Ասլը Էրդողան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասլը Էրդողան
թուրքերեն՝ Aslı Erdoğan
Ծնվել էմարտի 8, 1967(1967-03-08)[1][2] (57 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մասնագիտությունգրող, իրավապաշտպան, ֆիզիկոս և սյունակագիր
Լեզութուրքերեն
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունԲոսֆորի համալսարան և Ռոբերթ քոլեջ
Ուշագրավ աշխատանքներKirmizi Pelerinli Kent?
Պարգևներ
Կայքaslierdogan.com
 Aslı Erdoğan Վիքիպահեստում

Ասլը Էրդողան (թուրքերեն՝ Aslı Erdoğan, մարտի 8, 1967(1967-03-08)[1][2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, իրավապաշտպան, Özgür Gündem օրաթերթի ներկայիս և Radikal թերթի նախկին սյունակագիր։ Նրա երկրորդ վեպը թարգմանվել է նաև անգլերեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ստամբուլում։ 1983 թվականին ավարտել է Ռոբերտ քոլեջում, իսկ 1988 թվականին ավարտել է Բոսֆորի համալսարանը։ 1991- 2003 թվականներին աշխատել է ՑԵՌՆ-ում։ Էրդողանը Բոսֆորի համալսարանում ստացել է ճշգրիտ գիտությունների մագիստրոսի կոչում։ Այնուհետ Ասլը Էրդողանը զբաղվել է ֆիզիկայով Ռիո դե Ժանեյրոում, իսկ 1996 թվականին վերադարձել է Թուրքիա և զբաղվել գրական աշխատանքով։

Ասլը Էրդողանի առաջին ստեղծագործությունը՝ «Հրաժեշտի վերջին գրառումը» 1990 թվականին զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ Յունուս Նադիի գրական մրցույթի ժամանակ։ Իր առաջին վեպը՝ «Քաբուք ադամը» տպագրվել է 1994 թվականին, իսկ 1996 թվականին տպագրել է «Mucizevi Mandarin» ստեղծագործությունների ժողովածուն։

1998- 2000 թվականներին Էրդողանը անդամակցել է բանտում նստած գրողների ակումբի անդամ։ 1998 թվականից դարձել է «Radikal» թերթի սյունակագիր[8]։

2011 թվականից եղել է «Özgür Gündem» թերթի սյունակագիր, որտեղ հիմնականում գրել է կանանց դեմ բռնությունների, բանտարկյալների և քրդերի իրավունքների մասին[9]։

Էրդողանի ստեղծագործությունների մեծ մասը թարգմանվել են ֆրանսերեն[10]։ Ասլը Էրդողանի որոշ ստեղծագործություններ թարգմանվել են նաև բոսնիերեն, դանիերեն, բուլղարերեն, ֆլամանդերեն, գերմաներեն, շվեդերեն, հոլանդերեն և հայերեն[8][11]։

Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին հեղաշրջման փորձից «Özgür Gündem» օրաթերթը մեղադրվեց Ֆեթուլլահ Գյուլենի հետ ունեցած կապերի մեջ և նույն տարվա օգոստոսին այն փակվել է։ Արդյունքում օրաթերթի 20 աշխատակիցներ ձերբակալվել է։ Մի մասը ազատ է արձակվել, բայց չորսի նկատմամբ, այդ թվում նաև Ասլը Էրդողանը, մեղադրանք է առաջադրվել[9]։ Նրան մեղադրել են Քրդական բանվորական կուսակցության հետ կապերի մեջ։ Վերջինս Թուրքիայում համարվում է որպես ահաբեկչական կազմակերպություն[12]։

«Ջումհուրիյեթ» օրաթերթին տված հարցազրույցի մեջ Ասլը Էրդողանը, ով տառապում է շաքարային դիաբետով, ասթմայով և թոքերի քրոնիկ հիվանդությամբ, հայտարարել է, որ նա չի ստանում անհրաժեշտ դեղորայքը[13][14]։

2016 թվականի նոյեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ ֆրանսիացի մի շարք գրողներ կոչով դիմել են ֆրանսիական իշխանություններին՝ օգնելու ազատ արձակելու Ասլը Էրդողանին և Նեջմիե Ալփային։ Անիես Դեզերթը կոչով դիմել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին[10]։

2016 թվականի դեկտեմբերի 30-ին Ասլը Էրդողանը ճանաչվել է անմեղ՝ ազատ արձակվելով «Özgür Gündem»-ի ևս երկու աշխատակիցներ՝ Նեջմիե Ալփայի և Կայե Զանայի հետ միասին 30 декабря 2016 года Аслы Эрдоган была признана невиновной и выпущена из тюрьмы вместе с двумя другими бывшими сотрудниками «Özgür Gündem» Неджмие Алпай и Каей Заной[12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. TucholskyprisetSwedish PEN Club.
  4. https://www.nzz.ch/international/bruno-kreisky-preis-tuerkische-autorin-asli-erdogan-ausgezeichnet-ld.138989
  5. Aslı Erdogan erhält den Erich-Maria-Remarque-Friedenspreis 2017
  6. https://www.theodor-heuss-stiftung.de/das-archiv/
  7. https://www.deutschlandfunkkultur.de/leipziger-preis-fuer-pressefreiheit-an-yuecel-und-erdogan.265.de.html?drn:news_id=765402
  8. 8,0 8,1 Krakow Is a Shelter for a New ICORN Fellow, Aslı Erdoğan
  9. 9,0 9,1 Глава Союза журналистов Турции: «Перед судом предстала журналистика»
  10. 10,0 10,1 Французские писатели потребовали освободить Аслы Эрдоган
  11. «Aslı Erdoğan». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  12. 12,0 12,1 Asli Erdogan and two others released from jail
  13. «Turkey: Serious concerns for health of writer Asli Erdogan, denied water & medication». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  14. «Turkey: Writer & human rights activist Asli Erdogan, held on terror charges». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասլը Էրդողան» հոդվածին։