Անտուանետ Բրաուն Բլեքուել
Անտուանետ Բրաուն Բլեքուել | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1825[1][2][3][…] |
Ծննդավայր | Henrietta, Մոնրո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][3] |
Մահացել է | նոյեմբերի 5, 1921[1][2][5] (96 տարեկան) |
Մահվան վայր | Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | կոնգրեգացիոն եկեղեցի[4] և ունիտարիստություն[4] |
Կրթություն | Օբերլինի քոլեջ[4] |
Երկեր | Սեռերի տարբերությունները բնության մեջ[6] |
Մասնագիտություն | գրող, փիլիսոփա, դասախոս, քահանա և աստվածաբան |
Ամուսին | Սեմյուել Չարլզ Բլեքուել[4] |
Ծնողներ | հայր՝ Joseph Brown, Jr.?[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Antoinette Blackwell Վիքիպահեստում |
Անտուանետ Լուիզա Բրաուն Բլեքուել (անգլ.՝ Antoinette Louisa Brown Blackwell. մայիսի 20, 1825[1][2][3][…], Henrietta, Մոնրո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][3] - նոյեմբերի 5, 1921[1][2][5], Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի հասարակական և կրոնական գործիչ։ Առաջին կինը, ով դարձավ բողոքական հոգևորական։ Կանանց իրավունքների շարժման ակտիվիստ և աբոլիցիոնիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտուանետա Լուիզան ծնվել է 1825 թվականին Ջոզեֆ Բրաունի և Էբի Մորսի ընտանիքում։ Նա յոթ երեխաներից ամենափոքրն էր։ Ինը տարեկան հասակում Անտուանետին ընդունեցին միաբանական Եկեղեցու տեղական մասնաճյուղ։ Դրանից հետո նա սկսեց քարոզներ կարդալ եկեղեցում։ 16 տարեկանում նա սկսեց դասավանդել դպրոցում։
1846 թվականին Բրաունը ընդունվեց Օբերլինի քոլեջ։ Ազատ ժամանակ սովորել է եբրայերեն և հունարեն։ 1847 թվականին ավարտել է գրական կրթությունը։ 1850 թվականին ավարտել է աստվածաբանության դասընթացը[9]։ Համալսարանի աշխատակիցները դեմ էին աստվածաբանության կանանց, բայց թույլ տվեցին նրան հաճախել դասերի։ Այնուամենայնիվ, Բրաունը չի ստացել պաշտոնական ավարտական փաստաթուղթ։
1853 թվականից Բրաունը քահանա էր Նյու Յորք նահանգի միաբանական եկեղեցում։ Այսպիսով, նա դարձավ երկրի առաջին կին հոգևորականը[9]։ 1856 թվականին նա ամուսնացել է աբոլիցիոնիստ Սամուել Չարլզ Բլեքուելի հետ, որը Էլիզաբեթ Բլաքվերի եղբայրն էր։ Ամուսնության ժամանակ ուցել է յոթ երեխա[10]։
Բրաուն Բլեքվելը հանդես է եկել ի պաշտպանություն կանանց իրավունքների և աբոլիցիոնիզմի։ Նա հոդվածներ է գրել սուֆրաժիստական թեմաներով ամսագրի համար[9]։ Հետագայում եղել է միաբանության եկեղեցու հոգևորական։ Հրատարակել է 8 գիրք[10]։
1920 թվականին ընդունվեց ԱՄՆ Սահմանադրության տասնիններորդ փոփոխությունը, որն ամրագրեց կանանց ընտրական իրավունքը։ Բրաուն Բլեքուելն այդ ժամանակ 95 տարեկան էր։ Նա քվեարկեց Ուորեն Հարդինգի օգտին։
Անտուանետա Բրաուն Բլեքուելը մահացել է 1921 թվականին ՝ կյանքի 97-րդ տարում։ 1993 թվականին նա ընդգրկվել է կանանց ազգային փառքի սրահում[10]։
Մատենագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Studies in General Science. New York: G.P. Putnam and Son, 1869.
- The Sexes Throughout Nature. New York: G.P. Putnam and Son, 1875.
- The Physical Basis of Immortality. New York: G.P. Putnam and Son, 1876.
- The Philosophy of Individuality. New York: G.P. Putnam and Son, 1893.
- The Making of the Universe. Boston, Massachusetts: The Gorham press, 1914.
- The Social Side of Mind and Action. New York: The Neale Publishing Company, 1915.
- The Island Neighbors. New York: Harper & Brothers, 1871. (Novel)
- Sea Drift. New York: J.T. White & Co., 1902. (Poetry)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Antoinette_Brown_Blackwell
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 101.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Internet Archive — 1996.
- ↑ 7,0 7,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/antoinette-blackwell/
- ↑ 9,0 9,1 9,2 Antoinette Brown Blackwell(անգլ.) // Энциклопедия Британника. Архивировано из первоисточника 13 Ապրիլի 2021.
- ↑ 10,0 10,1 10,2 «Antoinette Blackwell» (անգլերեն). National Women's Hall of Fame. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուանետ Բրաուն Բլեքուել» հոդվածին։ |
|
- Մայիսի 20 ծնունդներ
- 1825 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Նոյեմբերի 5 մահեր
- 1921 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կին փիլիսոփաներ
- Ամերիկացի գրողներ
- 19-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացիներ
- 19-րդ դարի ամերիկացիներ
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Ամերիկացի ֆեմինիստ գրողներ
- ԱՄՆ-ի կին քաղաքական գործիչներ