Առտա Դոբռոշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առտա Դոբռոշի
Ծնվել էհոկտեմբերի 2, 1980(1980-10-02)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՊրիշտինա
Քաղաքացիություն Կոսովո և  Ալբանիա
Մասնագիտությունկինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և ակտիվիստ

Առտա Դոբռոշի (անգլ.՝ Arta Dobroshi, հոկտեմբերի 2, 1980(1980-10-02)[1], Պրիշտինա), կոսովոալբանական դերասանուհի[2]։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առտա Դոբռոշին ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 2-ին Պրիշտինայում։ Տարրական դպրոցում սովորելու ընթացքում զուգահեռաբար ուսանում էր դրամատիկական արվեստ։ Տասնհինգ տարեկան հասակում այցելում է Միացյալ Նահանգներ՝ ուսանողների փախանակման ծրագրով։ Տասնյոթ տարեկան հասակում վերադառնում է հայրենիք։ Այստեղ՝ Գեղարվեստի ակադեմիայում չորս տարի սովորում է դերասանի վարպետություն։ Դերասանուհին պարբերաբար խաղում է նաև թատրոնում։

Կոսովոյում ռազմական գործողությունների ժամանակ Առտան գտնվում էր Մակեդոնիայի Հանրապետությունում, որտեղ օգնում էր ճամբար ստեղծել գաղթականների համար։ 2000 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքում աշխատել է որպես թարգմանչուհի։

2005 թվականին դերասանուհին առաջին անգամ նկարահանվել է կինոնկարում։ 2008 թվականին հայտնիություն է ձեռք բերում շնորհիվ «Լոռնայի լռությունը» ֆիլմում խաղացած դերի[3][4][5][6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 Կախարդական աչք Syri magjik Վիոլա
2008 Պանի Շնայդրովի սուգը Smutek paní Snajdrové Էմմա
2008 Լոռնայի լռությունը Le silence de Lorna Լոռնա
2010 Մանուկը Baby Սառա
2011 Ուշացած ծաղիկներ Late Bloomers Մայա
2012 Երեք աշխարհ Trois mondes Վեռա
2014 Զգույշ, զգույշ Gently, Gently Աննա
2015 Ատիս Atis մայր
2017 Մոլորվածը Stray Գրեյ

Հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Պարգև Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2008 Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ Կնոջ լավագույն դերակատար[7] Լոռնայի լռությունը Առաջադրված
2010 Toronto Film Critics Association Awards Կնոջ լավագույն դերակատար[7] Լոռնայի լռությունը Առաջադրված
2011 24fps International Short Film Festival Լավագույն դերասանուհի style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ
2013 Բեռլինի կինոփառատոն EFP Shooting Star[8][9] style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Актриса Арта Доброши: "Я наложила мораторий на посещение вечеринок"
  3. Grenzgängerin: Die Grenzenlose
  4. Arta Dobroshi Wardrobe Malfunction Reveals A Major Rear View At Cannes
  5. The Silence of Lorna
  6. Arta Dobroshi
  7. 7,0 7,1 2008 The Nominations
  8. «Arta Dobroshi, Republic of Kosovo». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  9. «Dobroshi overwhelms in 'Worlds' perf». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առտա Դոբռոշի» հոդվածին։