Ասորատյացություն
Ասորատյացությունը, որը նաև հայտնի է որպես հակասորականություն և ասորոֆոբիա, բացասական զգացմունքների, հակակրանքների, վախերի, զզվանքի, ռասիզմի, ծաղրի և բազմազան սպեկտր է Ասորիների, Ասորեստանի և Ասորական մշակույթի նկատմամբ։ Հակաասորական տրամադրությունները մեծապես սնվում են Հակաքրիստոնեական տրամադրություններով, և շատ հազվադեպ՝ հենց իրենց էթնիկ պատկանելության համար։
Իրան
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականի հոկտեմբերին օսմանները սկսեցին պարսկական արշավանքը՝ ավելի շատ հողեր գրավելու ակնկալիքով։ Ասորիները՝ Աղա Պետրոսի գլխավորությամբ, նրանց հետ դիմադրեցին մինչև 1918 թվականի հունիսը, սակայն մինչև 100,000 ասորիներ լքեցին Պարսկաստանը 1918 թվականին, որոնց մոտ կեսը մահացավ թուրքերի և քրդերի ջարդերից, սովից կամ հիվանդություններից։ Ասորի հոգևորականների և ազդեցիկ առաջնորդների մոտ 80 տոկոսը զոհվել էր[1]։
Ուրմիա քաղաքը, նրա շրջակայքը և մոտ 200 գյուղ ավերվել են, 200,000 ասորիներ են սպանվել և հարյուր հազարավոր ասորիներ սովամահ են եղել աքսորում։ Associated Press-ը հայտնել է, որ Ուրմիայի շրջակայքում «թուրքական կանոնավոր զորքերը և քրդերը հալածում և կոտորում են ասորի քրիստոնյաներին»։ Զոհերի թվում էին Ուրմիայի մոտ 800 կոտորվածները և 2000 հիվանդություններից մահացածները։ Երկու հարյուր ասորիներ այրվել են եկեղեցու ներսում, իսկ ռուսները Ուրմիայի մերձակայքում գտնվող Հաֆդեվան գյուղում հայտնաբերել են սպանվածների ավելի քան 700 դիակներ՝ «հիմնականում մերկ և անդամահատված», ոմանք՝ հրազենային վնասվածքներով, մյուսները՝ գլխատված, իսկ մյուսները՝ կտրատված կտորների։ The New York Times ամսագիրը հոկտեմբերի 11-ին հաղորդում է, որ 12000 ասորի քրիստոնյա մահացել է ջարդերի ընթացքում, սովից կամ հիվանդություններից։ Յոթ տարեկանից սկսված հազարավոր աղջիկներ բռնաբարվել են սեռական ոտնձգությունների ժամանակ կամ բռնի կերպով իսլամ ընդունել։ Քրիստոնեական գյուղերը ավերվել էին, և այդ քրիստոնեական գյուղերի երեք քառորդը ամբողջությամբ այրվել էր[2]։
Իրաք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնյա քահանաները գլխավոր թիրախներն էին։ Ութ ասորի քահանա սպանվել են կոտորածի ժամանակ, որոնցից մեկը գլխատվել է, մեկ ուրիշը ողջ-ողջ այրվել[3]։ Դեռևս Դուխոկ քաղաքում 600 ասորիներ սպանվեցին Սիդկիի մարդկանց կողմից[4]։ Ի վերջո, շուրջ 65 ասորական գյուղ թիրախ են դարձել Մոսուլի և Դոհուկի շրջաններում[5][6][7][8]։ Սիմելեի կոտորածը հաճախ դիտվում է որպես Ասորիների ցեղասպանություն փուլ, որը սկսվել է 1914 թվականի օգոստոսին՝ Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերին։ Այսօր այդ գյուղերի մեծ մասը քրդաբնակ է։ Հիմնական արշավը տևեց մինչև օգոստոսի 16-ը, սակայն մինչև ամսվա վերջ հաղորդվում էր ասորիների վրա բռնի արշավանքների մասին։ Քարոզարշավից հետո Բաքր Սիդքին հրավիրվել է Բաղդադ հաղթական հանրահավաքի[9]։ Արշավի արդյունքում Իրաքի ասորի բնակչության մեկ երրորդը գաղթեց Սիրիա[10]։
2003թ Իրաքի ներխուժուման և Սադամ Հուսեյնի տապալումից հետո ասորիները դարձան իսլամիստական բռնության զոհը։ 2003-2013 թվականների ընթացքում աճում էին ասորիների եկեղեցու վրա հարձակումները, գլխատումները և ռմբակոծությունները[11]։
Մոսուլի անկումից հետո ԴԱԻՇ-ը քաղաքում ապրող ասորի քրիստոնյաներից պահանջեց ընդունել իսլամ, վճարել ջիզիահ, այլապես մահապատժի կենթարկվեն 2014 թվականի հուլիսի 19-ին[12][13][14][15]։ ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին նշել է, որ քրիստոնյաները, ովքեր չեն համաձայնում հետևել այդ պայմաններին, պետք է «հեռանան Իսլամական խալիֆայության սահմաններից» սահմանված ժամկետում։ Սա հանգեցրեց ամբողջական Ասորիների արտաքսումը Մոսուլից՝ նշանավորելով քրիստոնեական շարունակական ներկայության 1800 տարվա ավարտը[16]։ Մոսուլում մոտ 2 հազար տարվա ընթացքում առաջին անգամ եկեղեցական պատարագ չի մատուցվել[17]։
Սիրիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի փետրվարի 23-ին ԴԱԻՇ-ի կողմից առևանգվել են 150 ասորիներ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Տելլ Տամերի մոտ գտնվող գյուղերից[18][19]։ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Խաբուր գետի ափին գտնվող ասորական քրիստոնեական գյուղատնտեսական գյուղերում 253 մարդ, որոնցից 51-ը երեխաներ էին, և նրանցից 84-ը կանայք, ասվում էր, որ ԴԱԻՇ-ը պահանջում է 22 միլիոն դոլար (կամ մոտավորապես 100,000 դոլար մեկ անձի համար) նրանց ազատ արձակելու համար[20]։ 2015 թվականի հոկտեմբերի 8-ին ԴԱԻՇ-ը հրապարակեց տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են սպանվում Խաբուրում առևանգված ասորիներից երեքը։ Հաղորդվել է, որ առևանգված 253 ասորիներից 202-ը դեռ գերության մեջ էին, որոնցից յուրաքանչյուրի համար 100.000 դոլար փրկագին էր պահանջվում[21]։ Հոկտեմբերի 25-ին հարյուրավոր խաղաղ բնակիչներ փաստացի թակարդի մեջ էին հայտնվել Սադադ քաղաքում, արքեպիսկոպոս Սիլվանոս Ալ-Նեմեհն հայտնում էր, որ իրավիճակը սարսափելի է, և որ իրենք վախենում են կոտորածից[22]։ Նաև ընդդիմադիր մարտիկները մտել են Մար Թեոդոր եկեղեցի՝ վնասելով այն և գողանալով եկեղեցուն պատկանող իրերը[23]։ Կռիվների ընթացքում սպանվել են ավելի քան 100 զինվորներ և 100 ապստամբներ, այդ թվում՝ 80 ջիհադիստներ ԴԱԻՇ-ից և ալ-Նուսրայից։ Զոհվածների թվում են նաև օտարերկրյա ապստամբ մարտիկներ[24]։ Ապստամբները նահանջեցին շրջակա գյուղատնտեսական հողատարածքներ, և շաուրնակում էին հետապնդվել զինվորականների կողմից։ Կառավարական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ գրոհայինները վանդալիզմի են ենթարկել Սադադի Սուրբ Թեոդոր եկեղեցին և նրա ենթակառուցվածքների մեծ մասը[25]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Baumer, Church of the East, at 263
- ↑ «Turkish Horrors in Persia». New York Times. 1915 թ․ հոկտեմբերի 11. էջ 4. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Genocides Against the Assyrian Nation». Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
- ↑ «International Journal of Middle East Studies, "The Assyrian Affair of 1933", by Khaldun S. Husry, 1974».
- ↑ "Modern Aramaic Dictionary & Phrasebook" By Nicholas Awde. Page 11.
- ↑ «The Fate Of Assyrian Villages Annexed To Today's Dohuk Governorate In Iraq And The Conditions In These Villages Following The Establishment Of The Iraqi State In 1921». Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
- ↑ International Federation for Human Rights — "Displaced persons in Iraqi Kurdistan and Iraqi refugees in Iran", 2003.
- ↑ "The Origins and Developments of Assyrian Nationalism", Committee on International Relations Of the University of Chicago, by Robert DeKelaita (PDF)
- ↑ Stafford, R. S. (1934). «Iraq and the Problem of the Assyrians». International Affairs. 13 (2): 159–185. doi:10.2307/2603135. JSTOR 2603135 – via JSTOR.
- ↑ McCarthy, Justin (2001 թ․ փետրվարի 2). The Ottoman Peoples and the End of Empire. ISBN 9780340706572. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Iraq arrests 12 over church siege». BBC News (բրիտանական անգլերեն). 2010 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «BBC News - Iraqi Christians flee after Isis issue Mosul ultimatum». BBC News. 2014 թ․ հուլիսի 18. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ van Tets, Fernande (2014 թ․ օգոստոսի 7). «Isis takes Iraq's largest Christian town as residents told – 'leave, convert or die'». The Independent. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Jadallah, Ahmed (2014 թ․ հուլիսի 18). «Convert, pay tax, or die, Islamic State warns Christians». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015-01-05-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Convert, pay tax, or die, Islamic State warns Christians». Reuters. 2014 թ․ հուլիսի 18. «It said that Islamic State leader Abu Bakr al-Baghdadi, whom the group has now named Caliph Ibrahim, had set a Saturday deadline for Christians who did not want to stay and live under those terms to "leave the borders of the Islamic Caliphate". "After this date, there is nothing between us and them but the sword," it said.»
- ↑ «For the first time in 1,800 years, no Masses said in Mosul». Catholicworldreport.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Iraqi Christian church burnings confirmed by EU delegation». Iraq news, the latest Iraq news. 2014 թ․ հունիսի 16. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Al-Khalidi, Suleiman; Holmes, Oliver (2015 թ․ փետրվարի 23). Heneghan, Tom (ed.). «Islamic State in Syria abducts at least 150 Christians». Reuters. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Islamic State 'abducts dozens of Christians in Syria'». BBC. 2015 թ․ փետրվարի 23. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Fernandez, Alberto M. (2015 թ․ հունիսի 16). «The "Sayfo" Continues Responding to Global Christian Persecution». Berkeley Center Cornerstone. Georgetown University Religious Freedom Project. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Isis appears to have killed three Christian hostages in Syria». The Guardian. 2015 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Syria says more than 40 rebels killed east of Damascus». Los Angeles Times. 2013 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Syria: Opposition Abuses During Ground Offensive». 2013 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «About 50 martyrs in the town is about Christianity». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Syrian troops retake Christian town from jihadists». The Daily Star Newspaper - Lebanon. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.