Արթուր Պետրոսյան (լրագրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Պետրոսյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 21, 1979(1979-09-21) (44 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող

Արթուր Լևոնի Պետրոսյան (սեպտեմբերի 21, 1979(1979-09-21), Մոսկվա, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ռուսաստանցի մարզական լրագրող, շեֆ-խմբագիր, ֆուտբոլային սկաուտ։

Հայտնի է «Ֆուտբոլ» շաբաթաթերթում, «Ռոսիա 2» ալիքի sportbox.ru պորտալում, «Սպորտ Էքսպրես» կայքում և թերթում իր աշխատանքով, ինչպես նաև արտասահմանյան լրատվամիջոցներում պարբերական հրատարակություններով, ինչպիսիք են՝ The Guardian, ESPN, Նյու Յորք Թայմս, BBC և այլն։

Արթուր Պետրոսյանը ներկայացնում է Ռուսաստանը լրատվամիջոցների կողմից տարվա ֆուտբոլիստի ամենամյա ընտության մրցույթի ժյուրիում, որ անցկացվում է բրիտանական The Guardian հրատարակության կողմից[1]։ Նա հանդես է գալիս որպես սկաուտ Ռուսաստանում և Հայաստանում ֆուտբոլային տաղանդների որոնման հարցով[2] և ռուսական ֆուտբոլի էքսպերտ արտասահմանյան տարբեր ռեսուրսներում[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանն ավարտելուց (2001) հետո երկու տարի աշխատել է որպես մենեջեր «Սբերբանկում» և որպես վերլուծության բաժնի մասնագետ «Ռոսնեֆտ» ընկերությունում, ինչից հետո սկսել է աշխատել ֆուտբոլի բնագավառում[4]։

2001 թվականին աշխատել է Մոսկվայի «Դինամո» ակումբում՝ որպես մամուլի ասուլիսների վարող, թարգմանիչ և մարզադաշտի մեկնաբան միջազգային խաղերի ընթացքում[5]։

2003 թվականին սկսել է գրել «Футбол» շաբաթաթերթի համար՝ կենտրոնանալով Ռուսաստանում խաղացող լեգեոներների հարցազրույցների ու ռեպորտաժների վրա[6] [7] [8] [9]։

2007 թվականին դարձել է «Ռոսիա 2» ալիքի Sportbox.ru պորտալի ֆուտբոլի բաժնի շեֆ-խմբագիր, որտեղ եղել է նաև տարբեր հաղորդումների պրոդյուսեր և վարող, ներառյալ շուոները համաշխարհային աստղերի հետ, ինչպիսիք են Օլիվեր Կանը[10], Ռուուդ Գուլիտը[11], Բեբետոն[12] և այլք։

2013 թվականին դարձել է «Спорт-Экспресс Интернет»-ի շեֆ-խմբագիր, ինչպես նաև հանդես է եկել որպես մեկնաբան։ 2016 թվականին՝ աշխատակիցների զանգվածային աշխատանքից հեռացման պատճառով հրատարակության ղեկավարության հետ կոնֆլիկտից հետո, հեռացել է աշխատանքից և աշխատանքից ազատված աշխատակիցների մեծ մասի հետ ստեղծել «Sportfakt.ru». նախագիծը՝ դառնալով նրա շեֆ-խմբագիրը։

Իր կարիերայի ընթացքում Արթուր Պետրոսյանն աշխատել է աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի եզրափակիչներում որպես մեկնաբան, թղթակից և խմբագրությունների աշխատանքի համակարգող։ Հարցազրույց է վերցրել բազմաթիվ ֆուտբոլային աստղերից, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն[13], Հենրիխ Մխիթարյանը[14] և այլք, ներառյալ իր խոսքերով ամենահիշվող հարցազրույցը[15] Բրյու Գրոբելարի հետ ՀԱՀ-ում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ[16]։

2016 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Արթուր Պետրոսյանն զբաղվել է մրցաշարի խաղերի վերլուծությամբ ու կանխատեսմամբ՝ գտնվելով Ֆրանսիայում և մրցակցելով ռուս այլ էքսպերտների հետ bookmaker-ratings.ru մասնագիտացված ռեսուրսում։ Նա ցույց է տվել լավագույն արդյունքը ստույգ կանխատեսումների տոկոսով և մաքուր շահույթի չափով։

2017 թվականին Արթուր Պետրոսյանը դարձել է հեղինակ ամերիկյան ESPN մարզական հեռուստաալիքի կայքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The 100 best footballers in the world 2016». The Guardian. դեկտեմբեր 2016.
  2. «Next Generation 2016: 60 of the best young talents in world football». The Guardian. հոկտեմբեր 2016.
  3. «What happened to Andrey Arshavin? Former Arsenal forward nearing sad end to his career». Sky Sports. փետրվար 2016.
  4. «Արթուր Պետրոսյան. Հենրիխ Մխիթարյանն ընտրեց սխալ թիմ». News.am. 3 սեպտեմբերի, 2013.
  5. «Dynamo Moscow – Glasgow Rangers – 1:4 Highlights». ноябрь 2001.
  6. «Гарри О'Коннор: «Мой друг, я бросил пить!»». Футбол. май 2007.
  7. «Баффур Гьян: Брат героя, муж принцессы». Футбол. апрель 2007.
  8. «Айзек Окоронкво: человек племени Ибо». Футбол. ноябрь 2006.
  9. «Нетрадиционные методы на службе у команд премьер-лиги». Футбол. май 2007.
  10. «Оливер Кан в гостях у Sportbox.ru». Sportbox.ru. май 2011.
  11. «Руд Гуллит: "Уэсли Снейдер – хороший вариант для «Зенита» "». Sportbox.ru. февраль 2012. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  12. «Бебето в России». Sportbox.ru. март 2012.
  13. «Криштиану Роналду: "Я не прочь переехать в Россию"». Sportbox.ru. сентябрь 2011.
  14. «Генрих Мхитарян: "Нужно не мечтать, а вкалывать"». Sport Express. март 2013.
  15. Արթուր Պետրոսյան. Հենրիխ Մխիթարյանն ընտրեց սխալ թիմ
  16. «Брюс Гроббелар: "На футболе, как на войне"». Sportsdaily.ru. июнь 2010.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]