Աննա Անկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Անկեր
Ի ծնեդան․՝ Anna Kirstine Brøndum
Ծնվել էօգոստոսի 18, 1859(1859-08-18)[1][2][3][…]
ԾննդավայրՍկագեն, Ֆրեդերիկսհավն, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա
Վախճանվել էապրիլի 15, 1935(1935-04-15)[1][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրՍկագեն, Ֆրեդերիկսհավն, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա
Քաղաքացիություն Դանիա[4]
Մասնագիտություննկարչուհի
Ոճիմպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներMichael Ancher Painting on the Shore?, The maid in the kitchen?, A field sermon?[5] և A Funeral?
ՈւսուցիչVilhelm Kyhn?[6], Karl Madsen?[6] և Միքայել Անկեր[6]
Պարգևներ
ԱնդամակցությունSkagen Painters?
ՀայրErik Andersen Brøndum?
ԱմուսինՄիքայել Անկեր
ԶավակներՀելգա Անկեր
 Anna Ancher Վիքիպահեստում

Աննա Անկեր (դան․՝ Anna Ancher, օգոստոսի 18, 1859(1859-08-18)[1][2][3][…], Սկագեն, Ֆրեդերիկսհավն, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա - ապրիլի 15, 1935(1935-04-15)[1][2][3][…], Սկագեն, Ֆրեդերիկսհավն, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա), 19-րդ դարի դանիացի նկարչուհի։

Նկարիչ Միքայել Անկերի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Քրիստինե Բրոյնումը (դան․՝ Anna Kirstine Brøndum) ծնվել է 1859 թվականի օգոստոսի 18-ին Յուտլանդիայի հյուսիսում գտնվող դանիական ձկնորսական Սկագեն ավանում։ Հայրը եղել է վաճառական Էրիկ Անդերսեն Բրոյնումը (դան․՝ Erik Andersen Brøndum, 1820-90), իսկ մայրը՝ Անե Խեդվիգ Մյոլերը (դան․՝ Ane Hedvig Møller, 1826-1916)։ Աննան եղել է ընտանիքի վեց երեխաներից հինգերորդը, նա մանկուց հետաքրքրված է եղել գեղանկարչությամբ, ծանոթ է եղել սկագենցի շատ նկարիչների հետ։ Սովորել է գեղանկարչություն Կոպենհագենում, այնուհետև՝ Փարիզում։ 1880 թվականին Աննան ամուսնացել է նկարիչ Միքայել Անկերի հետ։ 1883 թվականին ծնվել է Աննայի աղջիկը՝ Հելգա Անկերը։ Նկարչուհին շարունակել է նկարել ամուսնության ընթացքում, նա մշակել է իր սեփական ոճը, դրսևորվել է որպես բնորոշ նկարիչ և ուշադիր գունանկարիչ։ Աննայի ստեղծագործությունները կարևոր դեր են ունեցել Սկանդինավյան գեղանկարչության մեջ ռեալիզմի հաստատման գորոծում՝ «Կապույտ Անե» (1882), «Աղջիկը խոհանոցում» (1883-1886)։ Աննա Անկերը նախընտրել է նկարել ինտերիերներ և հասարակ տեսարաններ առօրյա գյուղացու, ձկնորսի, նրանց կանանց և երեխաների կյանքից։ Աննան և Միքայելը պատկերված են դանիական կրոնի 1000 թղտադրամի վրա։

Հայտնի աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ձկնորսի կարող աղջիկը» (անգլ.՝ Sygende fiskerpige, մոտ․ 1890)
  • «Միջօրեի ակնթարթի մեջ» (անգլ.՝ I middagsstunden, մոտ․ 1914)
  • «Երտասարդ աղջիկը ծաղկեփունջ է պատրաստում» (անգլ.՝ En ung pige ordner blomster, մոտ․ 1885)
  • «Որսորդի ծեր կինը» (անգլ.՝ Gammel fiskerkone, 1892)
  • «Ֆրյու Բրոնյում» (անգլ.՝ Fru Brøndum, 1890)
  • «Հարսանիք Սկագենում» (անգլ.՝ Bryllup i Skagen, 1914)
  • «Հավաքված առաքյալներ» (անգլ.՝ Et missionsmøde, 1903)
  • «Գուլպաներ կարող տղամարդը» (անգլ.՝ En mand, der stopper strømper, մոտ․ 1900-1910)
  • «Արևի լույսը սենյակում» (անգլ.՝ Solskin i stuen, 1921

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Անկեր» հոդվածին։