Անուշկա Շրեստա
Անուշկա Շրեստա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 18, 1996 (26 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գեղեցկության մրցույթի մասնակից |
Անուշկա Շրեստա (նեպալ.՝ अनुष्का श्रेष्ठ), հունվարի 18, 1996), գեղեցկության մրցույթի նեպալցի հաղթող, ով Նեպալի «Միսս աշխարհ» մրցույթի հաղթող է թագադրվել է 2019 թվականի մայիսի 9-ին և իրավունք նվաճել իր հայրենիքը ներկայացնելու 2019 թվականի դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնում կայանալիք ExCeL London հեղինակավոր մրցույթում [1][2]: Շրեստան հաղթող է ճանաչվել նաև Ավստրալիայում կայացած «Միսս Նեպալ Օվկիանիա - 2018» մրցույթում[3]։ Բացի այդ, նվաճել է Miss Yamaha Fascino 2019 և Miss Intellect 2019 տիտղոսները՝ թագն ստանալով իր նախորդից՝ Շրինկհալա Խաթիվադայից[4][5][6][7][8]։
Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուշկան ծնվել է 1996 թվականի հունվարի 18-ին, Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում։ Նորաձևության նեպալցի դիզայներ Մուքթա և Անիլ Շրեստաների դուստրն է։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թրիյոգի ավագ դպրոցում, ապա ավարտել է քոլեջն ու մեկնել Ավստրալիա՝ ուսումը շարունակելու Սիդնեյի կաթոլիկ համալսարանում։ Առևտրի կառավարման մասնագետի (բակալավրի աստիճանով) որակավորում ստացած՝ ավարտել է համալսարանն[9] ու աշխատանքի անցել ավստրալիական բանկերից մեկում՝ որպես շարքային բանկային ծառայող։ Գեղեցկության մրցույթին մասնակցելու համար Անուշկան թողել է իր աշխատանքն Ավստրալիայում և մեկնել հայրենիք, որտեղ հաջողությունն ուղեկցել է նրան, և նա արժանացել է բարձր տիտղոսների ու թագադրվել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Anushka crowned MISS NEPAL WORLD 2019»։ The Himalayan Times։ մայիսի 10, 2019։ Վերցված է մայիսի 10, 2019
- ↑ «The Kathmandu Post -Anushka Shrestha crowned Miss Nepal World 2019»։ kathmandupost.ekantipur.com։ Վերցված է մայիսի 10, 2019
- ↑ «XCELTRIP Mr/Miss/Mrs Nepal Oceania 2018»։ UNAE (en-AU)։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-10-ին։ Վերցված է մայիսի 10, 2019
- ↑ «अनुष्का बनिन् 'मिस नेपाल वर्ल्ड–२०१९'को विजेता(फोटो फिचरसहित)»։ Online Khabar։ Վերցված է մայիսի 10, 2019
- ↑ Neupane Aditya։ «Anushka Shrestha crowned Miss Nepal 2019»։ My Republica (անգլերեն)։ Վերցված է մայիսի 10, 2019
- ↑ «अनुष्का श्रेष्ठले पहिरिन 'मिस नेपाल २०१९'को ताज»։ Naya Patrika (np)։ Վերցված է մայիսի 10, 2019
- ↑ «अनुष्का श्रेष्ठ बनिन् यस वर्षको मिस नेपाल वर्ल्ड»։ RatoPati (Nepali)։ Վերցված է մայիսի 10, 2019
- ↑ Setopati सेतोपाटी संवाददाता։ «अनुष्का श्रेष्ठ बनिन् 'मिस नेपाल २०१९'(तस्बिरहरू)»։ Setopati։ Վերցված է մայիսի 10, 2019
- ↑ https://www.youtube.com/watch?v=1rDowPz6h9I
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Missnepal.com.np(չաշխատող հղում)
- Missworld.com
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Շրինկհալա Խաթիվադա |
Miss Nepal World 2019 |
Հաջորդող՝ -- |