Արթուր Ռեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուր Ռեան
Реан Артур Александрович.jpg
Ծնվել էմարտի 8, 1957(1957-03-08) (64 տարեկան) կամ 1957
Ուֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունհոգեբան և գիտնական
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գործունեության ոլորտհոգեբանություն
Ալմա մատերԲաշկորտոստանի պետական համալսարան
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
ՊարգևներՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Արթուր Ալեքսանդրովիչ Ռեան (ռուս.՝ Арту́р Алекса́ндрович Реан, մարտի 8, 1957(1957-03-08) կամ 1957, Ուֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հոգեբան, հասարակական գործիչ, անձի հոգեբանության, սոցիալական և մանկավարժական հոգեբանության մասնագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1994), Ռուսական հեղինակային հանրության (РАО) անդամ (1996), հոգեբանության և տարիքային ֆիզիոլոգիայի բաժնի ակադեմիկոս (2016)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին ավարտել է Բաշկորտոստանի պետական համալսարանը և ընդունվել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան՝ որպես ստաժյոր-հետազոտող։ Մեկ տարի ստաժավորումից հետո՝ 1980 թվականին, ընդունվել է նույն համալսարանի ասպիրանտուրա և 1983 թվականին պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը։ Դրանից հետո որպես ասիստենտ աշխատել է Բաշկորտոստանի պետական համալսարանում, ապա եղել է հոգեբանության ամբիոնի դոցենտ, այնուհետև ավագ գիտաշխատող, որից հետո՝ Լենինգրադի մանկավարժական հոգեբանության լաբորատորիայի ղեկավար։ 1992 թվականին Լենինգրադի համալսարանի հոգեբանության ֆակուլտետում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա։ Հետագայում եղել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ընդհանուր հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, գիտական աշխատանքների գծով հոգեբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ։ 1996 թվականին ընտրվել է РАО-ի անդամ-թղթակից։ 1998 թվականին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում բացել է անձնային և մասնագիտական աճի հոգեբանության և մանկավարժության ամբիոն և ընտրվել դրա առաջին ղեկավարը։ 2000-2004 թվականներին եղել է Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիայի մասնագիտական գործունեության ակմեոլոգիայի և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր։ 2004 թվականից ՌԴ Ներքին գործերի նախարարության հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր է, միաժամանակ (2006 թվականից) Դաշնային սոցիալական նախագծի տնօրեն և գիտական ղեկավար[1]։ 2016 թվականին ընտրվել է որպես РАО-ի ակադեմիկոս։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեանի աշխատությունները հիմնականում վերաբերում են անձի և մանկավարժական հոգեբանությանը, հակասոցիալական և դելինկվենտ վարքագծին և դրանց կանխարգելմանը, ագրեսիայի հոգեբանությանը, սոցիալական օտարացման բացասական հետևանքների հաղթահարմանը, անձի սոցիալականացման և սոցիալական հասունացման հոգեբանությանը, անձի սոցիալական ադապտացիայի հոգեբանությանը։

Հանդիսանում է գիտական նոր ուղղության՝ սոցիալ-մանկավարժական հոգեբանության հիմնադիրներից մեկը (Յա․Լ․Կոլոմինսկու հետ)։

Հեղինակել է անձի, սոցիալական, իրավաբանական և մանկավարժաան հոգեբանության վերաբերյալ ավելի քան 330 աշխատություն, այդ թվում՝ շուրջ 20 մենագրություն, գիրք և դասագիրք։

Մշակել և ղեկավարել է մի շարք գիտագործնական ծրագրեր, որոնց մեջ առավել կարևոր են «Երիտասարդների թմրամոլության և հակասոցիալական վարքագծի կանխարգելում» (1998-2001), «Ագրեսիվ վարքագծի հոգեբանություն» (նախագահական գրանտ, 1997-1999), «Մանկության սոցիալական պաշտպանություն» (2000-2002), «Ռիսկի խմբի երեխաներ և ընտանիքներ» (2002-2006), «Ամուր ընտանիք» (2006-2011) նախագծերը։

Մոսկվայի պետական համալսարանի (սոցիալական և զարգացման հոգեբանություն) և ՌԴ Ներքին գործերի նախարարության Մոսկվայի համալսարանի (աշխատանքի հոգեբանություն և մանկավարժություն) թեկնածուական խորհրդի անդամ է։ Դժվար կենսական իրավիճակներում գտնվող երեխաների պաշտպանության համառուսաստանյան ֆոնդի փորձագիտական խմբի անդամ է։ Տևական ժամանակի ընթացքում եղել է ՌԴ բարձրագույն որակավորման հանձնաժողովի մանկավարժության և հոգեբանության խորհրդի աանդամ, ապա տեղակալ։

Տարբեր տարիներին եղել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի մանկավարժական հոգեբանության դոկտորական թեկնածուական խորհրդի ներկայացուցիչ, ինչպես նաև սոցիալական հոգեբանության խորհրդի ներկայացուցչի տեղակալ, Ա․Ի․Հերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարանի, ռուսական գիտությունների ակադեմիայի հոգեբանության ինստիտուտի և Պետական ծառայության ռուսական ակադեմիայի դոկտորական թեկնածուական խորհուրդների անդամ։

Ռեանը անձի հոգեբանության և սոցիալ-մանկավարժական հոգեբանության գիտական դպրոցի հիմնադիրն է։ Այդ դպրոցի առավել հեղինակավոր ներկայացուցիչներն են՝ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա․Ա․Բարանով, Ս․Ն․Կոստրոմինա, Ա․Ռ․Կուդաշև, Վ․Մ․Մինյարով, Վ․Լ․Սիտտնիկով, Ի․Ն․Սիմաևա, Վ․Լ․Ցվետկով։

2000-2004 թվականներին եղել է «Մանկության աշխարհ» ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Общая психология и психология личности / Под ред. А. А. Реана. — М.; СПб., 2007.
  • Психология подростка / Под ред. А. А. Реана. — М.; СПб., 2003, 2007.
  • Психология человека от рождения до смерти / Под ред. А. А. Реана. — М.; СПб., 2001, 2004.
  • Реан А. А. Психология изучения личности. — СПб., 1999.
  • Реан А. А. Психология личности : Социализация, поведение, общение. — М.; СПб., 2004.
  • Реан А. А., Бордовская Н. В., Розум С. И. Психология и педагогика. — СПб., 2000, 2008.
  • Реан А. А., Коломинский Я. Л. Социальная педагогическая психология. — СПб., 1999, 2008.
  • Реан А. А., Кудашев А. Р., Баранов А. А. Психология адаптации личности. — СПб., 2002. || . — М.; СПб., 2006.
  • Семья: психология, педагогика, социальная работа / Под ред. А. А. Реана. — М., 2009.
  • Реан А. А. Психология личности. — СПб., 2013.

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • սոցիալապես անբարենպաստ երեխաների հետ աշխատանքի եվրոպական ասոցիացիայի վարչության մասնագետ և անդամ (ENSCW, Բրյուսել, Բելգիա, 1998-2004),
  • ՌԴ դաշնության խորհրդի սպորտի և երիտասարդության վարչության խորհրդատվական խորհրդի անդամ (2003-2004),
  • ՌԴ կրթության հոգեբանների դաշնության նախագահության անդամ (2003 թվականից),
  • ՌԴ կրթության հոգեբանների դաշնության անչափահասների սոցիալ-հոգեբանական խնդիրների բաժնի ղեկավար (2004 թվականից),
  • Մոսկվայի պետական համալսարանի որակավորման պետական հանձնաժողովի նախագահ (2002-2007),
  • կենսական դժվար իրավիճակներում գտնվող երեխաների օգնության դաշնային ֆոնդի փորձագիտական խորհրդի անդամ (2009 թվականից),
  • ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալի օգնական (2006-2009),
  • երեխաների և ընտանիքների հարցերով РАО դաշնային գիտակոորդինացիոն խորհրդի նախագահ (2014 թվականից)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (2007)
  • Գ․Չ․Իվանովի անվան առաջին կարգի մեդալ «Հոգեբանական գիտության զարգացման մեջ ունեցած ներդրման համար» (2007)
  • ՌԴ Ներքին գործերի նախարարության մեդալ (2012)
  • «Ոսկե Փսիխեա» ազգային հոգեբանական մրցույթի դափնեկիր 2002, 2003, 2006 թվականներին [2] «Հոգեբանական կրթության լավագույն նախագիծ», «Հոգեբանական գիտության լավագույն նախագիծ», «Հոգեբանական կրթության տարվա մարդ» անվանակարգերում
  • «Հոգեբանության լավագույն դափնեկիր» անվանակարգի դափնեկիր «Психология детства» գրքի համար (2007)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]