Ասլը Էրդողան
Ասլը Էրդողան թուրքերեն՝ Aslı Erdoğan | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 8, 1967[1][2] (58 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Մասնագիտություն | գրող, իրավապաշտպան, ֆիզիկոս և սյունակագիր |
Լեզու | թուրքերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բոսֆորի համալսարան և Ռոբերթ քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | Kirmizi Pelerinli Kent? |
Պարգևներ | |
Կայք | aslierdogan.net |
![]() |
Ասլը Էրդողան (թուրքերեն՝ Aslı Erdoğan, մարտի 8, 1967[1][2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, իրավապաշտպան, Özgür Gündem օրաթերթի ներկայիս և Radikal թերթի նախկին սյունակագիր։ Նրա երկրորդ վեպը թարգմանվել է նաև անգլերեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ստամբուլում։ 1983 թվականին ավարտել է Ռոբերտ քոլեջում, իսկ 1988 թվականին ավարտել է Բոսֆորի համալսարանը։ 1991- 2003 թվականներին աշխատել է ՑԵՌՆ-ում։ Էրդողանը Բոսֆորի համալսարանում ստացել է ճշգրիտ գիտությունների մագիստրոսի կոչում։ Այնուհետ Ասլը Էրդողանը զբաղվել է ֆիզիկայով Ռիո դե Ժանեյրոում, իսկ 1996 թվականին վերադարձել է Թուրքիա և զբաղվել գրական աշխատանքով։
Ասլը Էրդողանի առաջին ստեղծագործությունը՝ «Հրաժեշտի վերջին գրառումը» 1990 թվականին զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ Յունուս Նադիի գրական մրցույթի ժամանակ։ Իր առաջին վեպը՝ «Քաբուք ադամը» տպագրվել է 1994 թվականին, իսկ 1996 թվականին տպագրել է «Mucizevi Mandarin» ստեղծագործությունների ժողովածուն։
1998- 2000 թվականներին Էրդողանը անդամակցել է բանտում նստած գրողների ակումբի անդամ։ 1998 թվականից դարձել է «Radikal» թերթի սյունակագիր[9]։
2011 թվականից եղել է «Özgür Gündem» թերթի սյունակագիր, որտեղ հիմնականում գրել է կանանց դեմ բռնությունների, բանտարկյալների և քրդերի իրավունքների մասին[10]։
Էրդողանի ստեղծագործությունների մեծ մասը թարգմանվել են ֆրանսերեն[11]։ Ասլը Էրդողանի որոշ ստեղծագործություններ թարգմանվել են նաև բոսնիերեն, դանիերեն, բուլղարերեն, ֆլամանդերեն, գերմաներեն, շվեդերեն, հոլանդերեն և հայերեն[9][12]։
Ձերբակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին հեղաշրջման փորձից «Özgür Gündem» օրաթերթը մեղադրվեց Ֆեթուլլահ Գյուլենի հետ ունեցած կապերի մեջ և նույն տարվա օգոստոսին այն փակվել է։ Արդյունքում օրաթերթի 20 աշխատակիցներ ձերբակալվել է։ Մի մասը ազատ է արձակվել, բայց չորսի նկատմամբ, այդ թվում նաև Ասլը Էրդողանը, մեղադրանք է առաջադրվել[10]։ Նրան մեղադրել են Քրդական բանվորական կուսակցության հետ կապերի մեջ։ Վերջինս Թուրքիայում համարվում է որպես ահաբեկչական կազմակերպություն[13]։
«Ջումհուրիյեթ» օրաթերթին տված հարցազրույցի մեջ Ասլը Էրդողանը, ով տառապում է շաքարային դիաբետով, ասթմայով և թոքերի քրոնիկ հիվանդությամբ, հայտարարել է, որ նա չի ստանում անհրաժեշտ դեղորայքը[14][15]։
2016 թվականի նոյեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ ֆրանսիացի մի շարք գրողներ կոչով դիմել են ֆրանսիական իշխանություններին՝ օգնելու ազատ արձակելու Ասլը Էրդողանին և Նեջմիե Ալփային։ Անիես Դեզերթը կոչով դիմել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին[11]։
2016 թվականի դեկտեմբերի 30-ին Ասլը Էրդողանը ճանաչվել է անմեղ՝ ազատ արձակվելով «Özgür Gündem»-ի ևս երկու աշխատակիցներ՝ Նեջմիե Ալփայի և Կայե Զանայի հետ միասին[13]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Tucholskypriset — Swedish PEN Club.
- ↑ https://www.nzz.ch/international/bruno-kreisky-preis-tuerkische-autorin-asli-erdogan-ausgezeichnet-ld.138989
- ↑ Aslı Erdogan erhält den Erich-Maria-Remarque-Friedenspreis 2017
- ↑ https://www.theodor-heuss-stiftung.de/das-archiv/
- ↑ http://alexandraoury.com/2019/12/stephen-murray-docteur-honoris-causa-de-l-universite-de-picardie-jules-verne.html
- ↑ https://www.deutschlandfunkkultur.de/leipziger-preis-fuer-pressefreiheit-an-yuecel-und-erdogan.265.de.html?drn:news_id=765402
- ↑ 9,0 9,1 Krakow Is a Shelter for a New ICORN Fellow, Aslı Erdoğan
- ↑ 10,0 10,1 Глава Союза журналистов Турции: «Перед судом предстала журналистика»
- ↑ 11,0 11,1 Французские писатели потребовали освободить Аслы Эрдоган
- ↑ «Aslı Erdoğan». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ 13,0 13,1 Asli Erdogan and two others released from jail
- ↑ «Turkey: Serious concerns for health of writer Asli Erdogan, denied water & medication». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Turkey: Writer & human rights activist Asli Erdogan, held on terror charges». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասլը Էրդողան» հոդվածին։ |
|
- Մարտի 8 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Ռոբերտ քոլեջի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Անձինք:Ստամբուլ
- Թուրք գրողներ
- Թուրք լրագրողներ
- Թուրք կին գրողներ
- Թուրք սյունակագիրներ
- Թուրք վիպասաններ
- Թուրք ֆիզիկոսներ
- Մարդու իրավունքների թուրք ակտիվիստներ
- Ստամբուլում ծնված գրողներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով