Արթուր Կապպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Կապպ
Ծնվել էփետրվարի 28, 1878(1878-02-28)[1]
Սուուռե-Յաանի, Suure-Jaani City, Վիլյանդիմաա, Էստոնիա[2]
Երկիր Էստոնիա և  ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 14, 1952(1952-01-14)[2][3][1] (73 տարեկան)
Սուուռե-Յաանի, Վիլյանդիմաա, Էստոնիա[2]
ԳերեզմանQ18623427?
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր և ուսուցիչ
Գործիքներերգեհոն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Պարգևներ
 Artur Kapp Վիքիպահեստում

Արթուր Յոոսեպի Կապպ (փետրվարի 28, 1878(1878-02-28)[1], Սուուռե-Յաանի, Suure-Jaani City, Վիլյանդիմաա, Էստոնիա[2] - հունվարի 14, 1952(1952-01-14)[2][3][1], Սուուռե-Յաանի, Վիլյանդիմաա, Էստոնիա[2]), էստոնացի կոմպոզիտոր, Էստոնական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1945)։ Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1950

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուրն Կապպն ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի երգեհոնի բաժինը (1898, դասախոս՝ Լուի Գոմիլիուս), ինչպես նաև կոմպոզիցիայի բաժինը (1900, դասախոս՝ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով

Ուսումն ավարտելուց հետո տեղափոխվել է Աստրախան, որտեղ ղեկավարել է Ռուսական երաժշտական միության տեղական մասնաճյուղը։

1920 թվականին Կապպը՝ որպես դիրիժոր, հրավիրվել է «Էստոնիա» օպերային թատրոն և ընտանիքի հետ տեղափոխվել է Տալլին։ 1920-1924 թվականներին աշխատել է որպես դիրիժոր Էստոնիայի ազգային օպերայի դիրիժոր, 1920 թվականից զբաղվել է մանկավարժությամբ (1925-1943 թթ. եղել է Տալլինի կոնսերվատորիայի պրոֆեսոր)։ Հեղինակ է «Արևին» կոնտատայի, 5 սիմֆոնիաների, ստեղծագործությունների երգեհոնի ու երգչախմբերի համար, երգերի։ Նրա աշակերտներից են եղել Գուստավ Էռնեսաքսը, Էվալդ Աավը։

Արթուուր Կապպի որդին ու աշակերտը՝ Էուգեն Կապպը (1908-1996) նույնպես կոմպոզիտոր է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Երաժշտություն (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Капп Артур Иосифович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Կապպ» հոդվածին։