Ասենի ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | ամրոց և ավերակներ |
Տեղագրություն | Պլովդիվ, Բուլղարիա |
Վարչական միավոր | Պլովդիվի մարզ |
Երկիր | Բուլղարիա |
Ընթացիկ վիճակ | ավերված |
Ճակատամարտեր | Բյուզանդա-բուլղարական պատերազմներ |
41°59′12″ հս․ լ. 24°52′24″ ավ. ե.HGЯO | |
Asen's Fortress Վիքիպահեստում |
Ասենի ամրոց (բուլղար․՝ Асенова крепост, որոշ հետազոտողներ այն անվանում են նաև Պետրիչ), միջնադարյան ամրոց Բուլղարիայի Ռոդոպյան լեռներում, Ասենովգրադ քաղաքից 2-3 կմ հարավ, Ասենիցա գետի ձախափնյա ժառյոտ լեռնակատարին՝ ծովի մակարդակից 279 մետր բարձրության վրա[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հնագիտական գտածոները թվագրվում են թրակիացիների ժամանակաշրջանին։ Ամրոցի տարածքը բնակեցված է եղել հին հռոմեական և վաղ բյուզանդական ժամանակաշրջաններում։ Ամրոցը կարևորություն է ստացել միջնադարում։ Ամրոցի մասին առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում Բաչկովյան վանական համալիրի օրենսդրական ակտերում որպես «Պետրիչ»։ Ամրոցը գրավվել է Երրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ։
13-րդ դարում այն վերանորոգվել է (առավել ճշգրիտ՝ 1231) բուլղարացի ցար Իվան Ասեն II օրոք և լատինական արշավանքների ժամանակ ծառայել է որպես ամրաշինություն, ինչը վկայում է պատի վրա պահպանված 8 տողանոց արձանագրությունը։ Պարսպապատերի հիմքերը (արտաքին պատը՝ 2,9 մետր պահպանվել է մինչև 3 մետր, նախապես եղել է 9-12 մետր), ֆեոդալական ամրոցը, 30 սենյակներն ու 3 ջրային պահոցները պեղվել են այս ժամանակահատվածում։
Ասենի ամրոցի ամենալավ պահպանված հատվածն Սուրբ Աստվածամոր եկեղեցին է, որը թվագրվում է 12-13-րդ դարեր։ Այն երկհարկանի խաչագմբեթ միանավ կառույց է լայն նարտեքսով և մեծ եռանկյուն աշտարակով, որտեղ աչքի են ընկնում 14-րդ դարի որմնանկարներ։ Եկեղեցու պահպանման և մասնակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 1991 թվականին (ամբողջ ամրոցը ավերվել է 14-րդ դարում և միայն եկեղեցին է, որ իր նախնական տեսքով կանգուն է մնացել) և գտնվում է Բուլղարական ուղղափառ եկեղեցու տնօրինության ներքո։
Իվան Ասեն II-ի մահից հետո բյուզանդացիները գրավում են ամրոցը, սակայն այն բուլղարական տիրապետության ներքո է հայտնվում Իվան Ալեքսանդրի օրոք 1344 թվականին։ Օսմանյան Բուլղարիայի օրոք ամրոցը նվաճվել և ավերվել է։
Ասենոգրադ քաղաքն իր անվանումն ստացել է այս ամրոցից (նախկինում կոչվել է Ստանիմակա)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մասունքներ պատերից
-
Եկեղեցու արտաքին տեսքը
-
Եկեղեցու աբսիդ տեսքը
-
Եկեղեցին ամրոցի աշտարակի ավերակների մոտից
-
Ամրոցի հատակագիծը
-
Ասենն ամրոցը դեպի ամրոց տանող ճանապարհից
-
Իվան Ասեն II մակագրությունն ամրոցի պատին
-
Ամրոցը 1928 թվականին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Asen's Fortress Elevation and Location». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Крепость на Asenovgrad.info
- Асенова крепость на Asenovgrad Historical Museum website Արխիվացված 2008-06-20 Wayback Machine
- Famous mountain fortresses website
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասենի ամրոց» հոդվածին։ |
|