Անտոնիո Ստարաբբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիո Ստարաբբա
իտալ.՝ Antonio Starabba di Rudinì
Ծնվել էապրիլի 16, 1839(1839-04-16)[1]
ԾննդավայրՊալերմո, Իտալիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 7, 1908(1908-08-07)[2] (69 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՊալերմոյի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
Զբաղեցրած պաշտոններmayor of Palermo?, Prime Minister of the Kingdom of Italy?, Prime Minister of the Kingdom of Italy?, minister of Interior of the Kingdom of Italy?, minister of Interior of the Kingdom of Italy?, minister of Foreign Affairs of the Kingdom of Italy?, minister of Agriculture, Industry and Trade of the Kingdom of Italy?, minister of Agriculture, Industry and Trade of the Kingdom of Italy?, minister of Justice of the Kingdom of Italy?, minister of the Navy of the Kingdom of Italy?, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, prefect of Palermo? և prefect of Naples?
ԿուսակցությունՊատմական աջեր
ԵրեխաներAlessandra Carlotti di Rudinì?
 Antonio Rudinì Վիքիպահեստում

Անտոնիո Ստարաբբա, լրիվ անուն ազգանունը՝ Անտոնիա Ստարաբբա մարկիզ դե Ռունի (իտալ.՝ Antonio Starabba marchese di Rudinì, ապրիլի 16, 1839(1839-04-16)[1], Պալերմո, Իտալիայի թագավորություն - օգոստոսի 7, 1908(1908-08-07)[2], Հռոմ, Իտալիա), իտալացի քաղաքական և պետական գործիչ, երկու անգամ եղել է Իտալիայի վարչապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիո Ստարաբբան ծնվել է Պալերմոյում, սերում է հին և հարուստ Ռուդինի սիցիլիական տոհմից։

1866 թվականին եղել է Պալերմոյի քաղաքապետ, Պալերմոյուն քաղաքական խռովությունները ճնշվելուց հետո արդեն նշանակվել է Պալերմոյի պրեֆեկտ, ապա Նեապոլի։

1869 թվականին դարձել է Լուիջի Մենաբրեայի կառավարությունում ներքին գործերի նախարար, այնուհետև դեպուտատ, սակայն չունենալով հաջողություններ դուրս է եկել աշխատանքից։ Դեպուտատների պալատի հաջորդ ձևավորման ժամանակ նորից ընտրվել է և նրա գլխավորությամբ ստեղծվել է հատուկ «երիտասարդ աջեր» պարտիան, որը պաշտպանում էր Ագոստինա Դեպրետիսի և Ֆրանչեսկո Կրիսպիի նախարարությունը, այդ տարիներին եղել է պալատի փոխնախագահ։

1890 թվականին Ստարաբբան դարձել է աջ կոալիցիոն ուժերի ամենաազդեցիկ դեմքերից մեկը և պահանջել է գործող վարչապետ Կրիսպիին զիջել, ով սկզվում մերժել էր պահանջը, սակայն մնալով փոքրամասնության մեջ զիջել էր տեղը։ Այսպիսով Ստարաբբան ձևավորում է նոր կաբինետ։

Նրա երկրորդ վարչապետ եղած ժամանակը շատ կարճ էր՝ մոտ 1 ամիս, նրան այդ պաշտոնում փոխարինեց Լուիջի Պելլուն։

Անտոնիա Ստարաբբան մահացել է 1908 թվականին Հռոմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Ստարաբբա» հոդվածին։