Աննա Բոհեմացի
Աննա Բոհեմացի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1366[1] |
Ծննդավայր | Պրահա, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 7, 1394[1] (28 տարեկան) |
Մահվան վայր | Sheen Priory, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա |
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն |
Քաղաքացիություն | Բոհեմիայի թագավորություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Ռիչարդ I[2] |
Ծնողներ | հայր՝ Կառլոս IV կայսր, մայր՝ Elizabeth of Pomerania? |
Anne of Bohemia, Queen of England Վիքիպահեստում |
Աննա Բոհեմացի (մայիսի 11, 1366[1], Պրահա, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] - հունիսի 7, 1394[1], Sheen Priory, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա), Անգլիայի թագուհի։
Ռիչարդ II թագավորի առաջին կինը։ Եղել է Լյուքսեմբուրգի հարստության անդամ և Սրբազան Հռոմի կայսր ու Բոհեմիայի թագավոր Կառլոս IV-ի ավագ դուստրն էր[3]։
Համարվում է, որ նա մահացել է 28 տարեկան հասակում ժանտախտից։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննան ուներ չորս եղբայր, ներառյալ Սրբազան Հռոմի կայսր Սիգիզմունդ I-ը և մեկ կրտսեր քույր։ Նա նաև ուներ հինգ խորթ քույրեր և եղբայրներ հոր նախկին ամուսնություններից։ Վաղ տարիներն անցկացրել է հիմնականում Պրահայի ամրոցում և ժամանակի մեծ մասը հոգ էր տանում իր եղբորը, Բոհեմիայի ապագա թագավոր Վացլավ IV-ի նկատմաբ[4]։ Դեպի Անգլիա ճանապարհորդվելիս Ֆլանդիայով անցնելով նա մտավ իր հորեղբայր՝ Լյուքսեմբուրգի դուքս Վացլավ I-ի հովանու ներքո[5]։
Անգլիայի թագուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդ II-ը և Աննա Բոհեմացին ամուսնացան որպես Արևմտյան պառակտման արդյունք, երբ պապականությունը բաժանվեց երկու հակառակորդ պապերի միջև։ Ըստ Էդուարդ Պերոյի Հռոմի պապ Ուրբանոս VI-ը արգելեց Ռիչարդի և Աննայի ամուսնությունը, որը համարում էր իր հետևում դաշինքի կնքում։ Աննայի հայրը այդ ժամանակ Եվրոպայի ամենահզոր միապետն էր՝ իշխելով Եվրոպայի բնակչության և տարածքի կեսից ավելիի վրա[6]։
Ամուսնությանը նաև դեմ էին ազնվականության և խորհրդարանի անդամների մեծ մասը, որն սկզբում արտահայտվեց Ռիչարդի խորհրդական Մայքլ դե լա Պոլի հեռացմամբ։ Ռիչարդին առաջարկվում էր Միլանի լորդ Բերնաբո Վիսկոնտիի դուստր Կատերինա Վիսկոնտիին, ով խոսք էր տվել մեծածավալ գումար որպես օժիտ։ Սակայն այնուամենայնիվ ընտրվեց Աննան։ Նա իր հետ օժիտ չբերեց, փոխարենը Ռիչարդը վճարեց 20,000 ֆլորին (մոտ £4,000,000 այօրվա արժեողությամբ) նրա եղբայր Բոհեմիայի թագավոր Վացլավ IV-ին, ով գրել էր Ռիչարդին, որ իրենց պարտքն է վերամիավորել քրիստոնեությունը[4]։ Ամուսնությունից որոշ դիվանագիտական օգուտներ եղան, քանի որ այժմ Անգլիայի միապետերը ազատորեն կարող էին առևտուր անել Սրբազան Հռոմեական կայսրությունում, սակայն այս օգուտը ոչինչ էր, եթե հաշվի առնենք, որ արդյունքում պատերազմ սկսվեց Ֆրանսիայի դեմ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #118649434 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Kindred Britain
- ↑ Strickland, Agnes, Lives of the Queens of England from the Norman Conquest, (Lea & Strickland, 1841), 303, 308.
- ↑ 4,0 4,1 Hilton, Lisa (2008). Queens Consort:England's Medieval Queens. London: Phoenix. էջեր 319–338. ISBN 9780753826119.
- ↑ Agnes Strickland (1841). Berengaria of Navarre. Anne of Bohemia. Lea & Blanchard. էջեր 306.
- ↑ Westminster Abbey
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Բոհեմացի» հոդվածին։ |
|