Արագետ, Արայի գետ, Ղարաջորան, Չալիձոր, գետ Արագածոտնի և Կոտայքի մարզերում, Հրազդանի աջ վտակը։ Սկիզբ է առնում Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2700 մ բարձրությունից։ Երկարությունը 17 կմ է, ջրհավաք ավազանը՝ 64 կմ²։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, Բուժական գյուղի շրջակայքում ընդարձակվում է՝ վերածվելով կանիոնի։ Սնումը հիմնականում ձնաանձրևային (73%) է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,4 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։ Հրազդան գետի մեծ վտակներից՝ Մարմարիկ, Ծաղկաձոր, Դալար, Արագետ, Գետառ մեկն է[3]
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 16 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։