Ավգուստ Օտտո Ֆյոպպլ
Ավգուստ Օտտո Ֆյոպպլ գերմ.՝ August Otto Föppl | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1854[1][2][3][…] |
Ծննդավայր | Groß-Umstadt[4] |
Մահացել է | հոկտեմբերի 12, 1924 (70 տարեկան) կամ օգոստոսի 12, 1924[4] (70 տարեկան) |
Մահվան վայր | Ammerland, Գերմանիա[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Դարմշտադտի տեխնիկական համալսարան, Լայպցիգի համալսարան[5] և Մյունխենի տեխնիկական համալսարան[5] |
Մասնագիտություն | ճարտարագետ, համալսարանի դասախոս և ֆիզիկոս |
Աշխատավայր | Մյունխենի տեխնիկական համալսարան և Լայպցիգի համալսարան |
Անդամություն | Բավարիական գիտությունների ակադեմիա, Alte Darmstädter Burschenschaft Germania?[6] և Q1166461? |
August Föppl Վիքիպահեստում |
Ավգուստ Օտտո Ֆյոպպլ (գերմաներեն.՝ August Otto Föppl, հունվարի 25, 1854[1][2][3][…], Groß-Umstadt[4] - հոկտեմբերի 12, 1924 կամ օգոստոսի 12, 1924[4], Ammerland, Գերմանիա[4] ), գերմանացի գիտնական մեխանիկայի ոլորտում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է բժշկի ընտանիքում։ Ավարտել է Դարմշտադտի վարժարանը։
1869 թվականից սովորել է Դարմշտադտի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա Շտուտգարտի պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ նա լսել է Կ.Օ. Մորայի դասախոսությունները։
Աշխատել է որպես ինժեներ, ուսուցիչ, 1894 թվականից մինչև 1921 թվականը եղել է Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցի պրոֆեսոր (այժմ՝ Մյունխենի տեխնիկական համալսարան), 1921 թվականից՝ վաստակավոր պրոֆեսոր։
Նախագծել է Լայպցիգի շուկայի շենքը։
Գիտական հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվածքային մեխանիկայի ոլորտում զգալի ներդրում է ունեցել տարածական ֆերմաների, մասնավորապես՝ ցանցավոր կառուցվածքների տեսության մեջ։ Նա ուսումնասիրել է սթրեսի համակենտրոնացման երևույթը և մշակել է կոր բարերի ճկման տեսությունը։ Էլաստիկ թիթեղների մեծ շեղման համար հավասարումը կոչվում է Ֆյոպպլի հավասարում` Կարմանի ֆոն։
Նա ստեղծել է գիտական դպրոց, նրա սաներն էին՝ Լյուդվիգ Ֆյոպպլը, Թեոդոր ֆոն Կարմանը, Լյուդվիգ Պրանդթլը, Ստեփան Տիմոշենկոն։
1894 թվականին նա հրատարակել է գիրք՝ Մաքսվելի էլեկտրականության տեսության ներածություն (գերմաներեն՝ Einführung in die Maxwellsche Theorie der Elektrizität (Leipzig 1894)), որի ընթերցումը որոշ ազդեցություն է ունեցել Այնշտայնի առաջին գործերում` հարաբերականության հատուկ տեսության վրա։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնությունից ունեցել է երկու դուստր՝ Գերտրուդը և Էլզան, և երկու որդի՝ Օտտոն և Լյուդվիգը։
Ֆյոպպլի լավագույն աշակերտներից մեկը՝ Պրանդտը, դառնալով 34 տարեկան, որոշեց, որ ժամանակն է ամուսնանալու։ Նա դիմել է իր գիտական ղեկավարին՝ Օգոստոս Ֆյոպպլին, խնդրելով իր դստեր ձեռքը ու սիրտը։ Սակայն նա մոռացավ ճշտել, թե դուստրերից որի՞ մասին է խոսքը։ Ֆյոպպլը և նրա կինը՝ Էմիլիան, իրենք են որոշում կայացրել և նրա փոխարեն տվել են իրենց ավագ դստերը՝ Գերտրուդային։ Ամուսնությունը երջանիկ էր, երկար ու ամուր։ Ֆյոպպպլի երկրորդ փեսան Հանս Թոման է՝ գերմանացի հայտնի նկարիչ և գծանկարիչ։
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին Մյունխենի տեխնիկական համալսարանում ստեղծվել է Ֆյոպպլի անվան մեդալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Professorenkatalog der Universität Leipzig (գերմ.) — 2006.
- ↑ 2,0 2,1 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Deutsche Nationalbibliothek Record #11663510X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Burschenschafter-Stammrolle (գերմ.): Verzeichnis der Mitglieder der Deutschen Burschenschaft nach dem Stande vom Sommer-Semester 1934 — B: Willy Nolte, 1934.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ Օտտո Ֆյոպպլ» հոդվածին։ |
|
- Հունվարի 25 ծնունդներ
- 1854 ծնունդներ
- Հոկտեմբերի 12 մահեր
- 1924 մահեր
- Օգոստոսի 12 մահեր
- Գերմանիայում մահացածներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 25 ծնունդներ
- Օգոստոսի 12 ծնունդներ
- Գերմանացի ճարտարագետներ
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի ֆիզիկոսներ
- Գերմանացի ուսուցիչներ