Արթուր Բաբիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Բաբիչ
Ծնվել էմայիսի 16, 2000(2000-05-16) (23 տարեկան)
Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա
Երկիր Ուկրաինա
Ժանրերփոփ
Մասնագիտությունտիկտոկեր, երգիչ և վիդեո բլոգեր
ԱնդամակցությունDream Team house
Պարգևներ
Silver Play Button
 Artur Babich Վիքիպահեստում

Արթուր Սամվելի Բաբիչ[1] (մայիսի 16, 2000(2000-05-16), Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա), ուկրաինահայ տիկտոկեր, երգիչ[2]։

«Dream Team House» տիկտոկերների տան առաջին կազմի անդամներից է (2020 թվականի մարտից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2000 թվականի մայիսի 16-ին Ուկրաինայում[2][3]։ Մեծացել է Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգից ոչ այդքան հեռու՝ Վոլյնոմ գյուղում[4]: Ծնողներն ամունալուծվել են, երբ տղան 5 տարեկան էր[2]։ Մայրը երկար տարիներ աշխատել է ագարակում, այժմ ծառայում է որպես պահակ գյուղատնտեսական ձեռնարկություններում[2]։ Հայրը հայ է[5]։ Ամուսնալուծությունից հետո մեկնել է Հայաստան։ Աշխատում է գործարանում՝ որպես օպերատոր[2]։ Արթուրն ունի նաև փոքր եղբայր՝ Թիմուրը։ Քանի որ մայրը ալկոհոլի հետ կապված խնդիրներ է ունեցել, որը խորացել է երկրորդ որդու ծնվելուց հետո, եղբոր մասին հոգ է տարել Արթուրը՝ դպրոցից դիմավորել, դաս տվել, ուտելիք պատրաստել[2]։

Մանուկ հասակում Արթուրը երազում էր դառնալ հայտնի, ինչպես Ռոնալդուն կամ Մեսսին, և վեց տարի հաճախել է ֆուտբոլի, բայց հետո լքել է[2][4]։ Ավարտել է միջնակարգ դպրոցը (11 դասարան), այնուհետև «մենեջմենթ» մասնագիտությամբ տեխնիկումը, սակայն մասնագիտությամբ չի աշխատել[2]։

Տղայի հիմնական հետաքրքրությունները սոցիալական ցանցերն էին[2]։ 2018 թվականին նա հաշիվ է բացել Musical.ly-ում (այժմ՝ TikTok): Նա մասնագիտացել է հումորային տեսահոլովակներ նկարելով, որոնց նկարահանելուն օգնել է կրտսեր եղբայրը[2]։ Հանրահայտ է դարձել «WTF?» տեսահոլովակով, որում նա «պատահաբար» կոկա-կոլա է թափում և դեմքին պաղպաղակ նետում[2]։ Գաղափարը դարձել է թրենդային, և արդեն մեկ տարի անց Արթուրին մոտենում էին փողոցում և լուսանկարվում[6]։

Հետագայում Բաբիչը հրավիրվել է Դանյա Միլոխինի հիմնած Dream Team House՝ տիկտոկերների տուն, և տեղափոխվել Մոսկվա[4]։

2020 թվականի մայիսի 22-ին նա սկսել է երաժշտական գործունեությունը՝ թողարկելով «Парень простой» սինգլը։

Հետագայում Բիանկայի հետ վերաթողարկել են նրա՝ 2006 թվականին թողարկած «Были танцы» երգը։ Նոր տարբերակով սինգլը Sony Music լեյբլում թողարկվել է օգոստոսի 21-ին[6][7][8]։ Այն երկրորդ տեղն է զբաղեցրել դեկտեմբերի կեսերին «Տիկտոկի» հրապարակած 2020 թվականի «Tiktok-ի հիթերի» ցուցակում, որն այդ տարի առավել օգտագործվող երգերի տասնյակում էր[9]։

2020 թվականի հոկտեմբերի 16-ին թողարկել է «Мармеладка» երգը։ Թողարկումից մի քանի օր առաջ նա իր երգից կարճ հատված է կիսել «Տիկտոկում», այդ պատճառով երգի պաշտոնական թողարկման պահին արդեն 65 հազար հոլովակ էին նկարահանել[10]։

Հոկտեմբերի 26-ին Դանյա Միլոխինն ու Արթուր Բաբիչը իրենց քավերն են ներկայացրել Ռաուֆի և Ֆայքի «Детство» երգի համար։ Նրանց երգի տարբերակում լրացուցիչ ռեչիտատիվներ են հայտնվել[11][12][13]։ Այնուհետև թողարկվել է «КУ КУ» երգը Տիլեքսի հետ։ Դեկտեմբերի 16-ին Արթուրը թողարկել է ամանորյա «Праздник» երգը[14][15]։

Տիկտոկ տան իր գործընկերների՝ Մարիա Գորյաչովայի («Машей Все Круто»), Նաստյա Ռիժիկի և Օլյա Շելբիի, վիդեոբլոգեր Գերման Չերնիխի և այլ ինտերնետ-հայտնիների հետ նկարահանվել է Եգոր Կրիդի «Ты не смогла простить» ամանորյա երգի տեսահոլովակում, որը տեղադրվել է Յոթյուբում դեկտեմբերի 18-ին[16][17][18]։

Դեկտեմբերի 25-ին Դանյա Միլոխինը և Արթուր Բաբիչը թողարկել են «Чётко» սինգլը[19]։

Դեկտեմբերի 31-ին թողարկվել է «Новый год» երգը, որի տեսահոլովակում նկարահանվել են Բաբիչը, Դանյա Միլոխինը, Օլեգ Լիկվիդատորը և Կլիմտոկը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Հիթ-շքերթ Ծանոթագրություններ
ԱՊՀ RU
TopHit
Top Radio & YouTube Hits
[20]
TopHit
Top YouTube Hits
[20]
TikTok
Топ-10
русских
песен

[21]
Муз-ТВ
Топ-20
[22]
2020 «Парень простой» թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի մայիսի 22-ին[23]
«Были танцы» (Բիանկա & Արթուր Բաբիչ) 1 17 թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի օգոստոսի 21-ին[6]
«Мармеладка» 31 2 թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին[24]
«Детство» (Դանյա Միլոխին & Արթուր Բաբիչ) թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի հոկտեմբերի 26-ին[13]
«КУ КУ» (Տիլեքս & Արթուր Բաբիչ) թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի նոյեմբերի 13-ին[25]
«Праздник» թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 16-ին[15]
«Чётко» (Դանյա Միլոխին & Արթուր Բաբիչ) թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 25-ին[26]
«Новый год» (Դանյա Միլոխին, Արթուր Բաբիչ, Օլեգ Լիկվիդատոր, Մակս Կլիմտոկ) թվային սինգլ, թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 16-ին[27]

Ռեյտինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ամենաարագ աճող Instagram-ի բլոգերները 2020 թվական»՝ 8 հորիզոնական[28]
  • Թոփ-5 «ՏիկՏոկի» երգող աստղեր՝ 5-րդ հորիզոնական[29]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Рейтингові списки — КДПУ». 2020 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 «Артур Бабич: фото, биография, фильмография, новости». Вокруг ТВ. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. «Артур Бабич - полная биография». Журнал Cosmopolitan. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Эксклюзив. Кто есть кто: звезды TikTok Dream Team House рассказали нам о себе, звездной болезни и заработке». PEOPLETALK. 2020 թ․ հուլիսի 13. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. «Артур Бабич: «Чувствую ответственность перед своей аудиторией. Пусть лучше подражают мне в том, что я весёлый»». ТНТ MUSIC. 2020 թ․ հուլիսի 7. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
    ««Отношений сейчас нет»: звезда TikTok Артур Бабич о переезде в Москву из деревни, личной жизни и популярности». PEOPLETALK. 2020 թ․ հունիսի 12. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
  6. 6,0 6,1 6,2 «‎‎‎‎Альбом «Были танцы - Single» (Бьянка & Артур Бабич) в Apple Music». Apple Music. 2020 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. «‎Песня «Были танцы» (Бьянка) в Apple Music». 2006 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
  8. «Бьянка и Артур Бабич выпустили совместный трек «Были танцы»». Sony Music Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
    «Бьянка, Артур Бабич – «Были танцы»». Sony Music Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
    «Были танцы»: Бьянка и Артур Бабич экранизировали совместный TikTok-хит
    Артур Бабич и Бьянка рассказали о совместном треке «Были танцы»
    Артур Бабич из Dream Team House сделал фит с Бьянкой. Трек еще не вышел, но на него уже сняли 12 тыс. тиктоков
  9. «TikTok подвел итоги года и выбрал лучшие видео и тренды 2020». Журнал Esquire.ru. 2020 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  10. «Популярный блогер и тиктокер Артур Бабич выпустил свой новый трек «Мармеладка»». Cosmopolitan. 2020 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
  11. «Блогер Артур Бабич: «Если бы не прославился, продолжил бы пасти коров в селе»». StarHit.ru. 2020 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
  12. «Премьера нового трека от Дани Милохина и Артура Бабича «Детство»». Cosmopolitan. 2020 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
    «Даня Милохин и Артур Бабич выпустили римейк хита «Детство»». Музолента. 2020 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
    У Дани Милохина и Артура Бабича вышел трек. Это кавер на хит Rauf & Faik «Детство» | | SRSLY.RU
  13. 13,0 13,1 «‎‎Альбом «Детство - Single» (Даня Милохин & Артур Бабич) в Apple Music». Apple Music. 2020 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  14. «Артур Бабич выпустил новогодний трек». Cosmopolitan. 2029 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  15. 15,0 15,1 «‎Альбом «Праздник - Single» (Артур Бабич) в Apple Music». Apple Music. 2020 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  16. «Клип Егора Крида "Ты не смогла простить" набрал два миллиона просмотров». РИА Новости. 2020 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  17. «Клип Егора Крида "Ты не смогла простить" набрал два миллиона просмотров». Караван. 2020 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  18. «Егор Крид - Ты не смогла простить (Премьера клипа 2021) - YouTube». -2020-12-18. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  19. Премьера видео: Даня Милохин и Артур Бабич — «Чётко» • ТНТ MUSIC — Здесь твоя музыка
    «Чётко»: хардбасс-бэнгер от Дани Милохина и Артура Бабича • ТНТ MUSIC — Здесь твоя музыка
    Даня Милохин и Артур Бабич спели «Чётко»
    Даня Милохин и Артур Бабич «Чётко» завершают этот год
    Даня Милохин и Артур Бабич «Чётко» завершают этот год — POPCAKE
    Скороговорка для зумеров: у Бабича и Милохина вышел трек «Четко» | | SRSLY.RU
  20. 20,0 20,1 «Были танцы»: «Бьянка & Артур Бабич - Были танцы». TopHit (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
    «Мармеладка»: «Top YouTube Hits, 4 Dec – 10 Dec 2020 (YouTube – Top Week Hits - Музыкальные Чарты TopHit.ru)». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.

  21. «Музыкальные чарты за 44 неделю: лидируют: Джиган, Тимати & Егор Крид, Slava Marlow и другие». InterMedia. 2020 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
    https://www.intermedia.ru/news/352633
    https://www.intermedia.ru/news/352862
    https://www.intermedia.ru/news/353069
    «Музыкальные чарты за 48 неделю: Slava Marlow, Баста, Thrill Pill и другие». InterMedia. 2020 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
    https://www.intermedia.ru/news/353502
    https://www.intermedia.ru/news/353714
    https://www.intermedia.ru/news/353918
  22. «Музыкальные чарты за 44 неделю: лидируют: Джиган, Тимати & Егор Крид, Slava Marlow и другие». InterMedia. 2020 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  23. «‎Альбом «Парень простой - Single» (Артур Бабич) в Apple Music». Apple Music. 2020 թ․ մայիսի 22. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  24. «‎Альбом «Мармеладка - Single» (Артур Бабич) в Apple Music». Apple Music. 2020 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  25. «‎‎‎Альбом «КУ КУ - Single» (Тилэкс & Артур Бабич) в Apple Music». Apple Music. 2020 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
  26. «Альбом «Чётко - Single» (Артур Бабич & Даня Милохин) в Apple Music» (ռուսերեն). Apple Music. 2020 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
  27. «Песня «Новый Год» (Даня Милохин, Артур Бабич, Олег Ликвидатор & КЛИМТОК)» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
  28. «Топ-20 быстрорастущих Инстаграм блогеров России в 2020 году». vc.ru. 2020 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
  29. «Самые яркие звезды TikTok: песни, видео, интересные факты о тиктокерах». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Բաբիչ» հոդվածին։