Առտա Դոբռոշի
| Ծնվել է | հոկտեմբերի 2, 1979[1] (46 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Պրիշտինա, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և ակտիվիստ |
Առտա Դոբռոշի (անգլ.՝ Arta Dobroshi, հոկտեմբերի 2, 1979[1], Պրիշտինա, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), կոսովոալբանական դերասանուհի[2]։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առտա Դոբռոշին ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 2-ին Պրիշտինայում։ Տարրական դպրոցում սովորելու ընթացքում զուգահեռաբար ուսանում էր դրամատիկական արվեստ։ Տասնհինգ տարեկան հասակում այցելում է Միացյալ Նահանգներ՝ ուսանողների փախանակման ծրագրով։ Տասնյոթ տարեկան հասակում վերադառնում է հայրենիք։ Այստեղ՝ Գեղարվեստի ակադեմիայում չորս տարի սովորում է դերասանի վարպետություն։ Դերասանուհին պարբերաբար խաղում է նաև թատրոնում։
Կոսովոյում ռազմական գործողությունների ժամանակ Առտան գտնվում էր Մակեդոնիայի Հանրապետությունում, որտեղ օգնում էր ճամբար ստեղծել գաղթականների համար։ 2000 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքում աշխատել է որպես թարգմանչուհի։
2005 թվականին դերասանուհին առաջին անգամ նկարահանվել է կինոնկարում։ 2008 թվականին հայտնիություն է ձեռք բերում շնորհիվ «Լոռնայի լռությունը» ֆիլմում խաղացած դերի[3][4][5][6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
|---|---|---|---|
| 2005 | Կախարդական աչք | Syri magjik | Վիոլա |
| 2008 | Պանի Շնայդրովի սուգը | Smutek paní Snajdrové | Էմմա |
| 2008 | Լոռնայի լռությունը | Le silence de Lorna | Լոռնա |
| 2010 | Մանուկը | Baby | Սառա |
| 2011 | Ուշացած ծաղիկներ | Late Bloomers | Մայա |
| 2012 | Երեք աշխարհ | Trois mondes | Վեռա |
| 2014 | Զգույշ, զգույշ | Gently, Gently | Աննա |
| 2015 | Ատիս | Atis | մայր |
| 2017 | Մոլորվածը | Stray | Գրեյ |
Հաղթանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Պարգև | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
|---|---|---|---|---|
| 2008 | Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ | Կնոջ լավագույն դերակատար[7] | Լոռնայի լռությունը | Առաջադրված |
| 2010 | Toronto Film Critics Association Awards | Կնոջ լավագույն դերակատար[7] | Լոռնայի լռությունը | Առաջադրված |
| 2011 | 24fps International Short Film Festival | Լավագույն դերասանուհի | style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |
| 2013 | Բեռլինի կինոփառատոն | EFP Shooting Star[8][9] | style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://web.archive.org/web/20241127201817/https://www.huffpost.com/entry/promising-new-actress-art_b_219936
- ↑ Актриса Арта Доброши: "Я наложила мораторий на посещение вечеринок"
- ↑ Grenzgängerin: Die Grenzenlose
- ↑ Arta Dobroshi Wardrobe Malfunction Reveals A Major Rear View At Cannes
- ↑ The Silence of Lorna
- ↑ Arta Dobroshi
- 1 2 2008 The Nominations
- ↑ «Arta Dobroshi, Republic of Kosovo». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Dobroshi overwhelms in 'Worlds' perf». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առտա Դոբռոշի Internet Movie Database կայքում
- TIME MAGAZINE Interview Արխիվացված 2012-04-30 Wayback Machine
- THE TIMES UK Interview Արխիվացված 2011-06-15 Wayback Machine
- THE TIMES Japan Interview
- Arta Dobroshi, UNDP Kosovo Ambassador Արխիվացված 2011-07-24 Wayback Machine
- Little White Lies Interview
- Cineuropa Interview
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առտա Դոբռոշի» հոդվածին։ |
| ||||||||||||