
- Ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտ[10]
- Բանասիրության և ժուռնալիստիկայի ֆակուլտետ, կենսաբանության ֆակուլտետFaculty of Bashkir Philology and Journalism, Faculty of Biology[11],
- Քիմիայի ֆակուլտետ[12]
- Տնտեսագիտության ֆակուլտետ[13]
- Աշխարհագրության ֆակուլտետ[14]
- Պատմության ֆակուլտետ, Քիմիայի և տեխնոլոգիայի ֆակուլտետ, Մաթեմատիկայի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ֆակուլտետ[15]
- Բանասիրական ֆակուլտետ, Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետ[16]
- Հոգեբանության ֆակուլտետ, Ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետ, Հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետ[17]
- Հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետ[18]
- Բաշկորտոստանի պետական համալսարանի քոլեջ
Ընդհանուր բաժիններ
- Կենսաանվտանգության և շրջակա միջավայրի պահպանության բաժին
- Օտար լեզուների ամբիոն
- Օտար լեզուների բաժին
- Մանկավարժական բաժին
- Ֆիզիկական դաստիարակության և սպորտի բաժին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Адреса университетов-участников Ассоциации классических университетов России
- ↑ «Общий рейтинг выборки классических университетов»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-16-ին։ Վերցված է 2016-03-28
- ↑ «Ватандаш. Первый ВУЗ Башкортостана»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-07-ին։ Վերցված է 2016-03-28
- ↑ «Башкирский государственный университет»։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-21-ին։ Վերցված է 2016-03-28
- ↑ http://www.hrono.ru/text/2008/ergin11_07.html Ю. Ергин. Первый ректор БГУ
- ↑ Рейтинг высших учебных заведений России и стран членов Содружества Независимых Государств.
- ↑ «Institutes and faculties | Բաշկորտոստանի պետական համալսարան»։ www.bashedu.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-18-ին։ Վերցված է 2016-02-27
- ↑ «About the Academy | Bashkir state university»։ www.bashedu.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-29-ին։ Վերցված է 2016-02-27
- ↑ «About Institute of Law | Bashkir state university»։ www.bashedu.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-18-ին։ Վերցված է 2016-02-27
- ↑ «About Institute of Physics and Technology | Bashkir state university»։ www.bashedu.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-29-ին։ Վերցված է 2016-02-27
- ↑ «About the Faculty | Bashkir state university»։ www.bashedu.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-29-ին։ Վերցված է 2016-02-27
- ↑ «About the Faculty | Bashkir state university»։ www.bashedu.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-29-ին։ Վերցված է 2016-02-27
- ↑ «About the Faculty | Bashkir state university»։ www.bashedu.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-29-ին։ Վերցված է 2016-02-27
- ↑ «Faculty of Geography | Bashkir state university»։ www.bashedu.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-29-ին։ Վերցված է 2016-02-27
- ↑ «About the faculty of Mathematics and Information Technologies | Bashkir state university»։ www.bashedu.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-15-ին։ Վերցված է 2016-02-27
- ↑ «About the Faculty | Bashkir state university»։ www.bashedu.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-29-ին։ Վերցված է 2016-02-27
- ↑ «Faculty of public professions | Bashkir state university»։ www.bashedu.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-29-ին։ Վերցված է 2016-02-27
- ↑ «Minor Academy of State Administration | Bashkir state university»։ www.bashedu.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-29-ին։ Վերցված է 2016-02-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|