Jump to content

Անկյունաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անկյունաքար Սուրբ Բոնիֆացիոսի եկեղեցում, Աախեն

Անկյունաքար կամ հիմնաքար, առաջին քարը, որ դնում են շինության հիմքում։ Իր վրա է կրում հիմնական ծանրությունը, որոշում է շենքի դիրքը։ Փոխաբերական իմաստով գործածվում է ցանկացած երևույթի էությունը, հիմքը բնորոշելու համար։ Լայն տարածում է գտել Աստվածաշնչի շնորհիվ, որտեղ հիմնականում կիրառվում է փոխաբերական իմաստով։

Ըստ հուդայական հավատալիքների` Սուրբ սրբոց Երուսաղեմի տաճարում գտնվել է ժայռ, որ համարվել է աշխարհաստեղծման հիմնաքարը[1]։

Վերջին ժամանակներս անկյունաքար են սկսել անվանել նաև այն քարը, որ հանդիսավոր կանգնեցվում է աչքի ընկնող տեղում` նշելով կառույցի շինարարության սկիզբը, ճարտարապետի անունը։ Անկյունաքարի տեղադրումը շենքի հիմքում դարձել է արևմտյան մշակույթի անբաժան մասը։ Որոշ քարերի հետ տեղադրում են սերունդներին ուղղված գրություններ[2]։

Ժամանակակից կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր եկեղեցու անկյունաքարի տեղադրման հանդիսավոր արարողություն Կիևում

Սովորաբար շինարարության սկիզբը խորհրդանշող անկյունաքարի տեղադրման ժամանակ հրավիրվում են հասարակական և մշակութային ազդեցիկ գործիչներ, խոշոր գործարարներ, հոգևորականության ներկայացուցիչներ։ Հրավիրվածներին կարող են խնդրել տեղադրել անկյունաքարը` երբեմն հատուկ այդ նպատակի համար նախապատրաստած գործիքի` մուրճի, մածկիչի օգնությամբ։ Սովորաբար քարի վրա նշվում են հանդիսավոր արարողությանը մասնակցող պատվավոր հյուրերի անունները։

Երբեմն լինում է այնպես, որ անկյունաքարի հետ տեղադրում են տվյալ ժամանակը նշող հատուկ առարկաներ` թերթեր, նույն տարվա արտադրության դրամներ և այլն։

Աստվածաշնչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածաշնչում հիշատակվում են թե' անկյունաքարը, թե' հիմնաքարը։

  • Նոր կտակարանում Հիսուս Քրիստոսը, մեջբերում է Սաղմոսարանից տողեր. «Քարը, որ անտեսեցին շինարարները, դարձավ հիմնաքար» (Սաղմոսարան 117:22)։
  • Պետրոս առաքյալը մեջբերում է Եսայի մարգարեի գրքից. «Այսպես է ասում մեր Տեր Աստված. Ես Սիոնի հիմքում քար եմ դնում` փորձությունների անկյունաքար` ամուր հիմնավորված, որին հավատացողը չի մոլորվի» (Եսայի մարգարե, 28:16), ապա ավելացնում է. «Այն ձեզ` հավատացյալներիդ համար անգին արժեք ունի, իսկ անհավատների համար այն գայթակղությունների քար է, որ անտեսել են շինարարները, բայց որը, սակայն, դարձել է հիմնաքար»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Талмуд, Йома 54б; ср. Таргум Ионатана к Исх. 18:30
  2. Symbolism of Freemasonry: Its Science, Philosophy, Legends, Myths, and Symbolism - Albert Gallatin Mackey - Google Books. Books.google.com.au. Retrieved 2013-11-07
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկյունաքար» հոդվածին։