Ավգուստ Օտտո Ֆյոպպլ
| Ավգուստ Օտտո Ֆյոպպլ գերմ.՝ August Otto Föppl | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 25, 1854[1][2][3][…] |
| Ծննդավայր | Groß-Umstadt[4] |
| Մահացել է | հոկտեմբերի 12, 1924 (70 տարեկան) կամ օգոստոսի 12, 1924[4] (70 տարեկան) |
| Մահվան վայր | Ammerland District, Գերմանիա[4] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Դարմշտադտի տեխնիկական համալսարան, Լայպցիգի համալսարան[5] և Մյունխենի տեխնիկական համալսարան[5] |
| Մասնագիտություն | ճարտարագետ, համալսարանի դասախոս, ֆիզիկոս և մեխանիկ |
| Աշխատատու | Մյունխենի տեխնիկական համալսարան և Լայպցիգի համալսարան |
| Անդամություն | Բավարիական գիտությունների ակադեմիա, Alte Darmstädter Burschenschaft Germania?[6], Q1166461? և VDI Verein Deutscher Ingenieure e. V.? |
Ավգուստ Օտտո Ֆյոպպլ (գերմաներեն.՝ August Otto Föppl, հունվարի 25, 1854[1][2][3][…], Groß-Umstadt[4] - հոկտեմբերի 12, 1924 կամ օգոստոսի 12, 1924[4], Ammerland District, Գերմանիա[4] ), գերմանացի գիտնական մեխանիկայի ոլորտում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է բժշկի ընտանիքում։ Ավարտել է Դարմշտադտի վարժարանը։
1869 թվականից սովորել է Դարմշտադտի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա Շտուտգարտի պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ նա լսել է Կ.Օ. Մորայի դասախոսությունները։
Աշխատել է որպես ինժեներ, ուսուցիչ, 1894 թվականից մինչև 1921 թվականը եղել է Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցի պրոֆեսոր (այժմ՝ Մյունխենի տեխնիկական համալսարան), 1921 թվականից՝ վաստակավոր պրոֆեսոր։
Նախագծել է Լայպցիգի շուկայի շենքը։
Գիտական հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվածքային մեխանիկայի ոլորտում զգալի ներդրում է ունեցել տարածական ֆերմաների, մասնավորապես՝ ցանցավոր կառուցվածքների տեսության մեջ։ Նա ուսումնասիրել է սթրեսի համակենտրոնացման երևույթը և մշակել է կոր բարերի ճկման տեսությունը։ Էլաստիկ թիթեղների մեծ շեղման համար հավասարումը կոչվում է Ֆյոպպլի հավասարում` Կարմանի ֆոն։
Նա ստեղծել է գիտական դպրոց, նրա սաներն էին՝ Լյուդվիգ Ֆյոպպլը, Թեոդոր ֆոն Կարմանը, Լյուդվիգ Պրանդթլը, Ստեփան Տիմոշենկոն։
1894 թվականին նա հրատարակել է գիրք՝ Մաքսվելի էլեկտրականության տեսության ներածություն (գերմաներեն՝ Einführung in die Maxwellsche Theorie der Elektrizität (Leipzig 1894)), որի ընթերցումը որոշ ազդեցություն է ունեցել Այնշտայնի առաջին գործերում` հարաբերականության հատուկ տեսության վրա։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնությունից ունեցել է երկու դուստր՝ Գերտրուդը և Էլզան, և երկու որդի՝ Օտտոն և Լյուդվիգը։
Ֆյոպպլի լավագույն աշակերտներից մեկը՝ Պրանդտը, դառնալով 34 տարեկան, որոշեց, որ ժամանակն է ամուսնանալու։ Նա դիմել է իր գիտական ղեկավարին՝ Օգոստոս Ֆյոպպլին, խնդրելով իր դստեր ձեռքը ու սիրտը։ Սակայն նա մոռացավ ճշտել, թե դուստրերից որի՞ մասին է խոսքը։ Ֆյոպպլը և նրա կինը՝ Էմիլիան, իրենք են որոշում կայացրել և նրա փոխարեն տվել են իրենց ավագ դստերը՝ Գերտրուդային։ Ամուսնությունը երջանիկ էր, երկար ու ամուր։ Ֆյոպպպլի երկրորդ փեսան Հանս Թոման է՝ գերմանացի հայտնի նկարիչ և գծանկարիչ։
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին Մյունխենի տեխնիկական համալսարանում ստեղծվել է Ֆյոպպլի անվան մեդալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Professorenkatalog der Universität Leipzig (գերմ.) — 2006.
- 1 2 Structurae — Ratingen: 1998.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 5 6 Deutsche Nationalbibliothek Record #11663510X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Burschenschafter-Stammrolle (գերմ.): Verzeichnis der Mitglieder der Deutschen Burschenschaft nach dem Stande vom Sommer-Semester 1934 — B: Willy Nolte, 1934.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ Օտտո Ֆյոպպլ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունվարի 25 ծնունդներ
- 1854 ծնունդներ
- Հոկտեմբերի 12 մահեր
- 1924 մահեր
- Օգոստոսի 12 մահեր
- Գերմանիայում մահացածներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 25 ծնունդներ
- Օգոստոսի 12 ծնունդներ
- Գերմանացի ճարտարագետներ
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի ֆիզիկոսներ
- Գերմանացի ուսուցիչներ