Ասենի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասենի ամրոց
Асенова крепост
Նկարագրություն
Տեսակամրոց և ավերակներ
ՏեղագրությունՊլովդիվ, Բուլղարիա
Վարչական միավորՊլովդիվի մարզ
ԵրկիրԲուլղարիա
Ընթացիկ վիճակավերված
ՃակատամարտերԲյուզանդա-բուլղարական պատերազմներ
41°59′12″ հս․ լ. 24°52′24″ ավ. ե.HGЯO
Քարտեզ
Քարտեզ
 Asen's Fortress Վիքիպահեստում

Ասենի ամրոց (բուլղար․՝ Асенова крепост, որոշ հետազոտողներ այն անվանում են նաև Պետրիչ), միջնադարյան ամրոց Բուլղարիայի Ռոդոպյան լեռներում, Ասենովգրադ քաղաքից 2-3 կմ հարավ, Ասենիցա գետի ձախափնյա ժառյոտ լեռնակատարին՝ ծովի մակարդակից 279 մետր բարձրության վրա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հնագիտական գտածոները թվագրվում են թրակիացիների ժամանակաշրջանին։ Ամրոցի տարածքը բնակեցված է եղել հին հռոմեական և վաղ բյուզանդական ժամանակաշրջաններում։ Ամրոցը կարևորություն է ստացել միջնադարում։ Ամրոցի մասին առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում Բաչկովյան վանական համալիրի օրենսդրական ակտերում որպես «Պետրիչ»։ Ամրոցը գրավվել է Երրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ։

13-րդ դարում այն վերանորոգվել է (առավել ճշգրիտ՝ 1231) բուլղարացի ցար Իվան Ասեն II օրոք և լատինական արշավանքների ժամանակ ծառայել է որպես ամրաշինություն, ինչը վկայում է պատի վրա պահպանված 8 տողանոց արձանագրությունը։ Պարսպապատերի հիմքերը (արտաքին պատը՝ 2,9 մետր պահպանվել է մինչև 3 մետր, նախապես եղել է 9-12 մետր), ֆեոդալական ամրոցը, 30 սենյակներն ու 3 ջրային պահոցները պեղվել են այս ժամանակահատվածում։

Ասենի ամրոցի ամենալավ պահպանված հատվածն Սուրբ Աստվածամոր եկեղեցին է, որը թվագրվում է 12-13-րդ դարեր։ Այն երկհարկանի խաչագմբեթ միանավ կառույց է լայն նարտեքսով և մեծ եռանկյուն աշտարակով, որտեղ աչքի են ընկնում 14-րդ դարի որմնանկարներ։ Եկեղեցու պահպանման և մասնակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 1991 թվականին (ամբողջ ամրոցը ավերվել է 14-րդ դարում և միայն եկեղեցին է, որ իր նախնական տեսքով կանգուն է մնացել) և գտնվում է Բուլղարական ուղղափառ եկեղեցու տնօրինության ներքո։

Իվան Ասեն II-ի մահից հետո բյուզանդացիները գրավում են ամրոցը, սակայն այն բուլղարական տիրապետության ներքո է հայտնվում Իվան Ալեքսանդրի օրոք 1344 թվականին։ Օսմանյան Բուլղարիայի օրոք ամրոցը նվաճվել և ավերվել է։

Ասենոգրադ քաղաքն իր անվանումն ստացել է այս ամրոցից (նախկինում կոչվել է Ստանիմակա)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Asen's Fortress Elevation and Location». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]