Առևանգված
Առևանգված անգլ.՝ Snatched | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կատակերգական էքշն ֆիլմ և մարտաֆիլմ |
Թվական | մայիսի 12, 2017, հունիսի 15, 2017[1] և մայիսի 11, 2017[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոնաթան Լիվայն |
Պրոդյուսեր | Փիթեր Չերնին և Փոլ Ֆեյգ |
Սցենարի հեղինակ | Քեյթի Դիփոլդ |
Դերակատարներ | Էմի Շումեր, Գոլդի Հոուն, Վանդա Սայքս, Քրիստոֆեր Մելոնի, Այք Բարինհոլց, Ջոան Քյուսաք, Թոմ Բեյթման և Ռենդալ Փարք |
Օպերատոր | Ֆլորիան Բալլհաուս |
Երաժշտություն | Թեոդոր Շապիրո |
Մոնտաժ | Զին Բեյքեր |
Պատմվածքի վայր | Կոլումբիա |
Կինոընկերություն | Chernin Entertainment |
Տևողություն | 97 րոպե |
Բյուջե | 42 000 000 $[3] |
Շահույթ | 60 195 672 $ |
Պաշտոնական կայքէջ |
«Առևանգված» (անգլ.՝ Snatched), ռեժիսոր Ջոնաթան Լիվայնի ամերիկյան կինոկատակերգություն։ Այն մոր և դստեր մասին է, որոնց առևանգում են Հարավային Ամերիկայում հանգստանալու ժամանակ։ Գլխավոր դերակատարներն են Էմի Շումերը և Գոլդի Հոունը։ Պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2017 թվականի մայիսի 12-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմիլի Միդլտոնի կյանքում «սև գիծ» է սկսվել. նրան լքել է ընկերը, ի լրումն դրան՝ ազատել են աշխատանքից։ Չնայած այդ ամենին, նա վճռականորեն մեկնում է Էկվադոր՝ պլանավորված հանգստի։ Նրա նախկին ընկերոջ փոխարեն երկար համոզելուց հետո նրան է միանում մայրը՝ Լինդան։ Սակայն հանգիստը չի հաջողվում. կանանց առևանգում են։ Որպեսզի կենդանի մնան, նրանք պետք է հասկանան, թե ինչքան ամուր է իրենց կապը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էմի Շումեր – Էմիլի Միդլտոն
- Գոլդի Հոուն – Լինդա Միդլտոն
- Այկ Բարինհոլց – Ջեֆրի Միդլտոն
- Վանդա Սայքս – Ռութ
- Ջոան Կյուսակ – Բարբ
- Քրիստոֆեր Մելոնի – Ռոջեր Սիմոնս
- Օսկար Խաենադա – Մորգադո
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի մայիսի 22-ին հայտարարվել է, որ Էմի Շումերը նկարահանվելու է կատակերգական մարտաֆիլմում և քրոջ՝ Կիմ Քարամելի հետ փոխադրում է սցենարը, որը գրել էր Քեթի Դիպոլդը[4]։ Դիպոլդը պատմել է, որ սցենարը գրելու համար իրեն ոգեշնչել են իր և մոր հարաբերությունները[5]։ Որպես ֆիլմի պրոդյուսերներ հանդես են եկել Պոլ Ֆեյգը Feigco Entertainment ընկերությունից և Ջեսսի Հանդերսոնն ու Պիտեր Չերնինը Chernin Entertainment ընկերությունից[4]։ Ամբողջ աշխարհում ֆիլմի տարածման իրավունքը ձեռք է բերել 20th Century Fox ստուդիան[4]։ 2015 թվականի օգոստոսի 18-ին հաղորդվել է, որ Ջոնաթան Լևինը բանակցություններ է վարում ֆիլմի ռեժիսորը լինելու համար[5]։
2016 թվականի փետրվարի 8-ին հայտնի է դարձել, որ Գոլդի Հոունը բանակցություններ է վարում հերոսու մոր դերը կատարելու համար։ Դա նրա առաջին դերն էր 2002 թվականին «Բենգեր քույրիկները» ֆիլմում նկարահանվելուց հետո[6]։ 2016 թվականի մայիսին դերասանական կազմին են միացել Քրիստոֆեր Մելոնին, Այկ Բարինհոլցը, Օսկար Խաենադան և Վանդա Սայքսը[7][8][9]։ Մայիսին ֆիլմն ուներ «Մայր / դուստր» (անգլ.՝ Mother / Daughter) աշխատանքային վերնագիրը[8][9]։
Նկարահանման շրջանն սկսվել է 2016 թվականի հունիսի 15-ին Հավայիում[10] և ավարտվել 2016 թվականի օգոստոսի 12-ին։ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին Էմի Շումերը հաղորդել է, որ ֆիլմն ստացել է «Snatched» անվանումը[11]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է խառն արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում այն 189 գրախոսականների ու 10 հնարավորից 5,1 միջին միավորի հիման վրա ունի 36 % վարկանիշ[12]։ Metacritic կայքում 41 գրախոսականների հիման վրա ֆիլմն ունի 45 միավոր 100 հնարավորից, ինչը համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքներ» կարգավիճակին[13]։ CinemaScore կայքում հանդիսատեսը ֆիլմին տվել է B գնահատական (A+-ից մինչև F սանդղակով)[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=motherdaughter.htm
- ↑ 4,0 4,1 4,2 Kit, Borys (2015 թ․ մայիսի 22). «Amy Schumer to Write, Star in Fox Mother-Daughter Comedy (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
- ↑ 5,0 5,1 Fleming Jr, Mike (2015 թ․ օգոստոսի 18). «Director Jonathan Levine Circles Amy Schumer Mother-Daughter Comedy At Fox». Deadline.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ McNary, Dave (2016 թ․ փետրվարի 8). «Goldie Hawn in Talks to Play Amy Schumer's Mom in Fox Comedy». Variety. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Patten, Dominic (2016 թ․ մայիսի 10). «Amy Schumer's Fox Action/Comedy Adds Christopher Meloni». Deadline.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 8,0 8,1 Hipes, Patrick (2016 թ․ մայիսի 17). «Ike Barinholtz Joins Cast Of Amy Schumer-Goldie Hawn Comedy 'Mother/Daughter'». Deadline.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 9,0 9,1 Patten, Dominic (2016 թ․ մայիսի 18). «Amy Schumer & Goldie Hawn's 'Mother/Daughter' Adds Wanda Sykes». Deadline.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Wednesday, June 15 Filming Locations for Amy Schumer's Untitled Movie, Rizzoli & Isles, Younger, Landline, & more!». OnLocationVacations.com. 2016 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Bacle, Ariana (2016 թ․ դեկտեմբերի 12). «Amy Schumer, Goldie Hawn comedy gets a title». Entertainment Weekly.
- ↑ «Snatched» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Snatched». Metacritic. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Cinemascore». cinemascore.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
|