Ավգուստ Վիլհելմ Հուպել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավգուստ Վիլհելմ Հուպել
գերմ.՝ August Wilhelm Hupel
Ծնվել էփետրվարի 25, 1737(1737-02-25)[1]
Buttelstedt, Am Ettersberg, Weimarer Land, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էհունվարի 18, 1819(1819-01-18) (81 տարեկան)
Պաիդե, Էստոնիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունլեզվաբան, գրող և լրագրող
Գործունեության ոլորտլեզվաբանություն[2] և ժուռնալիստիկա[2]
Ալմա մատերԵնայի համալսարան
Տիրապետում է լեզուներինէստոներեն[2] և գերմաներեն[1][2]
 August Wilhelm Hupel Վիքիպահեստում

Ավգուստ Վիլհելմ Հուպել (գերմ.՝ August Wilhelm Hupel, 25 փետրվարի, 1737, Բուտելշտեդտ, Գերմանիա - 7 փետրվարի, 1819, Պաիդե, Յարվամաա, Էստոնիա), գերմանացի և էստոնացի հրապարակախոս, բանասեր, հրատարակիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավգուստ Վիլհելմ Հուպելը ծնվել է 1737 թվականի փետրվարի 25-ին Սաքսոնիայում։ Վեյմարում Ավգուստ Վիլհելմ Հուպելը սովորել է գիմնազիայում, այնուհետև ուսումը շարունակել է Ենայի համալսարանում։ 1757 թվականին մեկնել է Ռիգա, իսկ 1758 թվականից որպես քահանա ծառայել է Էստյանդիայում (հիմնականում Օբերպալենում

Ավգուստ Վիլհելմ Հուպելի հիմնական աշխատությունը՝ «Էստոներենի քերականություն» (գերմ.՝ Ehstnische Sprachlehre, 1780), որում ներառված էին նաև Յոհան Քրիստոֆ Կլարեի աշխատանքները։ Սակայն նա հիմնականում գրել է գերմաներեն։ Գերմաներեն է հրատարակվել նաև Ավգուստ Վիլհելմ Հուպելի հրատարակած «Nordische Miscellaneen» (1781-1798, 1792 թվականից հրատարակվել է «Neue Nordische Miscellaneen» վերնագրով) ամսագիրը, որ հրատարակությունը դադարեցվել է գրաքննական սահմանափակումների պատճառով (լույս են տեսել 46 համարներ)։

Հուպելի՝ որպես ժողովրդագրի գործունեությունն սկսվել է «Տեղագրական նորություններ Լիֆլյանդիայից ու Էստլյանդիայից» (գերմ.՝ Topographische Nachrichten von Lief- und Ehstland, 1777) գրքով։ «Ռուսական պետականության վիճակագրական հետազոտությունների փորձը» (գերմ.՝ Versuch die Staatsverfassung des Russischen Reichs darzustellen, 1793) գրքում Հուպելը բանավիճում է XVIII դարի ռուս վիճակագիր Իվան Գերմանի հետ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Индрек Юрьё. Liivimaa valgustaja A. W. Hupel 1737—1819 (Лифляндский просветитель А. В. Хупель 1737—1819). Таллин: Госархив Эстонии, 2004. ISBN 9985951018 (էստոներեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ Վիլհելմ Հուպել» հոդվածին։