Անուշկա Շրեստա
Անուշկա Շրեստա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1996 (28 տարեկան) |
Քաղաքացիություն | Նեպալ |
Մասնագիտություն | գեղեցկության մրցույթի մասնակից |
Անուշկա Շրեստա (նեպալ.՝ अनुष्का श्रेष्ठ), հունվարի 18, 1996), գեղեցկության մրցույթի նեպալցի հաղթող, ով Նեպալի «Միսս աշխարհ» մրցույթի հաղթող է թագադրվել է 2019 թվականի մայիսի 9-ին և իրավունք նվաճել իր հայրենիքը ներկայացնելու 2019 թվականի դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնում կայանալիք ExCeL London հեղինակավոր մրցույթում [1][2]: Շրեստան հաղթող է ճանաչվել նաև Ավստրալիայում կայացած «Միսս Նեպալ Օվկիանիա - 2018» մրցույթում[3]։ Բացի այդ, նվաճել է Miss Yamaha Fascino 2019 և Miss Intellect 2019 տիտղոսները՝ թագն ստանալով իր նախորդից՝ Շրինկհալա Խաթիվադայից[4][5][6][7][8]։
Կենսագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուշկան ծնվել է 1996 թվականի հունվարի 18-ին, Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում։ Նորաձևության նեպալցի դիզայներ Մուքթա և Անիլ Շրեստաների դուստրն է։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թրիյոգի ավագ դպրոցում, ապա ավարտել է քոլեջն ու մեկնել Ավստրալիա՝ ուսումը շարունակելու Սիդնեյի կաթոլիկ համալսարանում։ Առևտրի կառավարման մասնագետի (բակալավրի աստիճանով) որակավորում ստացած՝ ավարտել է համալսարանն[9] ու աշխատանքի անցել ավստրալիական բանկերից մեկում՝ որպես շարքային բանկային ծառայող։ Գեղեցկության մրցույթին մասնակցելու համար Անուշկան թողել է իր աշխատանքն Ավստրալիայում և մեկնել հայրենիք, որտեղ հաջողությունն ուղեկցել է նրան, և նա արժանացել է բարձր տիտղոսների ու թագադրվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Anushka crowned MISS NEPAL WORLD 2019». The Himalayan Times. 2019 թ․ մայիսի 10. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «The Kathmandu Post -Anushka Shrestha crowned Miss Nepal World 2019». kathmandupost.ekantipur.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «XCELTRIP Mr/Miss/Mrs Nepal Oceania 2018». UNAE (ավստրալիական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «अनुष्का बनिन् 'मिस नेपाल वर्ल्ड–२०१९'को विजेता(फोटो फिचरसहित)». Online Khabar. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Neupane, Aditya. «Anushka Shrestha crowned Miss Nepal 2019». My Republica (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «अनुष्का श्रेष्ठले पहिरिन 'मिस नेपाल २०१९'को ताज». Naya Patrika (np). Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «अनुष्का श्रेष्ठ बनिन् यस वर्षको मिस नेपाल वर्ल्ड». RatoPati (Nepali). Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Setopati, सेतोपाटी संवाददाता. «अनुष्का श्रेष्ठ बनिन् 'मिस नेपाल २०१९'(तस्बिरहरू)». Setopati. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
- ↑ https://www.youtube.com/watch?v=1rDowPz6h9I.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Missnepal.com.np(չաշխատող հղում)
- Missworld.com
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Շրինկհալա Խաթիվադա |
Miss Nepal World 2019 |
Հաջորդող՝ -- |