Արթուր Պետրոսյան (լրագրող)
Արթուր Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող |
Արթուր Լևոնի Պետրոսյան (սեպտեմբերի 21, 1979, Մոսկվա, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ռուսաստանցի մարզական լրագրող, շեֆ-խմբագիր, ֆուտբոլային սկաուտ։
Հայտնի է «Ֆուտբոլ» շաբաթաթերթում, «Ռոսիա 2» ալիքի sportbox.ru պորտալում, «Սպորտ Էքսպրես» կայքում և թերթում իր աշխատանքով, ինչպես նաև արտասահմանյան լրատվամիջոցներում պարբերական հրատարակություններով, ինչպիսիք են՝ The Guardian, ESPN, Նյու Յորք Թայմս, BBC և այլն։
Արթուր Պետրոսյանը ներկայացնում է Ռուսաստանը լրատվամիջոցների կողմից տարվա ֆուտբոլիստի ամենամյա ընտության մրցույթի ժյուրիում, որ անցկացվում է բրիտանական The Guardian հրատարակության կողմից[1]։ Նա հանդես է գալիս որպես սկաուտ Ռուսաստանում և Հայաստանում ֆուտբոլային տաղանդների որոնման հարցով[2] և ռուսական ֆուտբոլի էքսպերտ արտասահմանյան տարբեր ռեսուրսներում[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանն ավարտելուց (2001) հետո երկու տարի աշխատել է որպես մենեջեր «Սբերբանկում» և որպես վերլուծության բաժնի մասնագետ «Ռոսնեֆտ» ընկերությունում, ինչից հետո սկսել է աշխատել ֆուտբոլի բնագավառում[4]։
2001 թվականին աշխատել է Մոսկվայի «Դինամո» ակումբում՝ որպես մամուլի ասուլիսների վարող, թարգմանիչ և մարզադաշտի մեկնաբան միջազգային խաղերի ընթացքում[5]։
2003 թվականին սկսել է գրել «Футбол» շաբաթաթերթի համար՝ կենտրոնանալով Ռուսաստանում խաղացող լեգեոներների հարցազրույցների ու ռեպորտաժների վրա[6] [7] [8] [9]։
2007 թվականին դարձել է «Ռոսիա 2» ալիքի Sportbox.ru պորտալի ֆուտբոլի բաժնի շեֆ-խմբագիր, որտեղ եղել է նաև տարբեր հաղորդումների պրոդյուսեր և վարող, ներառյալ շուոները համաշխարհային աստղերի հետ, ինչպիսիք են Օլիվեր Կանը[10], Ռուուդ Գուլիտը[11], Բեբետոն[12] և այլք։
2013 թվականին դարձել է «Спорт-Экспресс Интернет»-ի շեֆ-խմբագիր, ինչպես նաև հանդես է եկել որպես մեկնաբան։ 2016 թվականին՝ աշխատակիցների զանգվածային աշխատանքից հեռացման պատճառով հրատարակության ղեկավարության հետ կոնֆլիկտից հետո, հեռացել է աշխատանքից և աշխատանքից ազատված աշխատակիցների մեծ մասի հետ ստեղծել «Sportfakt.ru». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին. նախագիծը՝ դառնալով նրա շեֆ-խմբագիրը։
Իր կարիերայի ընթացքում Արթուր Պետրոսյանն աշխատել է աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի եզրափակիչներում որպես մեկնաբան, թղթակից և խմբագրությունների աշխատանքի համակարգող։ Հարցազրույց է վերցրել բազմաթիվ ֆուտբոլային աստղերից, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն[13], Հենրիխ Մխիթարյանը[14] և այլք, ներառյալ իր խոսքերով ամենահիշվող հարցազրույցը[15] Բրյու Գրոբելարի հետ ՀԱՀ-ում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ[16]։
2016 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Արթուր Պետրոսյանն զբաղվել է մրցաշարի խաղերի վերլուծությամբ ու կանխատեսմամբ՝ գտնվելով Ֆրանսիայում և մրցակցելով ռուս այլ էքսպերտների հետ bookmaker-ratings.ru մասնագիտացված ռեսուրսում։ Նա ցույց է տվել լավագույն արդյունքը ստույգ կանխատեսումների տոկոսով և մաքուր շահույթի չափով։
2017 թվականին Արթուր Պետրոսյանը դարձել է հեղինակ ամերիկյան ESPN մարզական հեռուստաալիքի կայքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The 100 best footballers in the world 2016». The Guardian. 2016 թ․ դեկտեմբեր.
- ↑ «Next Generation 2016: 60 of the best young talents in world football». The Guardian. 2016 թ․ հոկտեմբեր.
- ↑ «What happened to Andrey Arshavin? Former Arsenal forward nearing sad end to his career». Sky Sports. 2016 թ․ փետրվար.
- ↑ «Արթուր Պետրոսյան. Հենրիխ Մխիթարյանն ընտրեց սխալ թիմ». News.am. 3 սեպտեմբերի, 2013.
- ↑ «Dynamo Moscow – Glasgow Rangers – 1:4 Highlights». ноябрь 2001.
- ↑ «Гарри О'Коннор: «Мой друг, я бросил пить!»». Футбол. май 2007.
- ↑ «Баффур Гьян: Брат героя, муж принцессы». Футбол. апрель 2007.
- ↑ «Айзек Окоронкво: человек племени Ибо». Футбол. ноябрь 2006.
- ↑ «Нетрадиционные методы на службе у команд премьер-лиги». Футбол. май 2007.
- ↑ «Оливер Кан в гостях у Sportbox.ru». Sportbox.ru. май 2011.
- ↑ «Руд Гуллит: "Уэсли Снейдер – хороший вариант для «Зенита» "». Sportbox.ru. февраль 2012. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Бебето в России». Sportbox.ru. март 2012.
- ↑ «Криштиану Роналду: "Я не прочь переехать в Россию"». Sportbox.ru. сентябрь 2011.
- ↑ «Генрих Мхитарян: "Нужно не мечтать, а вкалывать"». Sport Express. март 2013.
- ↑ Արթուր Պետրոսյան. Հենրիխ Մխիթարյանն ընտրեց սխալ թիմ
- ↑ «Брюс Гроббелар: "На футболе, как на войне"». Sportsdaily.ru. июнь 2010.